Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___ __________ 2018 թվականի թիվ ___ Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի «բ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.  

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 460-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները.
  • որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
  • որոշման N 2 հավելվածի II բաժինը «մահացած ամուսինը»  բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝ «զոհվածի ժառանգ » .
  • որոշման N 3 հավելվածի՝

ա. II բաժնի «Ա» -«Ե»  կետերը «տվյալները:» բառերից հետո լրացնել «Զոհվածի ժառանգի դեպքում լրացվում են ժառանգության իրավունքի վկայագիր ունեցող անձի տվյալները:»  բառերով.

բ.  III բաժինը «Դ1»  կետի «բնակիչ,»  բառից հետո լրացնել «զոհվածի ժառանգ»  բառով:

  1. Սահմանել, որ 2018 թվականի ապրիլ ամսվա նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարման ցուցակ ներառվում են այդ պահի դրությամբ հաշվառված Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից ավանդատուների տվյալները:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

______________-ի N _____-Ն որոշման 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 23-ի N 460-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ 

ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ 

  1. ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 
  1. Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում (այսուհետ` փոխհատուցում) ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրած հետևյալ անձինք`

1) մինչև 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք (այսուհետ նաև՝ տարեց), այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված (այսուհետ` սահմանամերձ համայնքներում հաշվառված) անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք (այսուհետ՝ զոհվածի ժառանգ):

  1. Եթե սույն կարգի 1-ին կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված անձի ամուսինը մահացած է և մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա այն դիտարկելով ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականություն, ողջ ամուսնու համար փոխհատուցման իրավունքը ճանաչվում է մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց:
  2. Սույն կարգի 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված անձանց (այսուհետ՝ ավանդատուներ) հաշվառման, ինչպես նաև փոխհատուցման վճարման կազմակերպման աշխատանքներն իրականացնում են սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները կամ բաժինները (այսուհետ` տարածքային կենտրոն):
  3. Փոխհատուցում ստանալու համար ավանդատուները հաշվառման նպատակով իրենց փաստացի բնակության վայրի տարածքային կենտրոն անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման N 2 հավելվածի, և հետևյալ փաստաթղթերը`

1) անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ.

2) ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին (այսուհետ` հանրային ծառայությունների համարանիշ).

3) ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում), ինչպես նաև դրա լուսապատճենը` գրքույկի առաջին էջի (պարունակում է մասնաճյուղի համարը, բաժանմունքի գտնվելու վայրը (քաղաք, շրջան, գյուղ), հաշվեհամարը, ավանդատուի անունը, ազգանունը, հայրանունը, մասնաճյուղի կնիքը և պաշտոնատար անձի ստորագրությունը) և 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ մնացորդի էջերի մասով.

4) տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից (ավանդային հաշիվն սպասարկող մասնաճյուղի կառավարչի կողմից ստորագրված և մասնաճյուղի կնիքով կնքված) ավանդատուի (նաև մահացած ամուսնու) բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին.

5) ըստ անհրաժեշտության, ներկայացվում է նաև`

ա. ամուսնության վկայական կամ տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնից՝ ամուսնության գրանցման մասին, եթե դիմողը ներկայացնում է ավանդատուի մահացած ամուսնուն պատկանող խնայողական գրքույկը, ինչպես նաև` ամուսնու մահվան վկայականը, դրանց լուսապատճենները,

բ. ավանդատուի անունը և (կամ) ազգանունը փոխելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնի տված փոխման վկայականը, եթե անձնագրում և խնայողական գրքույկում նշված անունը, ազգանունը տարբեր են, իսկ ուղղելու դեպքում` ուղղման տեղեկանքը և դրանց լուսապատճենները,

գ. Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի վկայականը և դրա լուսապատճենը.

դ. նոտարի կողմից տրամադրված` զոհվածի անունով մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդի ժառանգության իրավունքի վկայագիր, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրված՝ զոհվածի (մահացածի) կարգավիճակը հաստատող տեղեկանք, զոհվածի մահվան վկայական և  դրանց լուսապատճենները.

6) համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում տեղակայված տարածքային կենտրոնների դեպքում ներկայացված փաստաթղթերը տեսաներածվում են և լուսապատճեններ չեն պահանջվում:

  1. Յուրաքանչյուր ավանդային գրքույկի համար ներկայացվում է առանձին դիմում: Եթե ավանդային գրքույկը լրացված է ռուսերենով, և ավանդատուի ազգանունը կամ անունը ռուսերենով տառացի չի համընկնում անձը հաստատող փաստաթղթում նշված հայերենին, սակայն բառով ակնհայտ նույնն է, ապա համարվում է, որ դիմողը հաշվետերն է և տեղեկատվական բազայում մուտքագրվում է ազգանունը, անունը, ինչպես անձնագրում (օրինակ` Կազարյան-Ղազարյան, Այկ, Գայկ-Հայկ):
  2. Տարածքային կենտրոնը դիմումների հաշվառման գործընթացում իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) տրամադրում է խորհրդատվություն փոխհատուցում ստանալու համար` սույն կարգով սահմանված բողոքարկման, դիմումի ձևի լրացման պարզաբանման, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի կապակցությամբ, տարածքային կենտրոնում կամ տարածքային կենտրոնի ղեկավարի հանձնարարությամբ կատարված տնային այցելության ընթացքում, եթե ավանդատուն որևէ պատճառով չի կարող ներկայանալ տարածքային կենտրոն և գրավոր կամ հեռախոսով խնդրել է կազմակերպել տնային այցելություն (ներառյալ այցելությունը բուժման վայր).

2) ընդունում է դիմումները, համեմատում դիմումում նշված տվյալները դիմողի անձը հաստատող փաստաթղթի, հանրային ծառայությունների համարանիշի, խնայողական գրքույկի և «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված տեղեկանքի տվյալների հետ.

3) դիմումում նշված անձը հաստատող փաստաթղթի տվյալները համեմատում է բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական բազայի տվյալների հետ.

4) տրամադրում է խորհրդատվություն սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված գործառույթների իրականացման արդյունքում անհամապատասխանության հայտնաբերման դեպքում՝ դրանք ուղղելու վերաբերյալ.

5) ճշտում է ավանդատուի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն, 2010 թվականի մայիսի 6-ի N 510-Ն, 2013 թվականի սեպտեմբերի 28-ի N 1103-Ն և 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշումներով (այսուհետ` որոշումներ) սահմանված կարգերով` ներդրված ավանդի դիմաց փոխհատուցում ստացած լինելու հանգամանքը.

6) հաշվառում է ընդունված դիմումները` դիմումների հաշվառման գրանցամատյանում, կազմում է փոխհատուցման գործերը և տեղադրում դրանք առանձին թղթապանակում` ըստ դիմում ընդունողների.

7) հաշվառման մերժման դեպքում ընդունում է համապատասխան որոշում և գրավոր իրազեկում դիմողին՝ 15 օրվա ընթացքում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություններ անցկացնելու անհրաժեշտության դեպքում՝ 30 օրվա ընթացքում.

8) ներառում է դիմումներում և ներկայացված այլ փաստաթղթերում առկա տվյալները փոխհատուցման իրավունք ունեցող անձանց տվյալների տեղեկատվական բազա (այսուհետ՝ տեղեկատվական բազա)` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

  1. Տվյալների հաշվառումը ենթակա է գրավոր մերժման, եթե`

1) դիմողը չի ներկայացրել սույն կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը (տվյալները).

2) դիմողը չի հանդիսանում խնայողական գրքույկում նշված ավանդային հաշվետերը, նրա ամուսինը, ժառանգը կամ նրա ներկայացուցիչը չունի լիազորագիր.

3) ավանդատուն մահացել է.

4) ավանդատուն տարածքային կենտրոնի սպասարկման տարածքի բնակիչ չէ (դիմումում լրացված բնակության հասցեն չի համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում դիմողի հաշվառման հասցեին).

5) խնայողական գրքույկը տրված է նախկին ԽՍՀՄ այլ միութենական հանրապետության խնայբանկի կողմից.

6) ավանդը ներդրվել է 1993 թվականի հունիսի 10-ից հետո.

7) ավանդատուն որոշումների համաձայն ստացել է ներդրված ավանդի դիմաց նախատեսված փոխհատուցումը:

  1. Համաձայն որոշումների` ներդրված ավանդի դիմաց նախատեսված փոխհատուցումն ստացած ավանդատուի տվյալները ենթակա են հաշվառման` նրա ներկայացրած այն ավանդային գրքույկների մասով (ներառյալ մահացած ամուսնուն պատկանող ավանդի 50 տոկոսը), որոնք ավանդատուն որոշումներով սահմանված կարգերով և ժամկետներում չի ներկայացրել հաշվառման, ինչպես նաև որոշումների համաձայն փոխհատուցման իրավունքը ճանաչված, ապա մահացած (մահվամբ փոխհատուցման իրավունքը դադարած) ամուսնու ավանդային գրքույկները (ավանդի 50 տոկոսի չափով):
  2. Դիմողին հաշվառելու դեպքում դիմում ընդունող աշխատողը դիմումի վրա նշում է հաշվառման օրը և ստորագրում, որից հետո փաստաթղթերի բնօրինակները (բացառությամբ «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված տեղեկանքի) վերադարձվում են դիմողին:
  3. Տարածքային կենտրոնը տվյալ ամսվա ընթացքում ձևավորված տեղեկատվական բազան մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 8-ը առցանց եղանակով ներկայացնում է կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն): 
  1. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՃՇՏՈՒՄԸ ԵՎ ՃՇՏՎԱԾ ՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՈՒՄԸ 
  1. Կազմակերպությունը տարածքային կենտրոններից առցանց ստացած տեղեկատվությունն ամփոփում և ներառում է կենտրոնական տեղեկատվական բազա, պարզում տվյալների մուտքագրման տեխնիկական սխալների առկայությունը, որոնց հիման վրա կազմում է ավանդատուների ճշտված ցուցակը և վիճահարույց տվյալներով ավանդատուների ցուցակը:
  2. Վիճահարույց տվյալներով ավանդատուների ցուցակը տրամադրվում է տարածքային կենտրոններին` համապատասխան ուղղումներ կատարելու և մինչև հաջորդ ամսվա 8-ը կազմակերպությանը վերադարձնելու համար:
  3. Ճշտված ցուցակում ներառված ավանդատուի տվյալներում հաշվառվում է նաև նրա մահացած ամուսնու անվամբ ներկայացված գումարի 50 տոկոսը:
  4. Կազմակերպությունը ճշտված ցուցակում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշում է դիմումի օրվա դրությամբ՝ ըստ նշված առաջնահերթությունների`

1) տարեցների համար՝ ըստ տարիքի (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)՝ նվազման հաջորդականությամբ.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց համար՝ ըստ հաշմանդամության առկայության`

ա. 1-ին խմբի հաշմանդամություն,

բ. 2-րդ խմբի հաշմանդամություն,

գ. 3-րդ խմբի հաշմանդամություն,

դ. հաշմանդամություն չունեցող անձ.

3) սահմանամերձ համայնքներում հաշվառված անձանց համար` ըստ տարիքի (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)` նվազման հաջորդականությամբ և ըստ հաշմանդամության առկայության`

ա. 1-ին խմբի հաշմանդամություն,

բ. 2-րդ խմբի հաշմանդամություն,

գ. 3-րդ խմբի հաշմանդամություն,

դ. հաշմանդամություն չունեցող անձ.

4) զոհվածների ժառանգների համար՝ ըստ տարիքի (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)` նվազման հաջորդականությամբ և ըստ հաշմանդամության առկայության`

ա. 1-ին խմբի հաշմանդամություն,

բ. 2-րդ խմբի հաշմանդամություն,

գ. 3-րդ խմբի հաշմանդամություն,

դ. հաշմանդամություն չունեցող անձ:

  1. Ցուցակներում ներառվում է «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետի համաձայն հաշվարկված` յուրաքանչյուր ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարի չափը` հիմք ընդունելով «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված տեղեկանքում նշված` ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա գումարի չափը:
  2. Ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարի չափը հաշվարկելիս ավանդատուի` մեկից ավելի ավանդների (ներառյալ մահացած ամուսնուն պատկանող ավանդի 50 տոկոսը) մնացորդները գումարվում են և անձին հասանելիք փոխհատուցումը հաշվարկվում է ընդհանուր գումարի նկատմամբ` բացառությամբ սույն կարգի 8-րդ կետով նախատեսված դեպքի:
  3. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված դեպքում ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարի չափը հաշվարկելիս ավանդատուի` մեկից ավելի ավանդների (ներառյալ մահացած ամուսնուն պատկանող ավանդի 50 տոկոսը) մնացորդներին գումարվում են նաև որոշումներով սահմանված կարգով հաշվառած ավանդների մնացորդները (ներառյալ մահացած ամուսնուն պատկանող ավանդի 50 տոկոսը) և անձին հասանելիք փոխհատուցումը հաշվարկվում է ընդհանուր գումարի նկատմամբ հաշվարկված փոխհատուցման գումարից` հանելով արդեն իսկ ստացած փոխհատուցման գումարը:
  4. Կազմակերպությունը ճշտված ցուցակը տրամադրում է տարածքային կենտրոնին, որի հիման վրա, ցուցակն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային կենտրոնը կազմում է ավանդատուի փոխհատուցման իրավունքի ճանաչման կարգադրություն՝ համաձայն N 1 ձևի, որը հաստատվում է տարածքային կենտրոնի ղեկավարի կողմից: 

 III. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԾԱԳՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ 

  1. Ճշտված ցուցակում ընդգրկված ավանդատուի` Հայաստանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը համարվում է ծագած` սույն կարգի համաձայն տարածքային կենտրոնների ղեկավարների կողմից ավանդատուի փոխհատուցման իրավունքի ճանաչման կարգադրությունը հաստատվելու օրվանից:
  2. Հաշվի առնելով, որ ավանդատուի փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 398-րդ հոդված), լինել գրավի առարկա (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 230-րդ հոդվածի առաջին մաս), մտնել ժառանգության զանգվածի մեջ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի երկրորդ մաս):
  3. Փոխհատուցում ստանալու գույքային իրավունքով Հայաստանի Հանրապետությունից կատարում պահանջելու ավանդատուի իրավունքը համարվում է ծագած այն ամսում, որի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված է սույն կարգով նախատեսված փոխհատուցումների վճարման ծախսային ծրագիր և տվյալ ավանդատուն ընդգրկված է տվյալ ամսվա վճարման ցուցակներում:
  4. Ավանդատուի` Հայաստանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ` վճարմամբ, կամ ավանդատուի մահով: 
  1. ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ 
  1. Սույն կարգի համաձայն հաշվառված ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են`

1) ամսական պարբերականությամբ.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ավանդների փոխհատուցման վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների եռամսյակային համամասնություններին համապատասխան.

3) սույն կարգի 14-րդ կետով ձևավորված հաշվառման հերթական համարին համապատասխան`

ա. զոհվածների ժառանգների ավանդների փոխհատուցման վճարման դեպքում` արտահերթ.

բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից և սահմանամերձ համայնքներում հաշվառված անձանց ավանդի դիմաց փոխհատուցման համար նախատեսելով տվյալ ամսվա վճարման համար (սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված ֆինանսական միջոցները նախատեսելուց հետո) մնացած  ֆինանսական միջոցների մինչև 50 տոկոսը, որի մինչև 10 տոկոսը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց ավանդի դիմաց փոխհատուցման համար:

  1. Փոխհատուցման վճարման ցուցակները ձևավորում և տպում է կազմակերպությունը՝ տարածքային կենտրոնների տրամադրած ամենամսյա տեղեկատվության հիման վրա` համաձայն N 2 ձևի:
  2. Ավանդատուի տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում ներառելուց հետո ավանդատուի կողմից փոխհատուցումը 3 ամիս անընդմեջ չստանալու դեպքում` նրա անունը փոխհատուցման վճարման ցուցակում չի ներառվում:
  3. Ավանդատուի տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում չեն ներառվում, եթե նրա տվյալները կրկնակի են հաշվառված տեղեկատվական բազայում:
  4. Սույն կարգի 25-րդ և 26-րդ կետերով սահմանված գործառույթները կատարվում են կենտրոնական տեղեկատվական բազայում՝ ծրագրային եղանակով:
  5. Սույն կարգի 25-րդ կետով նախատեսված դեպքում նշանակված, սակայն ավանդատուի չստացած փոխհատուցումն ավանդատուին վճարվում է ավանդատուի դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում, իսկ սույն կարգի 26-րդ կետով նախատեսված դեպքում` կրկնակի հաշվառման պատճառների վերացման և ավանդատուի փոխհատուցման իրավունքի պահպանման պարագայում` տվյալ ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:
  6. Եթե ավանդատուն մահացել է իր տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում ներառվելուց հետո, ապա մահացած ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարը վճարվում է նրա ժառանգին (ժառանգներին)` նոտարի կողմից տրված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա: Վճարման ցուցակում ներառվում են ժառանգի (ժառանգների) տվյալները:
  7. Տարածքային կենտրոնը կազմակերպությունից վճարման ցուցակները և տիտղոսաթերթերը (N 3 ձև) ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաստատում և հանձնում է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վճարող կազմակերպություն (այսուհետ` վճարող կազմակերպություն):
  8. Տիտղոսաթերթի գլխամասում նշվում են տարածքային կենտրոնի, վճարող կազմակերպության և բնակավայրի անվանումը, ցուցակը կազմելու ամսաթիվը, վճարման ամիսը, ցուցակում ընդգրկված փոխհատուցում ստացողների թիվը, էջերի թիվը, վճարման ենթակա գումարը:
  9. Տիտղոսաթերթի վերջում նշվում են տարածքային կենտրոնի ղեկավարի և վճարող կազմակերպության պատասխանատու աշխատողի տվյալները:
  10. Տարածքային կենտրոնում ղեկավարի կողմից վճարման ցուցակների հանձնումը կատարվում է վճարող կազմակերպության լիազորած անձին, ովքեր ստորագրում են տիտղոսաթերթի երկու օրինակներում, որոնցից մեկը մնում է տարածքային կենտրոնում, մյուսը՝ վճարող կազմակերպությունում:
  11. Վճարման ցուցակների էջերը համարակալվում են:
  12. Վճարման ցուցակի յուրաքանչյուր էջի գլխամասում նշվում է տարեթիվը, ամիսը, վճարման ցուցակի ձևավորման օրը, ամիսը, տարեթիվը, տարածքային կենտրոնի, բնակավայրի անվանումը և վճարող կազմակերպության անվանումը, համարը:
  13. Վճարման ցուցակը բաղկացած է վճարման մասից և ռեեստրից:
  14. Վճարման ցուցակի յուրաքանչյուր էջի վերջում նշվում են այդ էջում գրանցված փոխհատուցում ստացողների թիվը, վճարման ենթակա փոխհատուցման չվճարված և փաստացի վճարված գումարների չափերը, կնիքի և տարածքային կենտրոնի ղեկավարի ու տեղեկատվական բազայի պատասխանատու աշխատողի ստորագրությունների տեղը:
  15. Վճարման ցուցակի վերջում նշվում են սույն կարգի 37-րդ կետով սահմանված տեղեկությունների ամփոփ տվյալները:
  16. Վճարող կազմակերպությունը վճարումն ավարտելուց հետո երեք օրացուցային օրվա ընթացքում տարածքային կենտրոնին է հանձնում լրացված ռեեստրները, փոխադարձ հաշվետվության ակտը` 5 օրինակից՝ համաձայն N 4 ձևի: Հաշվետվության ակտի երկու օրինակը վերադարձվում է վճարող կազմակերպությանը` երկու օրվա ընթացքում:
  17. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր ամսվա վճարման ավարտից հետո 6 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն) կամ համապատասխան մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի կամ Գյումրու կամ Վանաձորի, Արարատի կամ Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմ է ներկայացնում փոխադարձ հաշվետվության ակտի մեկ օրինակը:
  18. Ոչ ավանդատուի մեղքով չստացած փոխհատուցման գումարը վերականգնվում է կամ սույն կարգի 29-րդ կետով նախատեսված անձի տվյալները ներառվում են վճարման ցուցակ` մինչև յուրաքանչյուր ամսվա 8-ը նախարարություն ներկայացված տեղեկատվության հիման վրա՝ համաձայն N 5 ձևի:
  19. Նախարարությունում սույն կարգի 41-րդ կետով ներկայացված տեղեկատվության ուսումնասիրությունից հետո համապատասխան փոփոխություններ են կատարվում տեղեկատվական բազայում:
  20. Տարածքային կենտրոնը նախարարություն է ներկայացնում բյուջեի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող հաշվետվությունները` տվյալ ծախսային ծրագրի մասով: 

Ձև N 1

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Ավանդատու____________________________________           

                                         (անունը, հայրանունը, ազգանունը)

    ___________________________________________________________                                                    

                                              (բնակության վայրը)

Գործ N _________________________________,

 Ճանաչել ավանդի փոխհատուցման իրավունքը ցմահ: 

Նշանակել ավանդի փոխհատուցում __________________ դրամի չափով: 

Uպաuարկող մաuնագետ ____________ ____________________________________

                                         (uտորագրությունը)                                (ազգանունը, անունը, հայրանունը)

Տարածքային կենտրոնի ղեկավար ________ _________________________________

                                                                                         (uտորագրությունը)                                   (ազգանունը, անունը, հայրանունը)

       

 Կ.Տ.

         ____ _______________ 20   թ.

 

 

 

Ձև N 2

 

__.______.20 _թ

ՑՈՒՑԱԿ

 

 

__.______.20 _թ

 

բնակավայրի

 

____________ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ______________ ԵՎ ՆԱԽՈՐԴ ԱՄԻՍՆԵՐԻ

 

ԱՎԱՆԴԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ____________ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ______________ ԵՎ ՆԱԽՈՐԴ ԱՄԻՍՆԵՐԻ

 

անվանումը

 

ԱՎԱՆԴԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ

 

 

001 Վճարող/մասնաճյուղ

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ 4 ԷՋ, ԷՋ 1          001 Վճարող/մասնաճյուղ

 

ԸՆԴԱՄԵՆԸ 4 ԷՋ, ԷՋ 1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բնակության վայրը

Ազգանունը, անունը, հայրանունը

Հանրային ծառայությունների համարանիշը

Գործի համարը

Անձնագրի սերիան, համարը

Անցած ամիսների

__________ ամսվա

 

N

Գործի համարը

Անցողիկ գումարը (դրամ)

__________ ամսվա

 

շենքը

բնակարանը

գումարը (դրամ)

ստորագրությունը

ստորագրությունը

գումարը (դրամ)

ստորագրությունը

օրը

ստորագրությունը

 

գումարը (դրամ)

օրը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

***

 

 

 

 

 

 

 

 

 

***

 

 

 

Էջում ընդամենը            ընտանիք                      դրամ

 

 

 

 

 

Ընդ.              ընտ.                    դրամ

 

Ընդամենը վճարվել է              ընտանիք                    դրամ

 

 

 

 

Կ. Տ.

 

 

 

Վճարվել է          ընտ.              դրամ

 

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ_____________

 

 

 

 

 

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏՈՂ  ____________

 

 

 

 

 

 

Ձև N 3

 ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ 

Օրինակ            ------------------ի                              Տարածքային կենտրոն          22.01.2014թ.

Վճարող կենտրոն                             թիվ                  ____

Վճարման ցուցակ                          Անցողիկ և Հունվար

Ավանդատուների թիվը               

                                                       

Էջերի թիվը                                                         ____

Անցողիկ գումար

___________                                                               ______  ամիսը

 

      Էջի N

Ավանդատուներիի թիվը

Անցողիկ

ՀՈՒՆՎԱՐ

1.

 

 

 

2.

 

 

 

3.

 

 

 

4.

 

 

 

       Հանձնեցի                                                                            Ընդունեցի

Տարածքային կենտրոնի ղեկավար                  Վճարող կազմակերպության ղեկավար

  _________________________                                               ________________________

  

                Կ. Տ.                                                                                          Կ. Տ.

«_____» _________________ 20   թ.                          «_____»_________________ 20   թ.                            


Ձև N 4

 

ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ  ԱԿՏ                                                 

------------------ Վճարող կազմակերպության  -------------------- և սոցիալական

աջակցության ---------------------- տարածքային կենտրոնի միջև ------------ ամսվա ավանդների փոխհատուցման գումարների  փոխհաշվարկի մասին

 

Ամսաթիվը

ավանդի փոխհատուցումը

պարտք վճարումից առաջ

վճարող կազմակերպությունը տարածքային կենտրոնին

 

 

տարածքային կենտրոնը վճարող կազմակերպությանը

 

 

Ֆինանսավորվել է

Այդ թվում.

