Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «_____»    2025 թվականի    N____-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 73-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի N 242 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 73-Ն որոշման N 2 հավելվածի 01.5 դասիչով «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ուսումնառության տևողությունը միջնակարգ կրթության հիմքով» սյունակում «2» թիվը փոխարինել «մեկ տարի վեց ամիս» բառերով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 հունիսի 1-ից:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

                                                                                                                                                                                             Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

                                                                                                                                                                                                                                                                «       » ________2025թ.

                                                                                                                                                                                                                                                                                ք. Երևան

  • Քննարկվել է

    14.01.2025 - 29.01.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2551

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Մարինե Ավետիսյան

26.01.2025

Ողջունելի է իսկապես վերը նշված նախագծով նպաստել սովորողի` ժամանակի արդյունավետ կառավարմանը։ Կարծում եմ փոփոխությունը նպատակահարմար կլինի, եթե ապահովվի անմիջական և սահուն կերպով գիտելիքների կուտակում և փոխանցում ավագ դպրոցից միջին մասնագիտական կրթություն։ Դրանով թերևս կլրացվի նախկինում եղած ժամանակահատվածի(6 ամիս) բացը։

Կարինե Քոչոյան

22.01.2025

Ժամանակի արդյունավետ կառավարումը շատ ողջունելի որոշում է։։Միաժամանակ փորձառությամբ հմտանալը նպաստում է աշխատանքի անցնելիս միանգամից անցնել պարտականությունների կատարմանը՝ունենալով որոշակի փորձ։

Կարինե Քոչոյան

22.01.2025

Առաջարկում եմ որևէ ձևաչափով,նախագծերի միջոցով կապ հաստատել հանրակրթական դպրոցի ավագ դասարանի սովորողների հետ։Առաջադեմ ուսանողների հանդիպումները սովորողների հետ մասնագիտությունը ավելի գրավիչ կդարձնեն՝միաժամանակ հարգանք կձևավորվի այս հաստատության նկատմամբ։Շնորհակալություն

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: