Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Որոշման նախագծով նախկին ԽՍՀՄ Խնայ­բան­կի ՀԽՍՀ հան­րա­պե­տա­կան բան­կում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարման հետ կապված հարաբերությունները համապատասխանեցվել են «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին: Մասնավորապես, 2018 թվականից սկսած ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք կունենան մինչև 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք՝ նախկին՝ մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց փոխարեն:

Նախագծով առաջարկվում է նաև՝

- ավանդի փոխհատուցում տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձանց.

- Մայիսյան եռատոնին ընդառաջ 2018 թվականի ապրիլին վճարել այդ պահի դրությամբ հաշվառված ազատամարտիկ ավանդատուների փոխհատուցումը, իսկ դրան հաջորդող ամիսների ընթացքում վճարումներն իրականացնել սահմանված կարգով:

  • Քննարկվել է

    16.02.2018 - 05.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

16.02.2018 15:30

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1654

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

16.02.2018

Կողմ լինելով օրինագծին, միանժամանակ նշում ենք, որ դա խտրական է, կախված մարդկանց սոցիալական վիճակից: Հետեւաբար օրինագիծը հակասահմանադրական է: Այսպես օրինագծի հիմնավորման մեջ նշված է, որ կապված տոների հետ նախատեսվում է առաջանցիկ կերպով ավանդի փոխհատուցում տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձանց: Կարգավորումը համարելով արդարացի ու սոցիալական, գտնում ենք, որ այդպիսի վերաբերմունք պետք է ցուցաբերվի նաեւ Հայրենական պատերազմի մասնակից կամ դրանց հավասարեցված անձանց ժառանգներին, նրանց նույպես տրամադրելով առաջանցիկ կերպով փոխհատուցում: Ներկայում գործող օրենսդրությամբ այդ անձանց համար չի նախատեսված փոխհատուցում: Հետեւապես համարում ենք, որ դա խտրական մոտեցում է եւ անհավասաորթւյունէ սահմանում սոցիալակն 2 տարբեր խմբերի ժառանգների միջեւ: Առաջարկում ենք օրինագծում ավելացնել նաեւ յասպիսի կետ. ավանդի փոխհատուցում տրամադրել Հայրենական Մեժ Պատերազմի մասնակից կամ դրանց հավասարեցված անձանց անունով ներդրված ավանդը ժառանգած անձանց: Սրանով կվերացվի ներկայում գործող օրենսդրության հակասահմանադրականությունը՝ օրենքի առջեւ հավասարության ու խտրականության բացառման իրավանորմերի առումով: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ Նախագահ

Տեսնել ավելին