«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Էլյանորա Միրզոյան 11.10.2025 23:00:38 | Քննարկման փուլում է | Քաղաքացու շահերն իրապես պաշտպանող նախագիծ է։ Շատ ողջունելի է, հուսով եմ, որ այն կընդունվի։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ |
||
| 2 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 20.10.2025 16:23:23 | Նախագծի հիմնավորումում ներկայացված են քարտուղարի աշխատավարձի չափի նախնական հաշվարկները, մինչդեռ Նախագծում բացակայում է քարտուղարի վարձատրության չափի, վճարման կարգին առնչվող իրավակարգավորում։ Առաջարկվում է․ Նախագծի 268-րդ հոդվածի (Հանձնաժողովի աշխատանքի պայմանները) 1-ին մասում «Հանձնաժողովի անդամների» բառերից հետո լրացնել «և քարտուղարի» բառը։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Հարկ է նշել, որ նշված դրույթն ամբողջությամբ նոր խմբագրությամբ է շարադրվել։ Միաժամանակ հարկ է նշել նաև, որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետև՝ Նախագիծ), շահագրգիռ քննարկումների արդյունքներով, լրամշակվել է այն տրամաբանությամբ, որ աշխատանքային վեճերի լուծման հանձնաժողովները գործելու են ոչ թե Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կազմում, այլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ստեղծվելիք Աշխատանքային վեճերի լուծման գրասենյակի։ |
|||
| 3 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 20.10.2025 16:23:23 | Նախագծի 271-րդ հոդվածի (Դիմումի քննությունը ) 2-րդ մասով սահմանված է, որ Հանձնաժողովի նախագահը վեճի կողմերին տեղեկացնում է նիստի օրվա և ժամի վերաբերյալ, մինչդեռ վայրի մասին չի նշվում։ Առաջարկվում է․ Նախագծի 271-րդ հոդվածի 1-ին մասում «ժամը» բառից հետո լրացնել «վայրը» բառը։ |
Առաջարկն ընդունվել է։ Նախագծում լրացվել է Հանձնաժողովի նախագահի կողմից վեճի կողմերին նաև նիստի անցկացման վայրի մասին տեղեկացնելու պահանջ։ |
|||
| 4 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 20.10.2025 16:23:23 | Նկատի ունենալով, որ պատասխանողի կողմից դիրքորոշման և ապացույցների ներկայացման համար Նախագծով սահմանված հնգօրյա ժամկետը որոշ դեպքերում կարող է բավարար չլինել, հետևապես՝ Առաջարկվում է․ Նախագծի 271րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 3-րդ, նոր նախադասությամբ․ «Եթե հարգելի պատճառներով պատասխանողը հնգօրյա ժամկետում չի կարող ներկայացնել իր դիրքորոշումն ու ապացույցները, ապա Հանձնաժողովը կարող է պատասխանողի հիմնավորված գրավոր դիմումի համաձայն երկարաձգել ժամկետը մեկ անգամ՝ մինչև հինգ աշխատանքային օրով»։ |
Առաջարկն ընդունվել է։ Կատարվել է առաջարկված լրացումը։ |
|||
| 5 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 20.10.2025 16:23:23 | Դիմումատուի և պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությունը աշխատանքային վեճերի քննությանը կարևոր երաշխիք է արդար և թափանցիկ ընթացակարգ ապահովելու համար։ Քննության անցկացումը կողմերի կամ նրանց ներկայացուցիչների բացակայությամբ՝ առանց նրանց կողմից ներկայացվող կարևոր նշանակություն ունեցող հանգամանքների լսման, հակասում է աշխատանքային վեճերի արդար քննության սկզբունքներին։ Առաջարկվում է․ Նախագծի 272-րդ հոդվածի 2-րդ մասում «մասնակցության» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումատուն ներկայացրել է նիստին մասնակցության բացակայության հարգելի պատճառ և խնդրել ողջամիտ ժամկետով նիստի հետաձգում» բառերը։ |
Առաջարկը չի ընդունվել։ Նման կարգավորում նախատեսելու պարագայում կարող է ստացվել մի իրավիճակ, երբ աշխատանքային վեճերի կողմերից մեկը կամ մյուսը պարբերաբար դիմում ներկայացնեն նիստը հետաձգելու վերաբերյալ և նիստի ժամկետը շարունակ հետաձգվի։ |
|||
| 6 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 21.10.2025 12:16:03 | Նախագծի 5-րդ հոդվածով փոփոխության է ենթարկվում ՀՀ Աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 264-րդ հոդվածը, որում նախատեսվում է կողմերի դիմումի հիմա վրա աշխատանքային վեճերի քննությունը Հանձնաժողովի կողմից: Նախագծի 9-րդ հոդվածով Օրենսգիրքը լրացվում է նոր՝ 267-րդ հոդվածով, ըստ որի՝ հանձնաժողովը գործում է տեսչական մարմնի կազմում, իսկ 269-րդ հոդվածի համաձայն՝ դիմումը ներկայացվում է տեսչական մարմնին: Սակայն, Նախագծի կարգավորումներից պարզ չէ հանձնաժողովի տեղակայման վայրը, հետևաբար հարց է առաջանում՝ հանձնաժողովը որպես վեճ քննող մարմին միակն է, որը գործելու է Երևանում, թե՞ մարզերում տեղակայված բոլոր տարածքային կենտրոններում ձևավորվելու են հանձնաժողովներ: Եթե հանձնաժողովի տեղակայման վայրը Երևանն է, ապա տրամաբանական է, որ հավելյալ դժվարություններ են առաջանալու հեռավոր մարզերից վեճի քննությանը մասնակցելու ցանկություն ունեցող կողմերի համար, հատկապես, որ Նախագիծն առցանց մասնակցության հնարավորություն չի նախատեսում: Սակայն եթե հանձնաժողովներ են ձևավորվելու տեսչական մարմնի բոլոր տարածքային կենտրոններում, ապա առաջ է գալու վեճի ընդդատության խնդիրն այն դեպքերի համար, երբ վեճի կողմերը բնակվում կամ գործունեություն են իրականացնում տարբեր տարածքային կենտրոնների տեղակայման վայրերում: Այս հարցի հստակեցման անհրաժեշտությունից ելնելով՝ առաջարկում ենք Նախագծում ամրագրել հանձնաժողովի տեղակայման վայրը և կողմերի համար նախատեսել նաև վեճի քննությանն առցանց մասնակցության հնարավորություն: |
Առաջարկն ընդունվել է։ Նախագիծը լրամշակվել է այն տրամաբանությամբ, որ աշխատանքային վեճերի մեկ հանձնաժողովի փոխարեն գործելու են հանձնաժողովներ ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում։ Նախատեսվել է նաև, որ հանձնաժողովները գործելու են ոչ թե Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառուցվածքում, այլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքում ստեղծվելիք Աշխատանքային վեճերի լուծման գրասենյակում։ Աշխատանքային վեճերի քննության ընթացակարգային կարգավորումները կնախատեսվեն աշխատանքային վեճերի հանձնաժողովների աշխատակարգով։ |
|||
| 7 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 21.10.2025 12:16:03 | Նախագծով սահմանվում է, որ հանձնաժողովում աշխատանքային վեճի քննության համար կողմը պարտավոր է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնել դիմում։ Այս հարցում պարզ չէ, թե ի՞նչ պետք է հասկանալ էլեկտրոնային եղանակ ասելով: Արդյո՞ք դիմումը պետք է ներկայացնել e-request.am կայքի, կամ այլ հարթակի միջոցով, թե՞ կարելի է օգտվել նաև տեսչական մարմնի էլեկտրոնային փոստի հասցեով նամակ ուղարկելու տարբերակից: Միևնույն ժամանակ տեղին չէ նշված հոդվածում «գրավոր» բառի կիրառությունը, քանի որ էլեկտրոնային եղանակով ուղարկված դիմումը նույնպես գրավոր է: Այսպիսով, առաջարկում ենք հստակեցնել էլեկտրոնային դիմումի ներկայացման ուղիները, իսկ «գրավոր» բառը փոխարինել «թղթային» բառով: |
Առաջարկն ընդունվել է։ Նշված դրույթում «գրավոր» բառը փոխարինվել է «թղթային» բառով։ Ինչ վերաբերում է էլեկտրոնային դիմումը ներկայացնելու եղանակին, ապա հարկ է նկատել, որ տվյալ դեպքում ևս դիմումը ներկայացվելու է վարչական մարմնին էլեկտրոնային դիմում ներկայացնելու ընդհանրական ընթացակարգերին համապատասխան։ |
|||
| 8 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 21.10.2025 12:16:03 | Նախագծով նախատեսվում է, որ հանձնաժողովում աշխատանքային վեճերի քննությունն իրականացվում է անվճար (264.2-րդ հոդված), հանձնաժողովը, ըստ անհրաժեշտության, հրավիրում է մասնագետների կամ փորձագետների՝ խորհրդատվության կարգով (272-րդ հոդված), աշխատանքային վեճերի քննության հետ կապված Հանձնաժողովի ծախսերը կատարվում են տեսչական մարմնի բյուջեից (272-րդ հոդված)։ Համեմատելով այս դրույթները դատավարական համանման իրավակարգավորումների հետ, հարց է առաջանում՝ արդյո՞ք հանձնաժողովի հրավիրած մասնագետի և փորձագետի խորհրդատվությունը ենթադրում է վճարովիություն: Եթե այո, ապա արդյո՞ք հանձնաժողովի համար այն համարվելու է վեճի քննության հետ կապված ծախս և հատկացվելու է տեսչական մարմնի բյուջեից: Իսկ եթե ոչ, ապա ինչպե՞ս է կարգավորվելու նշված մասնակիցների վարձատրության հարցը, եթե վեճի քննությունը կողմերի համար չի ենթադրում որևէ ծառայության դիմաց վճարում: Այս առումով արժի անդրադառնալ նաև վեճի քննության լեզվին և ըստ անհրաժեշտության թարգմանիչ ներգրավելու հարցերին, քանի որ Հայաստանում քիչ չեն օտարերկրյա քաղաքացի հանդիսացող աշխատողների մասնակցությամբ աշխատանքային վեճերի առկայությունը, որը կարող է լուրջ դժվարություններ առաջացնել և՛ վեճը քննող հանձնաժողովի, և՛ մյուս կողմի համար: Այսպիսով, առաջարկում ենք Նախագծում հստակեցնել հանձնաժողովի հրավիրած փորձագետի և մասնագետի վարձատրության հարցը, միևնուն ժամանակ կարգավորումներ նախատեսելով վեճի քննության լեզվի և ըստ անհրաժեշտության թարգմանիչ ներգրավելու պայմանների մասին: |
Առաջարկն ընդունվել է։ Նախագծում այս մասով սահմանվել է, որ մասնագետի, փորձագետի և թարգմանիչի վարձատրության կարգը կսահմանվի լիազոր պետական մարմնի կողմից։ |
|||
| 9 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 24.10.2025 16:10:46 | Նախագծի որոշ հոդվածների հստակեցման և որոշակիացման նպատակով ներկայացվում են ներքոհիշյալ առաջարկները։ Նախագծի հիմնավորումում ներկայացված են քարտուղարի աշխատավարձի չափի նախնական հաշվարկները, մինչդեռ Նախագծում բացակայում է քարտուղարի վարձատրության չափի, վճարման կարգին առնչվող իրավակարգավորում։ Առաջարկվում է․ Նախագծի 268-րդ հոդվածի (Հանձնաժողովի աշխատանքի պայմանները) 1-ին մասում «Հանձնաժողովի անդամների» բառերից հետո լրացնել «և քարտուղարի» բառը։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նշված դրույթն ամբողջությամբ նոր խմբագրությամբ է շարադրվել։ Միաժամանակ հարկ է նշել նաև, որ Նախագիծը, շահագրգիռ քննարկումների արդյունքներով, լրամշակվել է այն տրամաբանությամբ, որ աշխատանքային վեճերի լուծման հանձնաժողովները գործելու են ոչ թե Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կազմում, այլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ստեղծվելիք Աշխատանքային վեճերի լուծման գրասենյակի։
|
|||
| 10 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 24.10.2025 16:10:46 | Նախագծի 271-րդ հոդվածի (Դիմումի քննությունը ) 2-րդ մասով սահմանված է, որ Հանձնաժողովի նախագահը վեճի կողմերին տեղեկացնում է նիստի օրվա և ժամի վերաբերյալ, մինչդեռ վայրի մասին չի նշվում։ Առաջարկվում է․ Նախագծի 271-րդ հոդվածի 1-ին մասում «ժամը» բառից հետո լրացնել «վայրը» բառը։ |
Առաջարկն ընդունվել է։ Նախագծում լրացվել է Հանձնաժողովի նախագահի կողմից վեճի կողմերին նաև նիստի անցկացման վայրի մասին տեղեկացնելու պահանջ։ |
|||
| 11 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 24.10.2025 16:10:46 | Նկատի ունենալով, որ պատասխանողի կողմից դիրքորոշման և ապացույցների ներկայացման համար Նախագծով սահմանված հնգօրյա ժամկետը որոշ դեպքերում կարող է բավարար չլինել, հետևապես՝
Առաջարկվում է․ Նախագծի 271րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 3-րդ, նոր նախադասությամբ․ «Եթե հարգելի պատճառներով պատասխանողը հնգօրյա ժամկետում չի կարող ներկայացնել իր դիրքորոշումն ու ապացույցները, ապա Հանձնաժողովը կարող է պատասխանողի հիմնավորված գրավոր դիմումի համաձայն երկարաձգել ժամկետը մեկ անգամ՝ մինչև հինգ աշխատանքային օրով»։ |
Առաջարկն ընդունվել է։ Կատարվել է առաջարկված լրացումը։ |
|||
| 12 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 24.10.2025 16:10:46 | Դիմումատուի և պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությունը աշխատանքային վեճերի քննությանը կարևոր երաշխիք է արդար և թափանցիկ ընթացակարգ ապահովելու համար։ Քննության անցկացումը կողմերի կամ նրանց ներկայացուցիչների բացակայությամբ՝ առանց նրանց կողմից ներկայացվող կարևոր նշանակություն ունեցող հանգամանքների լսման, հակասում է աշխատանքային վեճերի արդար քննության սկզբունքներին։ Առաջարկվում է․ Նախագծի 272-րդ հոդվածի 2-րդ մասում «մասնակցության» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումատուն ներկայացրել է նիստին մասնակցության բացակայության հարգելի պատճառ և խնդրել ողջամիտ ժամկետով նիստի հետաձգում» բառերը։ |
Առաջարկը չի ընդունվել։ Նման կարգավորում նախատեսելու պարագայում կարող է ստացվել մի իրավիճակ, երբ աշխատանքային վեճերի կողմերից մեկը կամ մյուսը պարբերաբար դիմում ներկայացնեն նիստը հետաձգելու վերաբերյալ և նիստի ժամկետը շարունակ հետաձգվի։ |
|||
| 13 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 24.10.2025 16:17:14 | Դիտարկում 1 Նախագծի 5-րդ հոդվածով փոփոխության է ենթարկվում ՀՀ Աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 264-րդ հոդվածը, որում նախատեսվում է կողմերի դիմումի հիմա վրա աշխատանքային վեճերի քննությունը Հանձնաժողովի կողմից: Նախագծի 9-րդ հոդվածով Օրենսգիրքը լրացվում է նոր՝ 267-րդ հոդվածով, ըստ որի՝ հանձնաժողովը գործում է տեսչական մարմնի կազմում, իսկ 269-րդ հոդվածի համաձայն՝ դիմումը ներկայացվում է տեսչական մարմնին: Սակայն, Նախագծի կարգավորումներից պարզ չէ հանձնաժողովի տեղակայման վայրը, հետևաբար հարց է առաջանում՝ հանձնաժողովը որպես վեճ քննող մարմին միակն է, որը գործելու է Երևանում, թե՞ մարզերում տեղակայված բոլոր տարածքային կենտրոններում ձևավորվելու են հանձնաժողովներ: Եթե հանձնաժողովի տեղակայման վայրը Երևանն է, ապա տրամաբանական է, որ հավելյալ դժվարություններ են առաջանալու հեռավոր մարզերից վեճի քննությանը մասնակցելու ցանկություն ունեցող կողմերի համար, հատկապես, որ Նախագիծն առցանց մասնակցության հնարավորություն չի նախատեսում: Սակայն եթե հանձնաժողովներ են ձևավորվելու տեսչական մարմնի բոլոր տարածքային կենտրոններում, ապա առաջ է գալու վեճի ընդդատության խնդիրն այն դեպքերի համար, երբ վեճի կողմերը բնակվում կամ գործունեություն են իրականացնում տարբեր տարածքային կենտրոնների տեղակայման վայրերում: Այս հարցի հստակեցման անհրաժեշտությունից ելնելով՝ առաջարկում ենք Նախագծում ամրագրել հանձնաժողովի տեղակայման վայրը և կողմերի համար նախատեսել նաև վեճի քննությանն առցանց մասնակցության հնարավորություն: |
Առաջարկն ընդունվել է։ Նախագիծը լրամշակվել է այն տրամաբանությամբ, որ աշխատանքային վեճերի մեկ հանձնաժողովի փոխարեն գործելու են հանձնաժողովներ ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում։ Նախատեսվել է նաև, որ հանձնաժողովները գործելու են ոչ թե Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառուցվածքում, այլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքում ստեղծվելիք Աշխատանքային վեճերի լուծման գրասենյակում։ Աշխատանքային վեճերի քննության ընթացակարգային կարգավորումները կնախատեսվեն աշխատանքային վեճերի հանձնաժողովների աշխատակարգով։ |
|||
| 14 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 24.10.2025 16:17:14 | Դիտարկում 2 Նախագծով սահմանվում է, որ հանձնաժողովում աշխատանքային վեճի քննության համար կողմը պարտավոր է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնել դիմում։ Այս հարցում պարզ չէ, թե ի՞նչ պետք է հասկանալ էլեկտրոնային եղանակ ասելով: Արդյո՞ք դիմումը պետք է ներկայացնել e-request.am կայքի, կամ այլ հարթակի միջոցով, թե՞ կարելի է օգտվել նաև տեսչական մարմնի էլեկտրոնային փոստի հասցեով նամակ ուղարկելու տարբերակից: Միևնույն ժամանակ տեղին չէ նշված հոդվածում «գրավոր» բառի կիրառությունը, քանի որ էլեկտրոնային եղանակով ուղարկված դիմումը նույնպես գրավոր է: Այսպիսով, առաջարկում ենք հստակեցնել էլեկտրոնային դիմումի ներկայացման ուղիները, իսկ «գրավոր» բառը փոխարինել «թղթային» բառով: |
Առաջարկն ընդունվել է։ Նշված դրույթում «գրավոր» բառը փոխարինվել է «թղթային» բառով։ Ինչ վերաբերում է էլեկտրոնային դիմումը ներկայացնելու եղանակին, ապա հարկ է նկատել, որ տվյալ դեպքում ևս դիմումը ներկայացվելու է վարչական մարմնին էլեկտրոնային դիմում ներկայացնելու ընդհանրական ընթացակարգերին համապատասխան։ |
|||
| 15 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 24.10.2025 16:17:14 | Դիտարկում 3 Նախագծով նախատեսվում է, որ հանձնաժողովում աշխատանքային վեճերի քննությունն իրականացվում է անվճար (264.2-րդ հոդված), հանձնաժողովը, ըստ անհրաժեշտության, հրավիրում է մասնագետների կամ փորձագետների՝ խորհրդատվության կարգով (272-րդ հոդված), աշխատանքային վեճերի քննության հետ կապված Հանձնաժողովի ծախսերը կատարվում են տեսչական մարմնի բյուջեից (272-րդ հոդված)։ Համեմատելով այս դրույթները դատավարական համանման իրավակարգավորումների հետ, հարց է առաջանում՝ արդյո՞ք հանձնաժողովի հրավիրած մասնագետի և փորձագետի խորհրդատվությունը ենթադրում է վճարովիություն: Եթե այո, ապա արդյո՞ք հանձնաժողովի համար այն համարվելու է վեճի քննության հետ կապված ծախս և հատկացվելու է տեսչական մարմնի բյուջեից: Իսկ եթե ոչ, ապա ինչպե՞ս է կարգավորվելու նշված մասնակիցների վարձատրության հարցը, եթե վեճի քննությունը կողմերի համար չի ենթադրում որևէ ծառայության դիմաց վճարում: Այս առումով արժի անդրադառնալ նաև վեճի քննության լեզվին և ըստ անհրաժեշտության թարգմանիչ ներգրավելու հարցերին, այլապես ՀՀ-ում ներկայումս բազմաթիվ օտարազգի աշխատողների մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների առկայությունը կարող է լուրջ դժվարություններ առաջացնել և՛ վեճը քննող հանձնաժողովի և՛ կողմերի համար: Այսպիսով, առաջարկում ենք Նախագծում հստակեցնել հանձնաժողովի հրավիրած փորձագետի և մասնագետի վարձատրության հարցը, միևնուն ժամանակ կարգավորումներ նախատեսելով վեճի քննության լեզվի և ըստ անհրաժեշտության թարգմանիչ ներգրավելու պայմանների մասին: |
Առաջարկն ընդունվել է։ Նախագծում այս մասով սահմանվել է, որ մասնագետի, փորձագետի և թարգմանիչի վարձատրության կարգը կսահմանվի լիազոր պետական մարմնի կողմից։ |
|||
| 16 | Վանիկ Մարգարյան 20.10.2025 19:30:33 | Անհասկանալի է հաշտարարության մասին օրենքում կատարվող փոփոխության նպատակն ու հիմնավորումը: Կարծում եմ նախագիծը մշակելիս հաշվի չի առնվել հաշտարարության էությունը, որի շրջանակներում հաշտարարը վեճը լուծող մարմին չէ, ի տարբերություն այս նախագծով նախատեսվող հանձնաժողողովի: Հետևապես, հաշտարարությունը ոչ թե այս կարգավորումները բացառող ինստիտուտ է, այլ ցանկացած նման վեճի այլընտրանքային լուծման եղանակ: Ավելին, գործող օրենսդրությամբ կոլեկտիվ պայմանագրերի շրջանակներում հաշտեցման հանձնաժողովներում կարող են ներգրավվել միջնորդներ, ինչպիսիք կարող են հանդիսանալ նաև արտոնագրված հաշտարարները: Անհասկանալի են նաև նախագծով հաշտարարության զարգացման մասով բացասական շեշտադրումները, որոնք հակասում են կառավարության քաղաքականությունը հաշտարարության ոլորտում և հաշվի չեն առնում վերջին շրջանում արդարադատության նախարարության իրականացված մեծածավալ բարեփոխումները: Նշվածի համատեքստում առաջարկում եմ՝ նախագծից հեռացնել հաշտարարության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունը: |
Առաջարկն ընդունվել է։ Շահագրգիռ քննարկումների արդյունքներով «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը հանվել է փաթեթից։ Նախագծի լրամշակման արդյունքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետև՝ Օրենսգիրք) կարգավորումներից չի հանվել աշխատանքային վեճերով նաև «Հաշտարարության մասին» օրենքով սահմանված կարգով հաշտարարություն իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքին համապատասխան աշխատանքային վեճը արբիտրաժային տրիբունալի լուծմանը հանձնվելու հնարավորությունը։ Վերոգրյալից բացի, Նախագծի հիմնավորումը ևս հաշտարարությանը վերաբերելի հատվածների մասով լրամշակվել է։ |
|||
| 17 | Անի Մկրտչյան 20.10.2025 20:14:08 | Աշխատանքային օրենսգրքում և «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ներկայիս տեսքով ընդունելի չէ։ Նախագիծը իր ձևակերպումներով վտանգում է հաշտարարության ինստիտուտի ինքնուրույնությունն ու կայացած հիմքերը։ Հիմնավորման բաժնում բացակայում են վիճակագրական տվյալներ և փաստական վերլուծություն, փոխարենը ներկայացված են գնահատողական և չհիմնավորված պնդումներ հաշտարարության արդյունավետության վերաբերյալ, ինչը հակասում է իրավական ակտերի հիմնավորման պահանջներին։ Հիմնավորումը պետք է կառուցված լինի փաստերի, վիճակագրության և իրավական վերլուծության վրա, այլ ոչ ենթադրությունների։ Ուշադրության է արժանի նաև այն, որ նախագծի հիմնավորման որոշ տեղեկատվություն՝ մասնավորապես հաշտարարների կողմից անվճար հաշտարարություն իրականացնելու մասով, հնացած են և չեն համապատասխանում գործող իրավական իրականությանը։ Առաջարկում եմ նախագիծը վերանայել մասնագիտական քննարկման հիման վրա՝ ապահովելով փաստական և օբյեկտիվ հիմնավորում, հստակ տարանջատելով աշխատանքային վեճերի հանձնաժողովի մեխանիզմը հաշտարարության ընթացակարգից և պահպանելով հաշտարարի ինստիտուցիոնալ անկախությունն ու դերը։ |
Առաջարկն ընդունվել է։ Շահագրգիռ քննարկումների արդյունքներով «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը հանվել է փաթեթից։ Նախագծի լրամշակման արդյունքում Օրենսգրքի կարգավորումներից չի հանվել աշխատանքային վեճերով նաև «Հաշտարարության մասին» օրենքով սահմանված կարգով հաշտարարություն իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքին համապատասխան աշխատանքային վեճը արբիտրաժային տրիբունալի լուծմանը հանձնվելու հնարավորությունը։ Վերոգրյալից բացի, Նախագծի հիմնավորումը ևս հաշտարարությանը վերաբերելի հատվածների մասով լրամշակվել է։ |
|||
| 18 | Անի Մկրտչյան 27.10.2025 15:41:48 | Նախագծով սահմանվում է, որ դիմումները ներկայացվում են տեսչական մարմնին, որն էլ ապահովում է հանձնաժողովի գործունեությունը։ Սակայն տեսչական մարմինը՝ որպես վերահսկող մարմին, պարտավոր է արձագանքել խախտման մասին դիմումներին և սկսել վարչական վարույթ։ Այստեղ առաջանում է հիմնարար հարց․ տեսչական մարմինը դիմումը փոխանցո՞ւմ է հանձնաժողովին, թե՞ միաժամանակ սկսում է վարչարարություն։
|
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագիծը լրամշակվել է այն տրամաբանությամբ, որ աշխատանքային վեճերի լուծման հանձնաժողովները գործելու են ոչ թե Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կազմում, այլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ստեղծվելիք Աշխատանքային վեճերի լուծման գրասենյակի։ |
|||
| 19 | Անի Մկրտչյան 27.10.2025 15:43:46 | Նախագծով ստեղծվող հանձնաժողովը փաստացի կրկնելու է արդեն իսկ գործող արտադատական մեխանիզմը՝ հաշտարարությունը, որը Հայաստանի Հանրապետությունում ամրագրված է օրենքով և գործառական է արդարադատության նախարարության վերահսկողության ներքո։ Հաշտարարությունը ևս ապահովում է արտադատական, կամավոր և արագ վեճերի լուծման հնարավորություն՝ առանց պետական բյուջեի վրա լրացուցիչ բեռի։ Հետևաբար, նույն նպատակի համար պետական համակարգում մեկ այլ մարմնի ստեղծումը՝ պետական բյուջեի հաշվին, չի բխում իրավական համակարգի արդյունավետության սկզբունքներից և կարող է հանգեցնել պետական ինստիտուցիոնալ մասնատման և իրավակարգավորման կրկնության։ |
Առաջարկը մասամբ է ընդունվել։ Նախագծով սահմանվող կարգավորումներով առաջարկվում է աշխատանքային վեճերի լուծման այլընտրանքային մեկ այլ մեխանիզմ, որին կարող են դիմել աշխատանքային հարաբերությունների կողմերն իրենց ընտրությամբ։ «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը հանվել է փաթեթից։ Նախագծի լրամշակման արդյունքում Օրենսգրքի կարգավորումներից չի հանվել աշխատանքային վեճերով նաև «Հաշտարարության մասին» օրենքով սահմանված կարգով հաշտարարություն իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքին համապատասխան աշխատանքային վեճը արբիտրաժային տրիբունալի լուծմանը հանձնվելու հնարավորությունը։
|
|||
| 20 | Անի Մկրտչյան 27.10.2025 15:45:54 | Հանձնաժողովը ձևավորվում է տեսչական մարմնի կազմում, որի հիմնական գործառույթն է՝ վերահսկել աշխատանքային իրավունքի կիրառումը, բացահայտել խախտումներ և կիրառել վարչական տույժեր։ Եթե նույն պետական մարմնի կազմում ստեղծվում է նաև վեճերի քննության հանձնաժողով, ապա առաջանում է չեզոքության բացակայության և շահերի բախման վտանգ, քանի որ տեսչական մարմինը միաժամանակ կարող է հանդես գալ որպես․
|
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագիծը լրամշակվել է այն տրամաբանությամբ, որ աշխատանքային վեճերի լուծման հանձնաժողովները գործելու են ոչ թե Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կազմում, այլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ստեղծվելիք Աշխատանքային վեճերի լուծման գրասենյակի։ |
|||
| 21 | Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 23.10.2025 11:30:15 | Հիմնավորման մեջ բերված չեն տվյալներ, թե քանի աշխատանքային վեճ է տարեկան քննվում դատարաններում, առավել ևս, թե քանի խախտված իրավունք կա, որ չի վիճարկվում դատարանում։ Բացի դրանից, առավել ևս պետական համակարգում առկա է արատավոր պրակտիկա, երբ աշխատողներին ուղղակի հորդորում են դիմում գրել և դուրս գալ աշխատանքից, և շատերը ճնշմանը չդիմանալով, իսկ երբեմն նաև օրենքի չիմացության պատճառով աշխատանքից ազատման դիմում են ներկայացնում․ այդպիսի աշխատողների իրավունքը հետագայում վերականգնել չի լինում։ Եթե կոլեկտիվներում ստեղծվեն հաշտեցման հանձնաժողովներ՝ ինչպես որ դա նախատեսված է Աշխատանքային օրենսգրքի 11-րդ գլխով կոլեկտիվ վեճերի համար, հնարավոր կլինի կանխել նման դեպքերը կամ հաշտեցնել կողմերին՝ չհասցնելով վեճի հասունացմանը և իրավունքի խախտմանը։ Միաժամանակ, կարծում ենք, որ Նախագծով առաջարկվող մեկ հանձնաժողովը չի կարող սպասարկել տեղի ունեցող խախտումների բոլոր դեպքերը։ Այդպիսով, առաջարկում ենք, որ վեճերի քննությունը սկսվի կոլեկտիվներից։ Այսպես, առաջարկում ենք հնարավորություն տալ 30-ից ավել աշխատող ունեցող և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի որևէ ճյուղային արհմիության անդամ հանդիսացող արհեստակցական կազմակերպությունում միավորված կոլեկտիվների դեպքում ստեղծել 2-4 հոգուց բաղկացած նման հանձնաժողովներ (գործատուի և աշխատողների հավասար քանակով ներկայացուցիչներից բաղկացած): Որպեսզի հանձնաժողովի անդամների թիվը զույգ չլինի և ձայները չկիսվի, հանձնաժողովի անդամ պետք է լինել նաև ճյուղային արհմիության ներկայացուցիչը կամ այլ անկախ մասնագետ։ Ընդ որում, գործատուն պարտավոր է հանձնաժողովին տեղեկացնել աշխատանքից ազատվող աշխատողների բոլոր դեպքերի մասին, որպեսզի դեռ մինչև աշխատանքից ազատելը դեպքերը քննարկվի և գտնվի հաշտեցման տարբերակ։ Փորձը ցույց է տվել, որ սովորաբար աշխատողները չեն բողոքում աշխատանքից դուրս գալուց հետո։
Հանձնաժողովի կողմից վեճը քննարկելու և որոշում կայացնելուց հետո, եթե դիմողը բավարարված չլինի որոշումից, կարող է դիմել սույն Նախագծով առաջարկվող Տեսչական մարմնին կից գործող հանձնաժողովին։ Ավելի փոքր կոլեկտիվներում աշխատող կամ ճյուղային արհմիության անդամ արհեստակցական միություն չունեցող կոլեկտիվներում վեճեր առաջանալու դեպքում, դրանք կարող ենք քննվել միանգամից տեսչական մարմնին կից գործող հանձնաժողովում։ Նշվածը կնպաստի նաև արհմիությունների ստեղծմանը, ինչպես նաև կոլեկտիվում առանց հանրապետական ճյուղային միություններին անդամակցության առանձին գործող և իրենց նպատակին չծառայող արհմիությունների վերացմանը։
Ընդ որում կարծում ենք, որ Նախագծով առաջարկվող հանձնաժողովի նման հանձնաժողովներ պետք է գործեն նաև մարզերում, այլապես հնարավոր է հանգել նույն ծանրաբեռնվածության և գործերի քննության երկարաձգմանը, ինչ ունենք դատարանների դեպքում։ Հեռավոր մարզերի բնակիչները խախտումների դեպքում կնախընտրեն դիմել իրենց մարզի դատարանը, քանի որ Երևանում գործող հանձնաժողովին դիմելը ծախսատար և ժամանակատար կլինի։
|
Առաջարկը մասամբ է ընդունվել։ Աշխատանքային կոլեկտիվում աշխատանքային վեճերի լուծման հանձնաժողովներ ստեղծելու կարգավորում նախատեսելու հարցը կդիտարկվի աշխատանքային օրենսդրության հետագա բարեփոխումների համատեքստում, իսկ մինչ այդ նպատակահարմար է դեռևս Նախագծով նախատեսվող կարգավորումների տարբերակի դիտարկումը։ Միաժամանակ Նախագծի հիմնավորումը կլրամշակվի՝ դատարաններում քննվող աշխատանքային վեճերի մասով։ Աշխատանքային վեճերի հնարավոր մեծ ծավալի և մեկ հանձնաժողովի միջոցով դրանց քննության անհնարինության դիտարկման մասվ հարկ է նշել, որ Նախագիծը լրամշակվել է այն տրամաբանությամբ, որ աշխատանքային վեճերի մեկ հանձնաժողովի փոխարեն գործելու են հանձնաժողովներ ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում։ Ընդ որում, հարկ է նշել, որ շահագրգիռ քննարկումների արդյունքներով, Նախագիծը լրամշակվել է այն տրամաբանությամբ, որ աշխատանքային վեճերի լուծման հանձնաժողովները գործելու են ոչ թե Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կազմում, այլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ստեղծվելիք Աշխատանքային վեճերի լուծման գրասենյակի։ |
|||
| 22 | Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 23.10.2025 11:30:15 | Հասկանալի չէ Նախագծի հոդված 6-ով սահմանված Օրենսգրքի 264․1-րդ հոդվածի 1-ին մասի ձևակերպումը. «Աշխատանքային վեճերը քննվում են կողմերի օրինական շահերի հարգման, կողմերի համագործակցության սկզբունքներով՝ կողմերի համար առավել ընդունելի պայմաններով»: Աշխատանքային վեճերը պետք է քննվեն օրինականության, անաչառության, կողմերի հավասարության, վեճերի հաշտեցման և արդարության սկզբունքով, այլ ոչ թե կողմերի համար ընդունելի պայմաններով։ Ձևակերպումը խնդրահարույց է, քանի որ պարունակում է կողմնակալության և կոռուպցիոն ռիսկ՝ առավելապես գործատուի օգտին։ Թեպետ Հանձնաժողովը կարող է նպաստել կողմերի համագործակցությանը և կողմերի համար ընդունելի լուծումների փնտրմանը, քննության արդյունքները չեն կարող անտեսել կամ նվազեցնել կողմերից որևէ մեկի իրավունքները որոնք սահմանված են օրենքով կամ կոլեկտիվ պայմանագրով։
|
Առաջարկն ընդունվել է։ Նշված դրույթը լրամշակվել է։ Սահմանվել է, որ աշխատանքային վեճերը քննվում են կողմերի օրինական շահերի հարգման, կողմերի համագործակցության, կողմերի հավասարության, սկզբունքներով։ |
|||
| 23 | Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 23.10.2025 11:30:15 | Անհասկանալի է, ինչու է դրվում տարբերություն հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի անդամների միջև, ինչո՞ւ է հանձնաժողովի անդամի աշխատանքը հաշվարկվում ժամով, իսկ նախագահինը՝ ոչ։ Չէ՞ որ հանձնաժողովի անդամը ևս պետք է բացի նիստերին ներկա լինելուց նաև ուսումնասիրի քննվող գործերը։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Սակայն, հարկ է նշել, որ Նախագծի լրամշակման արդյունքում սահմանվել է, որ հանձնաժողովներում աշխատանքի ներգրավման համար արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության և գործատուների հանրապետական միության ներկայացուցիչների համար վարձատրություն չի նախատեսվում։ |
|||
| 24 | Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 23.10.2025 11:30:15 | Երեք հոգանոց Հանձնաժողովի դեպքում քվորում ապահովելու համար Նախագծով առաջարկվող կարգավորումը, ինչպես նաև որոշումների ընդունման ժամանակ հանձնաժողովի նախագահի ձայնին նախապատվություն տալն անընդունելի ենք համարում, քանի որ նման դեպքում Հանձնաժողովի նիստերը կարող են կայանալ և որոշումները կարող են ընդունվել առանց սոցիալական գործընկերներից մեկի ներկայության, ինչը տապալում է հանձնաժողովի չեզոքությունն ու լեգիտիմությունը։ Եռակողմ մարմիններում սոցիալական երկու գործընկերների (աշխատողների և գործատուների ներկայացուցիչ) և պետության լիարժեք ներկայությունը կարևոր սկզբունք է։ Այսպիսով, առաջարկում ենք, որ հանձնաժողովի նիստերը և որոշումների ընդունումը հնարավոր լինի միայն ամբողջ կազմով։ Կամ, պետք է ավելացվի Հանձնաժողովի անդամների ընդհանուր թիվը՝ ապահովելով, որ սոցիալական գործընկերների երկու կողմերի ներկայությունը Հանձնաժողովի աշխատանքի ժամանակ։ Նույն տրամաբանությամբ, կարծում ենք, որ հանձնաժողովի որոշումը պետք է կոնսենսուսով ընդունվի, հանձնաժողովի նախագահին տալ որոշիչ ձայնի իրավունքը ճիշտ չէ։ Սա նույնպես հղի է կողմնակալության և կոռուպցիոն ռիսկերով։ Օրինակ, պետական կառույցներում իրավունքի խախտման դեպքում, հանձնաժողովի նախագահը կարող է կողմնակալ լինել պետական պաշտոնյայի նկատմամբ։ |
Առաջարկն ընդունվել է։ Վկայակոչված կարգավորումները լրամշակվել են։ Նախագծում լրացվել է նաև Հանձնաժողովի անդամների մշտական փոխարինողի ինստիտուտը։ Համապատասխանաբար սահմանվել է, որ. · Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե մասնակցում են Հանձնաժողովի բոլոր անդամները, իսկ անդամի բացակայության դեպքում՝ նրա մշտական փոխարինողը: · Հանձնաժողովի որոշումն ընդունվում է նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ: Հանձնաժողովի այն անդամը, որը համաձայն չէ որոշմանը, կարող է ներկայացնել իր հատուկ կարծիքը, որը դառնում է որոշման անբաժանելի մասը: |
|||
| 25 | Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 23.10.2025 11:30:15 | Կարծում ենք, որ ճիշտ չէ, որ Հանձնաժողովի նախագահը միշտ պետության ներկայացուցիչն է։ Ինչպես արդեն նշեցինք նախորդ առաջարկի մեջ, դա խնդրահարույց է եռակողմ հավասարության սկզբունքն ու կողմերի բալանսն ապահովելու տեսանկյունից։ Ինչպես և սովորաբար ընդունված է եռակողմ մարմինների պարագայում, առաջարկում ենք, որ Հանձնաժողովի նախագահն ընտրվի հանձնաժողովի անդամներից՝ ռոտացիոն սկզբունքով։ |
Առաջարկը չի ընդունվել։ Նախագիծը լրամշակվել է այն տրամաբանությամբ, որ աշխատանքային վեճերի լուծման հանձնաժողովները գործելու են ոչ թե Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կազմում, այլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ստեղծվելիք Աշխատանքային վեճերի լուծման գրասենյակի։ Հետևաբար, նախարարության կազմում ստեղծվելիք գրասենյակում գործելու պարագայում որպես Հանձնաժողովի նախագահ պետք է հանդես գա գրասենյակի ներկայացուցիչը։ |