 

 

1.

 

 

2.

 

 

Հետգանձում

 

 

Վճարում (սկիզբ-վերջ)

 

 

Այդ թվում.

 

 

1. Ամսվա վերջ

 

 

2. Ամսվա սկիզբ

 

 

Հետ վերադարձ

 

 

պարտք վճարումից հետո

վճարող կազմակերպությունը տարածքային կենտրոնին

 

 

տարածքային կենտրոնը վճարող կազմակերպությանը

 

 

         

Պարտքի գումարը նշել բառերով`  -----------------------------------------------------------------

 

Վճարող կազմակերպության ղեկավար` __________                         

Հաշվապահ`________________              

 

Կ.Տ.

 

«_____» «____________» 20    թ.

Տարածքային կենտրոնի ղեկավար`

__________________

Պատասխանատու աշխատող` ______________

 Կ.Տ.

«_____» «____________» 20    թ.

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 5

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Սոցիալական աջակցության   ___________________   տարածքային կենտրոնի

 

կողմից 20   թ. ________________  ամսվա՝  չստացած

 

ավանդի փոխհատուցման  գումարի վերականգնման

 

 

 

 

 

 

 

 

 

 

N

 

Ավանդի փոխհատուցումը

 

ավանդատուների թիվը

գումարի չափը

 

1

Դատարանի որոշում

 

 

 

2

Հարգելի պատճառով չստացած

 

 

 

3

Նոտարի կողմից տրամադրված` մահացած ավանդատուի փոխհատուցման գումարի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա

 

 

 

4

Նոտարի կողմից տրամադրված`  Հայաստանի Հանրապետության պաշտպանության ընթացքում զոհվածի անունով մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդը ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա

 

 

 

 

Ընդամենը 

 

 

 

 

 

 

Տարածքային կենտրոնի ղեկավար`   _______________________

անուն, ազգանուն ստորագրություն 

_____ _____________ 20   թ.

 

 

Կ.Տ.

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատող`  ________    ________________

                                անուն, ազգանուն             ստորագրություն 

_____ _____________ 20    թ.

 

Տեղեկատվավերլուծական կենտրոնի աշխատող`  ___________________________

անուն, ազգանուն             ստորագրություն  »:

_____ _____________ 20    թ.

 

  • Քննարկվել է

    16.02.2018 - 05.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

16.02.2018 15:30

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1543

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

16.02.2018

Կողմ լինելով օրինագծին, միանժամանակ նշում ենք, որ դա խտրական է, կախված մարդկանց սոցիալական վիճակից: Հետեւաբար օրինագիծը հակասահմանադրական է: Այսպես օրինագծի հիմնավորման մեջ նշված է, որ կապված տոների հետ նախատեսվում է առաջանցիկ կերպով ավանդի փոխհատուցում տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձանց: Կարգավորումը համարելով արդարացի ու սոցիալական, գտնում ենք, որ այդպիսի վերաբերմունք պետք է ցուցաբերվի նաեւ Հայրենական պատերազմի մասնակից կամ դրանց հավասարեցված անձանց ժառանգներին, նրանց նույպես տրամադրելով առաջանցիկ կերպով փոխհատուցում: Ներկայում գործող օրենսդրությամբ այդ անձանց համար չի նախատեսված փոխհատուցում: Հետեւապես համարում ենք, որ դա խտրական մոտեցում է եւ անհավասաորթւյունէ սահմանում սոցիալակն 2 տարբեր խմբերի ժառանգների միջեւ: Առաջարկում ենք օրինագծում ավելացնել նաեւ յասպիսի կետ. ավանդի փոխհատուցում տրամադրել Հայրենական Մեժ Պատերազմի մասնակից կամ դրանց հավասարեցված անձանց անունով ներդրված ավանդը ժառանգած անձանց: Սրանով կվերացվի ներկայում գործող օրենսդրության հակասահմանադրականությունը՝ օրենքի առջեւ հավասարության ու խտրականության բացառման իրավանորմերի առումով: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ Նախագահ

Տեսնել ավելին