«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 17-ի N 973-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Վարչապետի որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
———— ——— 2025 թվականի N ————-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ
17-Ի N 973-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
- Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 17-ի «Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին» N 973-Լ որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) Հավելվածի 12-րդ կետում՝
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին ենթակետ.
«7.1) ուսումնասիրում է համապատասխան մարմինների կողմից «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված մրցույթ հայտարարելու ժամկետի խախտումները և անհրաժեշտության դեպքում առաջարկություն է ներկայացնում համակարգող փոխվարչապետին կամ վարչապետին.».
բ. 23-րդ և 31-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել․
գ. 24-րդ ենթակետի «և կոմպետենցիաների» բառերը հանել.
դ. 30-րդ ենթակետում «կոմպետենցիաների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթներից բխող մասնագիտական գիտելիքների» բառերը:
- Հավելվածի 19-րդ կետում «տեղակալներից մեկը» բառերից հետո լրացնել «կամ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից մեկը» բառերը.
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
-
Обсуждалось
09.04.2025 - 24.04.2025
-
Тип
Pешение
-
Область
Гражданская служба
-
Министерство
Офис гражданской службы Аппарата Премьер-министра
Просмотры 2466
Принт