«Խաղային արտադրանքի հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2025 թվականի N -Ն
ԽԱՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՐԳՈՎ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել խաղային արտադրանքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սահմանել, որ հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցված խաղային արտադրանքի իրացումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից։
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի -ի N -Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԽԱՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՐԳՈՎ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից, որպես խաղային գործունեությունը և օպերատորի գործունեությունը վերահսկող մարմին (այսուհետ՝ Վերահսկող մարմին), խաղային արտադրանքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու հետ կապված հարաբերությունները:
- ԽԱՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՐԳՈՎ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼԸ
2․ Խաղային արտադրանքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցվում է անհատույց, Վերահսկող մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած՝ խաղային արտադրանքի բռնագրավման վերաբերյալ որոշման հիման վրա:
3․ Առանց լիցենզիայի խաղային գործունեության կազմակերպման դեպք հայտնաբերելու դեպքում հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն՝ համաձայն սույն կարգի N 1 ձևի և բռնագրավման ենթակա խաղային արտադրանքը վերցնում է պատասխանատու պահպանության, որի մասին նշում է կատարվում արձանագրությունում:
- Վերահսկող մարմնի կողմից բռնագրավման ենթակա խաղային արտադրանքը պատասխանատու պահպանության վերցնելու պահին խաղային արտադրանքում առկա դրամային ծավալի վերաբերյալ նշում է կատարվում համաձայն սույն կարգի N 1 ձևի կազմված արձանագրությունում։
- Վերահսկող մարմնի կողմից խաղային արտադրանքի բռնագրավումը կիրառվում է Վերահսկող մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով ընդունած որոշման հիման վրա՝ համաձայն սույն կարգի N 2 ձևի: Վերահսկող մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը խաղային արտադրանքի բռնագրավման վերաբերյալ որոշումն ընդունում է սույն կարգի 3-րդ կետում նշված արձանագրությունը կազմելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:
- Բացառությամբ սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքերի, Վերահսկող մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած՝ խաղային արտադրանքի բռնագրավման վերաբերյալ որոշման հիման վրա խաղային արտադրանքի նկատմամբ սեփականության իրավունքը համարվում է փոխանցված պետությանը հետևյալ ժամկետներում՝
1) խաղային արտադրանքի բռնագրավման վերաբերյալ որոշումն օրենքով սահմանված կարգով անբողոքարկելի դառնալու օրվանից.
2) խաղային արտադրանքի բռնագրավման վերաբերյալ որոշումը վարչական կարգով բողոքարկվելու դեպքում՝ բողոքարկման արդյունքում ընդունված որոշման անբողոքարկելի դառնալու օրվանից.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված որոշումներն օրենքով սահմանված դատական կարգով բողոքարկվելու դեպքում՝ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտի կայացման օրվանից:
- Մինչև խաղային արտադրանքի բռնագրավման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը առանց լիցենզիայի խաղային գործունեություն իրականացրած անձը կարող է կամովին այդ խաղային արտադրանքը սեփականության իրավունքով հանձնել պետությանը՝ դրա մասին գրավոր (էլեկտրոնային եղանակով` հարկային մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով կամ առձեռն կամ փոստային կապի միջոցով) հայտնելով Վերահսկող մարմնին: Խաղային արտադրանքի նկատմամբ սեփականության իրավունքը համարվում է կամովին փոխանցված պետությանը առանց լիցենզիայի խաղային գործունեություն իրականացրած անձի գրավոր (էլեկտրոնային եղանակով` հարկային մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով կամ առձեռն կամ փոստային կապի միջոցով) տեղեկացումը Վերահսկող մարմնի կողմից ստացվելու պահից (էլեկտրոնային եղանակով` հարկային մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստին ուղարկելու դեպքում` ուղարկելու օրը, փոստային կապի միջոցով ներկայացվելու դեպքում` նամակի ծրարի վրա փոստային բաժանմունքի կողմից դրված՝ ընդունման ամսաթիվը հավաստող օրացուցային կնիքի արտատիպը, իսկ առձեռն տրամադրելու դեպքում` այն հարկային մարմնում մուտքագրվելու օրը)։
- ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՐԳՈՎ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՎԱԾ ԽԱՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ
- Հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցված խաղային արտադրանքի պահպանման հետ կապված ծախսերը խաղային արտադրանքը պատասխանատու պահպանության վերցնելու օրվան հաջորդող օրվանից կրում է պետությունը՝ ի դեմս Վերահսկող մարմնի:
- Հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցված խաղային արտադրանքը ենթակա է տնօրինման իրացման եղանակով:
- Պետական սեփականություն վերցված խաղային արտադրանքի իրացման գործողությունների հետ կապված ծախսերը, դրանց իրացման նախապատրաստման և իրացման հետ կապված այլ ծախսերը փոխհատուցվում են նշված խաղային արտադրանքի իրացումից ստացված գումարների հաշվին։ Պետական սեփականություն վերցված խաղային արտադրանքի իրացումից ստացված գումարներից պահվում են առաջին հերթին այդ խաղային արտադրանքի փոխադրման (տրանսպորտային փոխադրման), պահպանման և իրացման հետ կապված ծախսերը:
- Իրացումն ապահովելու նպատակով Վերահսկող մարմնի կողմից նշված խաղային արտադրանքը հանձնման-ընդունման ակտով` համաձայն N 3 ձևի, հանձնվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե։ Սույն կետով նախատեսված հանձնման-ընդունման ակտը կազմվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին, իսկ երկրորդը մնում է Վերահսկող մարմնում:
- Պետական սեփականություն վերցված խաղային արտադրանքի իրացման գործընթացում առաջացած ծախսերը հաշվարկվում են բացառապես իրացման հետ կապված գործողություններից ելնելով, ընդ որում, իրացման յուրաքանչյուր գործողության իրականացման ընթացքում կատարված բոլոր ծախսերը պարտադիր պետք է հիմնավորված լինեն համապատասխան փաստաթղթերով:
- Պետական սեփականություն վերցված խաղային արտադրանքի արժեքի գնահատումն իրականացվում է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կամ մասնագիտացված կազմակերպությունների միջոցով։
- Պետական սեփականություն վերցված խաղային արտադրանքի իրացումից ստացված գումարները մուտքագրվում են այդ նպատակով բացված հատուկ հաշվին:
- Պետական սեփականություն վերցված խաղային արտադրանքի իրացումը կատարվում է աճուրդային կարգով:
- Պետական սեփականություն վերցված խաղային արտադրանքի իրացումն իրականացվում է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից` հրապարակային սակարկությունների կազմակերպման եղանակով։
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ..………
ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽԱՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
« ___ » __________ 20 ____ թ. |
___________ |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայողներ
_________________________________________________________
(հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)
_________________________________________________________
_________________________________________________________
(հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)
_________________________________________________________
2._____________________________________________________________________ մոտ
(անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի անվանումը, hարկ վճարողի հաշվառման համարը՝
ՀՎՀՀ, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հանրային
ծառայության համարանիշը՝ ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը)
3.__________________________________ «____»_______ 20____ թ. N______________
(հանձնարարագիր (հրաման), որոշումը հրապարակած պաշտոնատար անձ)
|
հանձնարարագրի (հրամանի), որոշման հիման վրա իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերեցինք _______________________________________ (իրավախախտման նկարագրությունը) |
|
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
________________________________
- Հիմք ընդունելով «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ մասը՝ հետևյալ խաղային արտադրանքը ենթակա է բռնագրավման.
|
NN ը/կ |
Խաղային արտադրանքի անվանումը |
Նկարագիրը |
Քանակը |
Խաղային արտադրանքում առկա դրամային ծավալը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
|||
Խաղային արտադրանքի բռնագրավում կիրառելու նպատակով սույն արձանագրության 4-րդ կետում նշված խաղային արտադրանքը վերցրեցինք պատասխանատու պահպանության մինչև խաղային արտադրանքի բռնագրավում կիրառելու վերաբերյալ ՀՀ ՊԵԿ նախագահի որոշման կայացումը:
- Ստացա արձանագրության մեկ օրինակը:
|
Խաղային արտադրանքի նկատմամբ օրենքով սահմանված |
_____________ |
_______________ |
|
իրավունքներ ունեցող անձ կամ նրա ներկայացուցիչ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
- _________________________________________________________
(նշում արձանագրությունն ստորագրելուց և (կամ) ստանալուց հրաժարվելու մասին)
- Հաշվի առնելով, որ
___________________________________________________________
(խաղային արտադրանքը Վերահսկող մարմնի կողմից պատասխանատու պահպանության վերցնելու հիմքը)
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
և ղեկավարվելով ՀՀ կառավարության «___ »_____20__ թ. N____ որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով` խաղային արտադրանքը վերցրեցինք պատասխանատու պահպանության:
|
___________________________________________ |
_______________ |
|
___________________________________________ |
_______________ |
|
Ընթերականեր |
1.___________ |
________________________________________ |
|
|
|
|
|
|
2.___________ |
________________________________________ |
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՈՐՈՇՈՒՄ N ..………..
ԽԱՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
« ___ » __________ 20 ____ թ. |
___________ |
Հիմք ընդունելով ՀՀ ՊԵԿ նախագահի (ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետի) « ____»______ 20___թ. N_____հանձնարարագրի (հրամանի), որոշման հիման վրա_________________________________
_______________________________________________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի անվանումը, hարկ վճարողի հաշվառման համարը՝ ՀՎՀՀ, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հանրային ծառայության համարանիշը՝ ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը, առկայության դեպքում՝ hարկ վճարողի հաշվառման համարը՝ ՀՎՀՀ)
մոտ իրականացված հսկողական աշխատանքների արդյունքները, Վերահսկող մարմնի կողմից բռնագրավման ենթակա խաղային արտադրանքը պատասխանատու պահպանության վերցնելու վերաբերյալ «____ » ______20 __թ. N_____ արձանագրությունը, ղեկավարվելով «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության « _____» _____20 ____թ. N ______որոշման հավելվածով սահմանված կարգի 5-րդ կետով՝
ՈՐՈՇԵՑԻ
- Խաղային արտադրանքի նկատմամբ կիրառել բռնագրավում.
|
NN ը/կ |
Խաղային արտադրանքի անվանումը |
Նկարագիրը |
Քանակը |
|
1 |
2 |
3 |
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
|||
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայողներ
____________________________________________________________________
(հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)
___________________________________________________________________
____________________________________________________________________
(հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)
___________________________________________________________________ -ին սույն որոշման օրինակը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով եռօրյա ժամկետում հանձնել հարկ վճարողին։
- ՀՀ ՊԵԿ գլխավոր քարտուղարին՝ ապահովել խաղային արտադրանքի պատասխանատու պահպանությունը:
- Սույն որոշումը կարող է բողոքարկվել երկամսյա ժամկետում՝ վերադասության կարգով կամ ՀՀ վարչական դատարան:
|
ՀՀ ՊԵԿ նախագահ |
________________ |
_______________ (ստորագրությունը) |
|
|
|
|
_________________________________________________________________________________________
Ստացա որոշման մեկ օրինակը
|
_______________________________________________ (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը (անհատ ձեռնարկատեր նշումով) |
________ |
«__» _____20___թ. |
_________________________________________________________________________________________
(նշում որոշման օրինակն ստորագրելուց և (կամ) ստանալուց հրաժարվելու մասին)
_________________________________________________________________________________________
(նշում ծանուցման այլ եղանակի մասին)
Ձև N 3
ԱԿՏ
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 20—թ. —ի —ի «Խաղային արտադրանքի բռնագրավում կիրառելու վերաբերյալ» N — որոշումը՝
|
___________________________________ |
և __________________________________ |
|
(խաղային արտադրանքի փոխանցումն իրականացնող Վերահսկող մարմնի |
(«Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ) |
կազմեցին հանձնման-ընդունման ակտը հետևյալի մասին։
|
_________________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը) |
հանձնում է, իսկ |
|
_________________________________ («Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ) |
ընդունում է իրացման ենթակա հետևյալ խաղային արտադրանքը․ |
|
NN ը/կ |
Խաղային արտադրանքի անվանումը |
Խաղային արտադրանքի համառոտ նկարագիրը |
Քանակը |
Այլ նշումներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հանձնեց |
Իրացման համար ընդունեց |
|
_______________ |
_______________ |
|
____________________ |
_____________________ |
-
Քննարկվել է
07.05.2025 - 22.05.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Գերատեսչություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1548
Տպել