Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 897-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
___________ 2025 թվականի N ____ - Ն
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 897-Ն որոշման հավելվածի՝
- 34-րդ կետի «տերևաթափը» բառից հետո լրացնել «(բացառությամբ վեգետատիվ ծագման (մինչև IV հասակային դաս) կամ համատարած հատումների արդյունքում առաջացած ծառուտների նոսրացման հատումների),» բառերը,
- 37-րդ կետից հետո լրացնել 371-րդ կետ հետևյալ բովանդակությամբ՝ «371. Վեգետատիվ ծագման (մինչև IV հասակային դաս) կամ համատարած հատումների արդյունքում առաջացած ծառուտների հատատեղերում տեղադրվում են փորձահրապարակներ։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Հատատեղերի հատկացման կարգը հաստատելու մասին» N 1072-Ն որոշման հավելվածի՝
- 24-րդ կետի 4)-րդ ենթակետից հետո լրացնել 5)-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «5) խնամքի՝ նոսրացման հատումների ժամանակ, եթե հատումն իրականացվելու է վեգետատիվ ծագման կամ համատարած հատումների արդյունքում առաջացած ծառուտներում։»,
- 29-րդ կետից հետո լրացնել 291-րդ կետ հետևյալ բովանդակությամբ՝ «291. Վեգետատիվ ծագման (մինչև IV հասակային դաս) կամ համատարած հատումների արդյունքում առաջացած ծառուտների նոսրացման հատումների ժամանակ լավագույն ծառերը բնի արմատավզիկից 1,3 մ բարձրության վրա փաթաթում են սպիտակ ժապավենով կամ շրջանաձև ներկում են սպիտակ աէրոզոլային ներկով, իսկ մրցակից կամ անցանկալի ծառերը բնի արմատավզիկից 1,3 մ բարձրության վրա փաթաթում են կարմիր ժապավենով կամ ներկում են կարմիր աէրոզոլային ներկով շրջանաձև կամ շեղաձև (որտեղ ներկի շերտը պետք է լինի լավագույն ծառին հանդիպակաց)»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
07.07.2025 - 25.07.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Գերատեսչություն
Շրջակա միջավայրի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1183
Տպել