Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 17-ի N 973-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Վարչապետի որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

———— ——— 2025 թվականի N ————-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ

17-Ի N 973-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

  1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 17-ի «Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին» N 973-Լ որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

     1) Հավելվածի 12-րդ կետում՝

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին ենթակետ.

     «7.1) ուսումնասիրում է համապատասխան մարմինների կողմից «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված մրցույթ հայտարարելու ժամկետի խախտումները և անհրաժեշտության դեպքում առաջարկություն է ներկայացնում համակարգող փոխվարչապետին կամ վարչապետին.».

     բ. 23-րդ և 31-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել․

գ. 24-րդ ենթակետի «և կոմպետենցիաների» բառերը հանել.

 դ. 30-րդ ենթակետում «կոմպետենցիաների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթներից բխող մասնագիտական գիտելիքների» բառերը: 

  • Հավելվածի 19-րդ կետում «տեղակալներից մեկը» բառերից հետո լրացնել «կամ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից մեկը» բառերը.
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  • Քննարկվել է

    09.04.2025 - 24.04.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքացիական ծառայություն

  • Գերատեսչություն

    Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2460

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: