Ներկայումս ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման N 2 հավելվածի 1032․01․5 դասիչով «Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը միջնակարգ կրթության հիմքով 2 տարի է։ Սակայն ՀՀ ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությքունում ընթացող բարեփոխումներով պայմանավորված՝ այլևս անհրաժեշտություն չի լինելու իրականացնել գործող տևողությամբ միջին մասնագիտական կրթություն, քանի որ մի շարք բազային գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ձևավորվելու են արհեստավորի կրթական ծրագրով։ Բացի այդ, ավելի կարճ տևողությամբ միջին մասնագիտական կրթության ժամկետ սահմանելը թույլ կտա առավել օպերատիվ կերպով համալրել ոստիկանության համապատասխան պաշտոնները։ Վերը նշվածով պայմանավորված՝ նախագծով առաջարկվում է որոշման N 2 հավելվածի 1032․01․5 դասիչով «Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը միջնակարգ կրթության հիմքով սահմանել մեկ տարի վեց ամիս։