Հիշել նախագիծը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Արգինե Գրիգորյան 14.01.2025 19:52:41 | Շատ լավ առաջարկ է` 4մլն դրամը | ||||
| 2 | Արգինե Գրիգորյան 14.01.2025 19:54:56 | Ամսուսինս հաշմանդամ է` ստանում է հեմոդիալիզ Հրազդանում, այդ իսկ պատճառով 4մլն դրամը (3 անձ ենք) գոնե ինչ-որ չափով կբավարարի | ||||
| 3 | Արմինե Կոստանդյան 15.01.2025 11:45:49 | Հիանալի նախագիծ է, ստացված գիտելիքները գործնականում կիրառելը ավելի արդյունավետ կլինի և կնպաստի երկրում կարգուկանոնի հաստատմանը | ||||
| 4 | Արփինե Սարգսյան 19.01.2025 07:56:35 | Իհարկե ողջունելի է, որ բարեփոխումների արդյունքում ներդրվել է շարունակական կրթության մոդելը, որովհետև մասնագետը պիտի սովորի ամբողջ կյանքի ընթացքում: Շատ լավ է նաև արագ աշխատանքի անցնելը և սովորած տեսական գիտելիքները գործնականում կիրառելը, քանի որ տեսականը երբեք չի կարող տալ այն, ինչ տալիս է գործնականը: Բայց որպեսզի դառնան լիարժեք պատրաստված, ուսանողները պետք է ստանան բավարար գիտելիքներ ու հմտություններ բոլոր այն իրավիճակներում, որոնք կարող են առաջանալ իրավապահ ծառայության ընթացքում: Կարծում եմ՝ 2 տարին ավելի հարմար ժամկետով կրթություն է, որն ապահովում է ավելի ամուր հիմքեր՝ իրավաբանական, հոգեբանական և այլ ոլորտներում: | ||||
| 5 | Կարինե Քոչոյան 22.01.2025 22:09:39 | Ժամանակի արդյունավետ կառավարումը շատ ողջունելի որոշում է։։Միաժամանակ փորձառությամբ հմտանալը նպաստում է աշխատանքի անցնելիս միանգամից անցնել պարտականությունների կատարմանը՝ունենալով որոշակի փորձ։ | ||||
| 6 | Կարինե Քոչոյան 22.01.2025 22:09:39 | Առաջարկում եմ որևէ ձևաչափով,նախագծերի միջոցով կապ հաստատել հանրակրթական դպրոցի ավագ դասարանի սովորողների հետ։Առաջադեմ ուսանողների հանդիպումները սովորողների հետ մասնագիտությունը ավելի գրավիչ կդարձնեն՝միաժամանակ հարգանք կձևավորվի այս հաստատության նկատմամբ։Շնորհակալություն | ||||
| 7 | Մարինե Ավետիսյան 26.01.2025 18:07:55 | Ողջունելի է իսկապես վերը նշված նախագծով նպաստել սովորողի` ժամանակի արդյունավետ կառավարմանը։ Կարծում եմ փոփոխությունը նպատակահարմար կլինի, եթե ապահովվի անմիջական և սահուն կերպով գիտելիքների կուտակում և փոխանցում ավագ դպրոցից միջին մասնագիտական կրթություն։ Դրանով թերևս կլրացվի նախկինում եղած ժամանակահատվածի(6 ամիս) բացը։ |