Հիշել նախագիծը

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Զբոսաշրջության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել զբոսաշրջության բնագավառում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին օժանդակության ծրագիր` համաձայն հավելվածի:
  2. Սահմանել, որ

1) զբոսաշրջության բնագավառում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին օժանդակության ծրագիրը իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում առաջարկվող զբոսաշրջային ծառայությունների գրավչությունը և հասանելիությունը բարձրացնելու նպատակով զբոսաշրջության բնագավառում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից մատուցված ծառայությունների արժեքների հանրագումարից Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ զբոսաշրջիկի վճարային քարտին հետ փոխանցման միջոցով։

2)  զբոսաշրջության բնագավառում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից մատուցված ծառայությունների արժեքի հանրագումարից սույն որոշմամբ սահմանված փոխհատուցման համար պարտադիր պայման է Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ զբոսաշրջիկի՝ «Զբոսաշրջության մասին» և  «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքներով սահմանված կարգով գործունեությունը ծանուցած հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց կողմից տիրապետվող կամ կառավարվող և շահագործվող հյուրանոցային տնտեսության օբյեկտում առնվազն հինգ գիշերակաց անցկացրած  լինելու փաստը։

3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել`

1) Սույն որոշմամբ հաստատված օժանդակության ծրագրի վերաբերյալ զբոսաշրջության բնագավառում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի իրազեկվածությունը և ծրագրի վերաբերյալ առնվազն երկու օտար լեզվով հուշաթերթիկի (բրոշյուրների) տպագրությունը.

2) համապատասխան նշումով (Tourism Cashback) տեղեկատվական ցուցաթերթիկների տպագրությունը․

3) Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ զբոսաշրջիկների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ծառայությունների համար վճարված արժեքի հանրագումարից Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ զբոսաշրջիկի վճարային քարտին հետ փոխանցման հնարավորության վերաբերյալ գովազդային պաստառների տպագրությունը։

  1. 4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել՝

1) Հայաստանի Հանրապետություն ժամանելու և մեկնելու վայրերում տեղադրված մաքսային կետերի միջոցով սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հուշաթերթիկի (բրոշյուրների)` օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց տրամադրումը.

2) սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պաստառների տեղադրումը Հայաստանի Հանրապետություն ժամանելու և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու վայրերում.

3) համապատասխան նշումով (Tourism Cashback invoices) արկղերի տեղադրումը սահմանի անցման կետերում՝ մատուցված ծառայությունների արժեքի հանրագումարից սույն որոշմամբ սահմանված փոխհատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ զբոսաշրջիկների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ուղարկելու համար:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

Վարչապետ՝

Ն․ Փաշինյան

 

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
___________ _____-ի N _____-Ն որոշման

ԾՐԱԳԻՐ

 ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն հավելվածում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները․
  • զբոսաշրջիկ՝ «Զբոսաշրջության մասին» օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ զբոսաշրջիկ․
  • զբոսաշրջային ծառայություն մատուցող անձ՝ զբոսաշրջության բնագավառում իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր համարվող «Զբոսաշրջության մասին» օրենքով սահմանված զբոսաշրջային ծառայություն մատուցող անձինք․
  • ծառայություն՝ «Զբոսաշրջության մասին» օրենքով նախատեսված զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից զբոսաշրջիկին մատուցվող զբոսաշրջային ծառայություն․
  • զբոսաշրջային գործունեության սուբյեկտ՝ «Զբոսաշրջության մասին» օրենքով սահմանված զբոսաշրջային օպերատոր և զբոսաշրջային գործակալ․
  • զբոսաշրջային փաթեթ՝ «Զբոսաշրջության մասին» օրենքով սահմանված զբոսաշրջային ծառայությունների համալիր։

 

  1. Սույն ծրագրով սահմանվում է, որ զբոսաշրջության բնագավառում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին օժանդակություն տրամադրվում է ծառայությունների արժեքների հանրագումարի 10%-ի, բայց ոչ ավել, քան 20․000 դրամի չափով, իսկ զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից մատուցված զբոսաշրջային փաթեթի դեպքում՝ փաթեթի արժեքի 15%-ի, բայց ոչ ավել, քան 30․000 դրամի չափով զբոսաշրջիկներին իրենց վճարային քարտին (VISA կամ MASTER) հետ փոխանցման միջոցով։
  2. Սույն ծրագրի նպատակն է զբոսաշրջիկների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ծառայություն ձեռք բերելու կամ զբոսաշրջային փաթեթից օգտվելու դեպքում սույն հավելվածով սահմանված գումարի չափով զբոսաշրջիկի վճարային քարտին հետ փոխանցման միջոցով օժանդակել զբոսաշրջության բնագավառում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գործունեությանը՝ նպաստելով՝
  • զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց կողմից առաջարկվող ծառայությունների մրցունակության և գրավչության բարձրացմանը,
  • զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց կողմից առաջարկվող ծառայությունների հասանելիության բարձրացմանը,
  • զբոսաշրջային այցելությունների աճին,
  • կազմակերպված զբոսաշրջության զարգացմանը,
  • զբոսաշրջային այցելութունների միջին տևողության երկարաձգմանը,
  • զբոսաշրջիկների ծախսի ավելացմանը,
  • աշխատատեղերի ավելալցմանը։

 

  1. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

  1. Զբոսաշրջության բնագավառում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին օժանդակություն տրամադրվում է, եթե միաժամանակ առկա են հետևյալ դեպքերը`
  • զբոսաշրջիկների կողմից տվյալ զբոսաշրջային ծառայություն մատուցողից մեկ օրացուցային օրվա ընթացքում ձեռք բերված ծառայությունների արժեքը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) կազմում է առնվազն 30.000 դրամ և զբոսաշրջիկների կողմից զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանցից ձեռք բերված ծառայությունների արժեքի հանրագումարը կազմում է առնվազն 150․000 դրամ կամ զբոսաշրջիկի կողմից ձեռք բերված զբոսաշրջային փաթեթի արժեքը կազմում է առնվազն 200․000 դրամ․
  • զբոսաշրջիկը ՀՀ-ում անցկացրել է առնվազն հինգ գիշերակաց․
  • զբոսաշրջիկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ծառայությունները ձեռք են բերվել զբոսաշրջիկի՝ Հայաստանի Հանրապետությունից մեկնելուց առնվազն 10 օր առաջ։
  1. Սույն հավելվածով նախատեսված օժանդակությունը չի տրամադրվում, եթե զբոսաշրջիկի կողմից ձեռք է բերվել ծառայություն, որի դիմաց սույն ծրագրին համապատասխան զբոսաշրջիկին փոխհատուցման ենթակա գումարը պակաս է 15000 դրամից:
  2. Զբոսաշրջիկին փոխհատուցման ենթակա գումարների հանրագումարը չի կարող գերազանցել 20․000 հազար դրամը, եթե զբոսաշրջիկը ձեռք է բերել առանձին ծառայություններ և չի կարող գերազանցել 30․000 դրամը, եթե զբոսաշրջիկը ծառայությունները ձեռք է բերել զբոսաշրջային փաթեթի շրջանակում։ Փոխհատուցման ենթակա գումարների հանրագումարը գերազանցող մասը ենթակա չէ փոխհատուցման։

 

  • ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԶԲՈՍԱՇՐՋԻԿԻՆ ՀԵՏ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

  1. Զբոսաշրջիկի կողմից սույն հավելվածով նախատեսված գումարները հետ ստանալու պահանջ ներկայացվելու դեպքում՝ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձը դուրս է գրում հարկային հաշիվ կամ հաշիվ վավերագիր: Հաշվում զբոսաշրջիկի բոլոր տվյալները լրացվում են էլեկտրոնային եղանակով: Հաշվում ձեռագիր լրացված ցանկացած տվյալի դեպքում սույն հավելվածով նախատեսված գումարի հետ վերադարձը մերժվում է սույն կարգի 12-րդ կետի համաձայն:
  2. Զբոսաշրջիկին տրամադրվում է նաև ձեռք բերված ծառայության դիմաց վճարումը հավաստող փաստաթուղթ (ՀԴՄ կտրոն):
  3. Զբոսաշրջիկի անվամբ հաշիվ դուրս է գրվում անձնագիր կամ անձը նույնականացնող այլ փաստաթուղթ ներկայացվելու դեպքում:

 

  1. ԶԲՈՍԱՇՐՋԻԿԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության տարածքում ծառայություն ձեռք բերելու կամ զբոսաշրջային փաթեթից օգտվելու դեպքում սույն հավելվածով սահմանված գումարի չափով զբոսաշրջիկի վճարային քարտին հետ փոխանցման համար զբոսաշրջիկը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմին է ներկայացնում`
  • անձնագիրը կամ անձը նույնականացնող այլ փաստաթուղթը.
  • սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված հաշվարկային փաստաթղթերի թղթային տարբերակը․
  • ծառայությունների դիմաց կատարված վճարումը հավաստող փաստաթուղթը (ՀԴՄ կտրոնը կամ դրամարկղի մուտքի օրդերը կամ բանկային փոխանցման անդորրագիրը).
  • զբոսաշրջային գործունեության սուբյեկտի կողմից տրամադրված զբոսաշրջային փաթեթում ներառված ծառայություններ ձեռք բերելու դեպքում զբոսաշրջիկի անունով վաուչեր կամ այլ փաստաթուղթ, որը ներառում է զբոսաշրջիկի անունը, ազգանունը, ձեռք բերված ծառայությունների բնութագիրը։
  • օդանավով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում՝ օդանավի նստեցման կտրոնը:
  1. Սույն հավելվածի 12-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացվելուց հետո Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն ստուգում են՝
  • հաշվի վավերականությունը (հարկային մարմնի հարկային հաշիվների տեղեկատվական համակարգում դրանց առկայությունը).
  • հյուրանոցային ծառայություն մատուցող անձի՝ «Գործունեության ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով գործունեությունը ծանուցած լինելու, ինչպես նաև ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցված կամ դադարեցված, կամ կասեցումը վերացված լինելու փաստը զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում.
  • հարկային հաշվի կամ հաշիվ վավերագրի թղթային տարբերակի վրա ստորագրելու իրավասություն ունեցող անձի անվան, ազգանվան և ստորագրության առկայությունը։
  1. Հայաստանի Հանրապետության տարածքում ծառայություն ձեռք բերելու կամ զբոսաշրջային փաթեթից օգտվելու դեպքում սույն հավելվածով սահմանված գումարի չափով զբոսաշրջիկի վճարային քարտին հետ փոխանցումը մերժվում է, եթե չեն պահպանվել սույն կարգի պահանջները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվում զբոսաշրջիկի անունը, ազգանունը լրացվել են տառասխալներով:
  2. Սույն ծրագրով սահմանված պայմանները բավարարելու դեպքում հարկային հաշվի կամ հաշիվ վավերագրի թղթային տարբերակի վրա մաքսային մարմնի աշխատողի կողմից կատարվում է «Ենթակա է հետ փոխանցման» գրառումը՝ նշելով հետ փոխանցման ենթակա գումարը (բառերով ու թվերով), և կնքվում է դրոշմակնիքով, որից հետո հետ փոխանցման ենթակա գումարի չափի վերաբերյալ տեղեկությունը, ըստ հարկային հաշվի կամ հաշիվ վավերագրի սերիայի և համարի, մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն: Մաքսային մարմնի կողմից զբոսաշրջիկին վերադարձվում են ներկայացված բոլոր փաստաթղթերը, իսկ օդանավով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում՝ նաև նստեցման կտրոնի պատճենը:
  3. «Ենթակա է հետ փոխանցման» գրառումով և մաքսային մարմնի կողմից կնքված՝ հարկային հաշվի կամ հաշիվ վավերագրի թղթային տարբերակը և ծառայության դիմաց կատարված վճարումը հավաստող փաստաթուղթը, իսկ օդանավով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում՝ նաև օդանավի նստեցման կտրոնի պատճենը զբոսաշրջիկի կողմից ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ գումարը բանկային փոխանցմամբ ստանալու համար: Զբոսաշրջիկի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն փաստաթղթերն ուղարկվելու համար դրանք գցվում են այդ նպատակով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում տեղադրված՝ համապատասխան նշումով (Tourism Cashback invoices) արկղի մեջ:
  4. Սույն հավելվածի 14-րդ կետում նշված փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ուղարկվում յուրաքանչյուր շաբաթվա վերջին աշխատանքային օրը: Ստացված փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունy հաշվում նշված վճարային քարտի համարին գումարները ԱՄՆ դոլարով փոխանցում է ոչ ուշ, քան փաստաթղթերն ստանալուն հաջորդող 30-րդ օրը: Բանկի կողմից մերժված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն վերադարձված գումարները ենթակա չեն կրկին փոխանցման և մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ որպես այլ եկամուտ:
  5. Զբոսաշրջիկին հետ փոխանցվող գումարները կարող են նվազեցվել բանկային ծառայությունների դիմաց գանձվող գումարների չափով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար՝

Ա. Հարությունյան

 

Մատուցված ծառայությունների քանակի և վճարման ենթակա գումարի հաշվարկը

NN

Ծառայություններ ձեռք բերող անձի անունը, ազգանունը

 

Ծառայություններ ձեռք բերող անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի սերիան և համարը

 

 

Ծառայություններ ձեռք բերող անձի Վճարային քարտի (VISA կամ MASTER) համարը

Ծառայություններ ձեռք բերող անձի  էլ․ փոստի հասցեն


Ծառայությունների անվանա-
ցանկը /առանձին ծառայությունների դեպքում/

Ծառայությունների անվանա-
ցանկը /Զբոսաշրջային փաթեթի դեպքում /

Միավորի գինը /առանձին ծառայությունների դեպքում/

Ընդհա-
նուր արժեքը

Հետ փոխանցվող գումարը

1

2

 

3

4

5

6

7

8

9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը Total

 

 

 

 

Ստորագրելու իրավասություն ունեցող անձ

______________________________________________

(ստորագրությունը)

(signature)

(անունը, ազգանունը)

(full name)

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    21.05.2025 - 05.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 844

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Սեդա Աղբալյան

26.05.2025

Նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, հարկային օրենսգրքին, բյուջետային հաակարգի մասին օրենքին, մրցակցության պաշտպանության մասին օրենքին: Սահմանադրություն (հոդված 29, 11) -- Խտրական մոտեցում ՀՀ քաղաքացիների նկատմամբ, սոցիալական հավասարության խախտում: Հարկային օրենսգիրք -- Եթե վերադարձը դիտարկվում է որպես հարկի փոխհատուցում՝ առանց օրենսդրական հիմքի: Բյուջետային համակարգի մասին -- Անարդյունավետ բյուջետային ծախսի ռիսկ, թափանցիկության բացակայություն: Մրցակցության մասին -- Որոշ բիզնեսներ արտոնյալ դիրքում են հայտնվում:

Տեսնել ավելին