Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 16.02.2018 17:09:25 Կողմ լինելով օրինագծին, միանժամանակ նշում ենք, որ դա խտրական է, կախված մարդկանց սոցիալական վիճակից: Հետեւաբար օրինագիծը հակասահմանադրական է: Այսպես օրինագծի հիմնավորման մեջ նշված է, որ կապված տոների հետ նախատեսվում է առաջանցիկ կերպով ավանդի փոխհատուցում տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձանց: Կարգավորումը համարելով արդարացի ու սոցիալական, գտնում ենք, որ այդպիսի վերաբերմունք պետք է ցուցաբերվի նաեւ Հայրենական պատերազմի մասնակից կամ դրանց հավասարեցված անձանց ժառանգներին, նրանց նույպես տրամադրելով առաջանցիկ կերպով փոխհատուցում: Ներկայում գործող օրենսդրությամբ այդ անձանց համար չի նախատեսված փոխհատուցում: Հետեւապես համարում ենք, որ դա խտրական մոտեցում է եւ անհավասաորթւյունէ սահմանում սոցիալակն 2 տարբեր խմբերի ժառանգների միջեւ: Առաջարկում ենք օրինագծում ավելացնել նաեւ յասպիսի կետ. ավանդի փոխհատուցում տրամադրել Հայրենական Մեժ Պատերազմի մասնակից կամ դրանց հավասարեցված անձանց անունով ներդրված ավանդը ժառանգած անձանց: Սրանով կվերացվի ներկայում գործող օրենսդրության հակասահմանադրականությունը՝ օրենքի առջեւ հավասարության ու խտրականության բացառման իրավանորմերի առումով: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ Նախագահ Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 8 հավելվածով սահմանված նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու ծրագիրը տարածվել է նաև այն անձանց վրա, որոնք ժառանգել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ընթացքում զոհվածի անունով մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդը ժառանգման զանգվածի մեջ մտած գումարի չափով: Այսինքն, այս սոցիալական խմբին պատկանող անձանց համար (զոհվածի ժառանգ) ավանդի փոխհատուցման ծրագիրը գործել է դեռևս 2008 թվականից, սակայն այն վերաբերել է միայն 2005 թվականի հուլիսի 1-ից մինչև 2006 թվականի ապրիլի 1-ը անընդմեջ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամներին: Այս նախագծով զոհվածի ժառանգների համար հանվել է 2005 թվականի հուլիսի 1-ից մինչև 2006 թվականի ապրիլի 1-ը անընդմեջ ընտանեկան նպաստ ստանալու պարտադիր պահանջը, ինչը այլ սոցիալական խմբերի համար հանվել էր դեռևս 2014 թվականից: