Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Խաղային արտադրանքի հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԽԱՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՐԳՈՎ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1 Կարգավորման ենթակա խնդիրը

«Խաղային արտադրանքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին N 859-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 28-րդ կետով։

2 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի N 859-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 28-րդ կետով նախատեսված է ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Խաղային արտադրանքի հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն արգելվում է խաղային գործունեության կազմակերպումն առանց Օրենքով սահմանված լիցենզիայի։  

Օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Վերահսկող մարմինը Օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ առանց լիցենզիայի խաղային գործունեության կազմակերպման դեպք հայտնաբերելու դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցի կիրառման հետ միաժամանակ իրականացնում է նաև խաղային արտադրանքի բռնագրավում։ Բռնագրավման դեպքում խաղային արտադրանքը Վերահսկող մարմնի ընդունած` բռնագրավման վերաբերյալ որոշման հիման վրա հարկադիր կարգով անհատույց վերցվում է որպես պետական սեփականություն: Խաղային արտադրանքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու կարգը սահմանում է Կառավարությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել Նախագծով կարգավորել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից, որպես խաղային գործունեությունը և օպերատորի գործունեությունը վերահսկող մարմին, խաղային արտադրանքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու հետ կապված հարաբերությունները:   

3 Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախատեսվում է ընդունել Նախագիծը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը:

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից։

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծն ուղղակիորեն կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։

6 Նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից, որպես խաղային գործունեությունը և օպերատորի գործունեությունը վերահսկող մարմին, խաղային արտադրանքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու հետ կապված հարաբերությունները, այսինքն` կապահովվի Օրենքի կիրարկումը:

7 Այլ տեղեկություններ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    07.05.2025 - 22.05.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Գերատեսչություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1546

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: