Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 897-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

 ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

___________ 2025 թվականի N ____ - Ն

      Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 897-Ն որոշման հավելվածի՝
  • 34-րդ կետի «տերևաթափը» բառից հետո լրացնել «(բացառությամբ վեգետատիվ ծագման (մինչև IV հասակային դաս) կամ համատարած հատումների արդյունքում առաջացած ծառուտների նոսրացման հատումների),» բառերը,
  • 37-րդ կետից հետո լրացնել 371-րդ կետ հետևյալ բովանդակությամբ՝ «371. Վեգետատիվ ծագման (մինչև IV հասակային դաս) կամ համատարած հատումների արդյունքում առաջացած ծառուտների հատատեղերում տեղադրվում են փորձահրապարակներ։
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Հատատեղերի հատկացման կարգը հաստատելու մասին» N 1072-Ն որոշման հավելվածի՝
  • 24-րդ կետի 4)-րդ ենթակետից հետո լրացնել 5)-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «5) խնամքի՝ նոսրացման հատումների ժամանակ, եթե հատումն իրականացվելու է վեգետատիվ ծագման կամ համատարած հատումների արդյունքում առաջացած ծառուտներում։»,
  • 29-րդ կետից հետո լրացնել 291-րդ կետ հետևյալ բովանդակությամբ՝ «291. Վեգետատիվ ծագման (մինչև IV հասակային դաս) կամ համատարած հատումների արդյունքում առաջացած ծառուտների նոսրացման հատումների ժամանակ լավագույն ծառերը բնի արմատավզիկից 1,3 մ բարձրության վրա փաթաթում են սպիտակ ժապավենով կամ շրջանաձև ներկում են սպիտակ աէրոզոլային ներկով, իսկ մրցակից կամ անցանկալի ծառերը բնի արմատավզիկից 1,3 մ բարձրության վրա փաթաթում են կարմիր ժապավենով կամ ներկում են կարմիր աէրոզոլային ներկով շրջանաձև կամ շեղաձև (որտեղ ներկի շերտը պետք է լինի լավագույն ծառին հանդիպակաց)»։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

  • Discussed

    07.07.2025 - 25.07.2025

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1178

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: