Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՊԱՏԿԵՐԱՆԻՇԸ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՆՇԱՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՊԱՏԿԵՐԱՆԻՇԸ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՆՇԱՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         

Հիմք ընդունելով «Հավատարմագրման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5․3-րդ կետը՝

հ ր ա մ ա յ ու մ   ե մ

 

1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային մարմնի պատկերանիշը, հավատարմագրման նշանը և դրանց կիրառման կարգը՝ համաձայն հավելվածի։

  1. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

3․ Սույն հրամանի հսկողությունը վերապահել Էկոնոմիկայի նախարարի տեկալալ Ն․ Տերյանին։   



 

ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ

 

 

 

Հավելված

Էկոնոմիկայի նախարարի 2024 թվականի

                                                                                              -ի N       – Ն  հրամանի      

 

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՊԱՏԿԵՐԱՆԻՇԸ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՆՇԱՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ

 

 

1 Ընդհանուր դրույթներ

 

1.   Սույն կարգով սահմանվում են «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի (այսուհետ` ԱՐՄՆԱԲ) պատկերանիշի, հավատարմագրման նշանի կիրառման հետ կապված հարաբերությունները:

  1. Սույն կարգով սահմանված պահանջները կիրառվում են ԱՐՄՆԱԲ-ի և համապատասխանության գնահատման մարմինների (այսուհետ` ՀԳՄ) կողմից:
  2. Սույն կարգով սահմանված հասկացությունները և պահանջներն ունեն «Հավատարմագրման մասին» 2012 թվականի մարտի 5-ի ՀՕ-20-Ն օրենքով, ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011 «Համապատասխանության գնահատում. Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրում իրականացնող հավատարմագրման մարմիններին ներկայացվող ընդհանուր պահանջներ», ինչպես նաև հավատարմագրման նշանի կիրառման, հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչման առնչող Եվրոպական հավատարմագրման համագործակցության, միջազգային և տարածաշրջանային ստանդարտներով սահմանված հասկացությունների և պահանջների իմաստը։

2 ԱՐՄՆԱԲ-Ի ՊԱՏԿԵՐԱՆԻՇԸ

 

 

  1. ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշը հանդիսանում է ԱՐՄՆԱԲ-ի պաշտոնական նշանը, որով ԱՐՄՆԱԲ-ը ներկայանում է։
  2. ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշն իրենից ներկայացնում է օվալ (դեղին, սպիտակ), որի վերին մասում նշվում են «Հայաստանի հավատարմագրման ազգային մարմին» բառերը, ստորին մասում՝ «Armenian national accreditation body» բառերը, կենտրոնում պատկերված է Արարատ լեռը, կարմիր, կապույտ, ծիրանագույն գույների ժապավենը և «Armenian national accreditation body» («Հայաստանի հավատարմագրման ազգային մարմին») անվանման տառային հապավումը՝ «ARMNAB» (կապույտ, կարմիր)՝ համաձայն N 1 Ձևի:
  3. ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշը գրանցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և կարող է լինել գունավոր կամ սև-սպիտակ։

 

3 ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՆՇԱՆԸ

 

  1. Հավատարմագրման նշանը տրվում է ԱՐՄՆԱԲ-ի կողմից և ցուցադրում է ՀԳՄ-ի հավատարմագրված լինելը ԱՐՄՆԱԲ-ի կողմից:
  2. ԱՐՄՆԱԲ-ի կողմից տրված հավատարմագրման նշանը պարունակում է հստակ տեղեկատվություն, թե համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրումը որ համապատասխանության գնահատման գործունեությանն է վերաբերում:
  3. ԱՐՄՆԱԲ-ի հավատարմագրման նշանը բաղկացած է ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշից, ՀԳՄ-ի հավատարմագրման գրանցահամարից և ստանդարտի նշագրից, որի համաձայն ՀԳՄ-ն հավատարմագրվել է՝ համաձայն N 2 Ձևի:

 

  1. ԱՐՄՆԱԲ-Ի ՊԱՏԿԵՐԱՆԻՇԻ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՆՇԱՆԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
  2. ԱՐՄՆԱԲ-ն իր պաշտոնական գործունեության ընթացքում իր պատկերանիշը կիրառում է`
  • ԱՐՄՆԱԲ-ի պաշտոնական փաստաթղթերի, ձևաթղթերի և այլ անհատականացման միջոցների վրա,
  • ԱՐՄՆԱԲ-ի աշխատակազմի այցեքարտերի վրա,
  • ԱՐՄՆԱԲ-ի կողմից կամ նրա անունից կազմակերպվող շնորհանդեսներում, սեմինարներում և այլ միջոցառումներում, գովազդային նյութերում, հրատարակություններում,
  • ԱՐՄՆԱԲ-ի պաշտոնական ինտերնետային կայքում,
  • ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշի կիրառումը այլ դեպքերում հնարավոր է միայն գրավոր պահանջի դեպքում և ԱՐՄՆԱԲ-ի ղեկավարի հաստատմամբ:
  1. ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշը չի կարող կիրառվել այնպես, որ թյուրիմացության մեջ գցի, հեղինակազրկի կամ վնաս հասցնի ԱՐՄՆԱԲ-ի վարկանիշին կամ օգտագործվի այն մտադրությամբ, որ արտադրանքը, գործընթացները, ծառայությունները, համակարգերը կամ անձն արժանացել է ԱՐՄՆԱԲ-ի հավանությանը:
  2. ՀԳՄ-ն հավատարմագրման նշանը կիրառում է`
  • հավատարմագրման ոլորտի շրջանակներում մատուցվող ծառայությունների արդյունքում տրամադրվող փաստաթղթերում` սերտիֆիկատներում, հաշվետվություններում, փորձարկման արձանագրություններում, եզրակացություններում և այլն,
  • ձևաթղթերի վրա,
  • գովազդային նյութերում, հրատարակություններում,
  • պաշտոնական ինտերնետային կայքում։
  1. ՀԳՄ-ն պատասխանատու է իր և իր պատվիրատուների կողմից հավատարմագրման նշանի ճիշտ կիրառման համար և հավատարմագրման նշանը կիրառելիս չպետք է թյուրիմացության մեջ գցի հասարակությանը հավատարմագրման առարկայի (ոլորտի) և հավատարմագրված ՀԳՄ-ի վերաբերյալ:

 

5 ԱՐՄՆԱԲ-Ի ՊԱՏԿԵՐԱՆԻՇԻ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՆՇԱՆԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒՄԸ

 

  1. ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշի և հավատարմագրման նշանի ձևը և համաչափությունը տրված է համաձայն N 3 Ձևի:
  2. Թույլատրվում են միայն ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշի և հավատարմագրման նշանի այնպիսի վերարտադրումները, որոնք երաշխավորում են հաստատված ձևի և գունային պատկերի պահպանումը:
  3. Հավատարմագրման նշանը կիրառվում է 1:1, 1:1,5 մասշտաբներով՝ պահպանելով տառերի և նիշերի ընթեռնելիությունը առանց ձևախախտման:
  4. Հավատարմագրման նշանի կիրառության ընթացքում պետք է պահպանվի նշանի համաչափությունը և երաշխավորվի հավատարմագրման նշանում օգտագործված տառերի և նիշերի ընթեռնելիությունը:
  5. ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշում օգտագործվում է «ՂԷԱ Գրապալատ» (GHEA Grapalat) տառատեսակը:
  6. Հավատարմագրման նշանի մեջ նշվող ՀԳՄ-ի հավատարմագրման գրանցահամարը և ստանդարտի նշագիրը նշվում է «ՂԷԱ Գրապալատ» (GHEA Grapalat) տառատեսակով և 7 p. չափով:
  7. Հավատարմագրման նշանը ՀԳՄ-ին տրամադրվում է հայերենով, իսկ ՀԳՄ-ի ցանկությամբ նաև ռուսերենով կամ անգլերենով:
  8. Սույն կարգի 7-րդ բաժնում նշված համապատասխանության գնահատման փաստաթղթերում ՀԳՄ-ն կիրառում է այդ փաստաթղթի լեզվին համապատատասխան հավատարմագրման նշան (օրինակ՝ ռուսերեն արձանագրության մեջ ռուսերեն հավատարմագրման նշանը և այլն):
  9. Սույն կարգի N 3 Ձևում ներկայացված հավատարմագրման նշանը արտատպման կամ լուսապատկերման (սկանավորման) մեթոդով ենթակա չէ կիրառման:
  10. Հավատարմագրման նշանի վերարտադրման նմուշները և դրանց էլեկտրոնային ձևաչափերը գտնվում են ԱՐՄՆԱԲ-ում:
  11. ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշը և հավատարմագրման նշանը կարող են կիրառվել գունավոր կամ միագույն՝ սև-սպիտակ տարբերակներով:
  12. ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշի տպագրման համար ԱՐՄՆԱԲ-ը լիազորված է օգտագործել հետևյալ տարբերակները`
  • էմբոսիոն,
  • ռելիեֆային,
  • շտեմպելային:
  1. ՀԳՄ-ն ԱՐՄՆԱԲ-ի համաձայնությամբ է կիրառում հավատարմագրման նշանի էմբոսիոն, ռելիեֆային կամ շտեմպելային տարբերակների վերարտադրումը համապատասխան գույներով:
  2. Հավատարմագրման նշանը կիրառվում է միայն ՀԳՄ-ի պատկերանիշի հետ համատեղ (կողք-կողքի կամ իրար տակ):
  3. Հավատարմագրման նշանի բարձրությունը չպետք է գերազանցի ՀԳՄ-ի պատկերանիշի բարձրությանը:
  4. ՀԳՄ-ի պատկերանիշի և հավատարմագրման նշանի շուրջ ազատ «պաշտպանական» գոտին պետք է լինի առնվազն 5 մմ:
  • Եթե ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավատարմագրված ՀԳՄ-ն համապատասխանության գնահատման միևնույն գործունեությամբ և ոլորտով հավատարմագրված է նաև օտարերկրյա հավատարմագրման մարմինների կողմից, ապա կարող է կիրառել օտարերկրյա մարմինների կողմից տրված նշանը ԱՐՄՆԱԲ-ի կողմից տրված հավատարմագրման նշանի կողքին:
  1. Համապատասխանության գնահատման տարբեր գործունեություններով հավատարմագրված ՀԳՄ-ն հավատարմագրման ոլորտի շրջանակներում մատուցվող ծառայությունների արդյունքում տրամադրվող փաստաթղթերում պետք է կիրառի միայն համապատասխանության գնահատման գործունեության հավատարմագրման համար նախատեսված նշանը:

6. ՏԵՔՍՏԱՅԻՆ ՎԿԱՅԱԿՈՉՄԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

  1. ՀԳՄ-ն իր հավատարմագրված լինելու վերաբերյալ վկայակոչումը կարող է կատարել նաև հավատարմագրման տեքստային վկայակոչման միջոցով:
  2. Հավատարմագրման տեքստային վկայակոչումը պետք է արտահայտի հավատարմագրման նշանի հակիրճ բովանդակությունը:

(Օրինակ` «ՀԳՄ-ն հավատարմագրված է ԱՐՄՆԱԲ-ի կողմից որպես ______________________________________(ՀԳՄ-ի համապատասխանության գնահատման գործունեությունը) և ունի հավատարմագրման հետևյալ գրանցահամարը` «№ xxx/x-xxx» կամ կիրառի հավատարմագրման գրանցահամարը:

 

        7 ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՆՇԱՆԻ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՏԵՔՍՏԱՅԻՆ ՎԿԱՅԱԿՈՉՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

               

  1. ՀԳՄ-ն կիրառում է հավատարմագրման նշանը կամ հավատարմագրման տեքստային վկայակոչումը, եթե.
  • հավատարմագրված է և հավատարմագրման ժամկետը չի ավարտվել,
  • հավատարմագրումը կասեցված կամ դադարեցված չէ,
  • կատարում է սույն կարգով սահմանված պահանջները:
  1. ՀԳՄ-ն հավատարմագրման ոլորտի շրջանակներում մատուցվող ծառայությունների արդյունքում տրամադրվող փաստաթղթերում պետք է կիրառի միայն համապատասխանության գնահատման հավատարմագրված գործունեության հավատարմագրման նշանը:
  2. Համաձայն հավատարմագրման ոլորտում գործող օրենսդրական ակտերի, եվրոպական և միջազգային փաստաթղթերի՝ համապատասխանության գնահատման հավատարմագրման գործունեության իրականացման արդյունքում զետեղվող հավատարմագրման նշանի կիրառումը կամ հավատարմագրման տեքստային վկայակոչումը պարտադիր է։
  3. ՀԳՄ-ն պատասխանատվություն է կրում իր հայտատուների կողմից հավատարմագրման նշանի ու հավատարմագրման տեքստային վկայակոչման կիրառման համար և երաշխավորում է դրանց ճիշտ կիրառումը:
  • ԱՐՄՆԱԲ-ի կողմից իրականացվող գնահատումների (արտահերթ, պարբերական գնահատումների և ՀԳՄ-ի գործունեության հետևում) ընթացքում ՀԳՄ-ի՝ իր հավատարմագրման ոլորտի շրջանակում իրականացվող համապատասխանության գնահատման գործունեության արդյունքում տրամադրած փաստաթղթերի վրա հավատարմագրման նշանը չզետեղելու կամ հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչումը չկատարելու դեպքը արձանագրվում է որպես զգալի անհամապատասխանություն և այն ուղղելու համար ԱՐՄՆԱԲ-ի կողմից ՀԳՄ-ին տրամադրվում է ժամկետ, իսկ հաջորդ գնահատման ժամանակ կրկին անգամ նշված անհամապատասխանությունը հայտնաբերելու դեպքում ԱՐՄՆԱԲ-ը կրճատում է հավատարմագրման ոլորտը տվյալ մասով:
  1. ՀԳՄ-ն հավատարմագրման կասեցման, դադարեցման կամ հավատարմագրման ժամկետի ավարտման օրվանից սկսած պետք է բացառի հավատարմագրման նշանի հրապարակումը ու կիրառումը կամ հավատարմագրման վերաբերյալ որևէ վկայակոչումը և դադարեցնի հավատարմագրման նշանի կամ հավատարմագրման վերաբերյալ վկայակոչմամբ բոլոր նյութերի տարածումը և տվյալ պահանջի խախտումը հավատարմագրման նշանի կիրառման իրավախախտում է:
  • ՀԳՄ-ն հավատարմագրման նշան և հավատարմագրման տեքստային վկայակոչում կարող է վկայակոչել միայն հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեության դեպքում, իսկ չհավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեության դեպքում արգելվում է հավատարմագրման նշանի և հավատարմագրման տեքստային վկայակոչումը:
  1. Հավատարմագրված ՀԳՄ-ն չի կարող հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեության հիման վրա տրամադրված  համապատասխանության գնահատման փաստաթղթում մեկ վկայակոչման ներքո ներառել հավատարմագրված և չհավատարմագրված գործունեության արդյունքները (հավատարմագրման նշանի կամ հավատարմագրման տեքստային վկայակոչման միջոցով):
  2. Չհավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեության արդյունքները պետք է տրամադրվեն առանձին փաստաթղթով, որպեսզի կասկած չառաջանա, թե որ գործունեությունն է հավատարմագրված:

 

8 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ (ԳՈՎԱԶԴԱՅԻՆ) ՆՅՈՒԹԵՐԸ

 

  1. ՀԳՄ-ն հավատարմագրման նշանը կարող է կիրառել միայն իր պատկերանիշի հետ։
  2. ՀԳՄ-ն փաստաթղթերում օգտագործում է սույն կարգի 6-րդ բաժնում ներկայացված հավատարմագրման տեքստային վկայակոչումն առանց փոփոխությունների, եթե պահպանված են սույն կարգի 6-րդ և 7-րդ բաժիններով սահմանված պահանջները։
  3. Հրապարակային (գովազդային) և հրատարակային նյութերում հավատարմագրման նշանի և հավատարմագրման տեքստային վկայակոչման կիրառումը թույլատրվում է, եթե դրանք մասնակիորեն վերաբերում են հավատարմագրված գործունեությանը՝ պահպանելով սույն կարգով սահմանված պահանջները և սկզբունքները։
  4. Հավատարմագրման նշանը կամ հավատարմագրման տեքստային վկայակոչումը կարող է կիրառվել ձևաթղթերում և այլ գրագրություններում` պահպանելով սույն կարգի 28-33-րդ կետերով սահմանված պահանջները:
  5. Առևտրային նշանակության փաստաթղթերում (գնացուցակները և այլ փաստաթղթերը), որոնք մասնակի վերաբերում են հավատարմագրված գործունեությանը, պետք է հստակ նշվեն հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեությունները:
  6. Եթե ՀԳՄ-ի կողմից մատուցվող ծառայությունների արդյունքները վերաբերում են բացառապես համապատասխանության գնահատման չհավատարմագրված գործունեություններին, ապա դրանք ձևակերպվում են առանձին ձևաթղթում, որտեղ բացակայում է հավատարմագրման նշանը կամ հավատարմագրման տեքստային վկայակոչումը:
  7. Հավատարմագրման նշանը կամ հավատարմագրման տեքստային վկայակոչումն արգելվում է կիրառել ՀԳՄ-ի աշխատակազմի այցեքարտերում:

 

            9 ՀԳՄ-Ի ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

  1. ՀԳՄ-ի կողմից մատուցվող ծառայությունների արդյունքում տրամադրվող փաստաթղթերում (հաշվետվություն, արձանագրություն, եզրակացություն, սերտիֆիկատ և այլն) առկա հավատարմագրման նշանը կամ հավատարմագրման տեքստային վկայակոչումը ցուցադրում է հավատարմագրման համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնելու ՀԳՄ-ի իրավասությունը:
  2. Հավատարմագրման նշանը, հավատարմագրման տեքստային վկայակոչումը չի թույլատրվում կիրառել․
  • այնպիսի եղանակով, որ ենթադրվի, որ ԱՐՄՆԱԲ-ն է պատասխանատվություն կրում ՀԳՄ-ի հավատարմագրման ոլորտի շրջանակներում մատուցվող ծառայությունների արդյունքների համար կամ ԱՐՄՆԱԲ-ն է հաստատել համապատասխանության գնահատման առարկան (տրամաչափարկված չափման միջոցը, փորձարկված արտադրանքը, սերտիֆիկացված արտադրանքը, անձը, կառավարման համակարգը և այլն),
  • ՀԳՄ-ի կողմից մատուցվող ծառայությունների արդյունքում տրամադրվող փաստաթղթերում, որոնք չեն պարունակում համապատասխանության գնահատման հավատարմագրված գործունեության արդյունքներ։
  1. Իր հավատարմագրման ծառայությունները վկայակոչելիս ՀԳՄ-ն չի կարող կիրառել այն ՀԳՄ-ի նշանը, որի կողմից սերտիֆիկացված է իրկառավարման համակարգը:
  2. Հավատարմագրված և չհավատարմագրված գործունեության արդյունքները պետք է տարբեր փաստաթղթերով առանձնացվեն միմյանցից, օրինակ՝ Փորձարկման արձանագրություն № 1` հավատարմագրված ոլորտի համար, Փորձարկման արձանագրու-թյուն № 1/1՝ չհավատարմագրված ոլորտի համար:

 

10. ՀԳՄ-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԸ

 

  1. ՀԳՄ-ն կրում է պատասխանատվություն և ձեռնարկում համապատասխան միջոցներ ՀԳՄ-ի ծառայություններից օգտվողների (այսուհետ` հայտատուներ) կողմից հավատարմագրման նշանի և հավատարմագրման տեքստային վկայակոչման ճիշտ կիրառման համար:
  2. Հայտատուները չեն կարող զետեղել ՀԳՄ-ի հավատարմագրման նշանը այցեքարտերում, ձևաթղթերում, արտադրանքի կամ արտադրանքի փաթեթավորման վրա, ինչպես օրինակ՝ հավատարմագրման նշանը տեղադրել կազմակերպության արտադրանքի (կամ դրա փաթեթավորման) վրա, որի կառավարման համակարգը սերտիֆիկացված է հավատարմագրված կառավարման համակարգի սերտիֆիկացման մարմնի կողմից կամ արտադրանքը սերտիֆիկացված է արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից:
  • Հայտատուները հավատարմագրման նշանը կամ տեքստային վկայակոչումը կարող են կիրառել միայն գովազդային նյութերում, հրատարակություններում ՀԳՄ-ի պատկերանիշի հետ միասին և դրանց կիրառումը պետք է խիստ սահմանափակվի ՀԳՄ-ի հավատարմագրման ոլորտի շրջանակով:

 

  1. 11. ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԸ

 

  1. ԱՐՄՆԱԲ-ը վերահսկում է ՀԳՄ-ների կողմից հավատարմագրման նշանի կամ հավատարմագրման տեքստային վկայակոչման կիրառումը:
  2. ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշի կամ հավատարմագրման նշանի կիրառման չարաշահումների դեպքում ԱՐՄՆԱԲ-ը, հիմք ընդունելով «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի հոդված 7-ի 1-ին մասի 4-րդ ենթակետը, կարող է վարչական վարույթ իրականացնելու նպատակով դիմել հավատարմագրման լիազոր մարմնին:
  3. Եթե հայտնաբերվի սույն կարգի պահանջներին չհամապատասխանող հրապարակային նյութերում, գրագրություններում, էլեկտրոնային կայքում և այլ դեպքերում ՀԳՄ-ի կողմից հավատարմագրման նշանի կամ հավատարմագրման տեքստային վկայակոչման թյուրիմացության մեջ գցելու նպատակով կիրառման փաստը, ԱՐՄՆԱԲ-ը կարող է որոշում կայացնել ՀԳՄ-ի հավատարմագրման անհապաղ կասեցման վերաբերյալ: Տվյալ դեպքում ԱՐՄՆԱԲ-ը ՀԳՄ-ից գրավոր պահանջում է սահմանված ժամկետում իրականացնել ուղղիչ գործողություններ:
  4. ՀԳՄ-ի կողմից սահմանված ժամկետը չպահպանելը կամ ուղղիչ գործողություններ չիրականացնելը կամ կրկին անգամ սույն կարգի պահանջների խախտումը հիմք է հանդիսանում ԱՐՄՆԱԲ-ի կողմից ՀԳՄ-ի հավատարմագրման դադարեցման համար:
  5. Հավատարմագրման ոլորտից դուրս համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելիս համապատասխանության գնահատման փաստաթղթում հավատարմագրման նշան կամ հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչում կիրառելու դեպքում ՀԳՄ-ի հավատարմագրումը դադարեցվում է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 2

 

ՀՍՏ/ԳՕՍՏ XXX…

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • xxx/x-xxx
    1. ՀԳՄ-ի հավատարմագրման գրանցահամարի կառուցվածքն է՝

            «№ xxx/x-xxx»:

  • «xxx/x» -ը ՀԳՄ-ի եզակի (չկրկնվող) գրանցահամարն է, որտեղ

«xxx» ը գրանցման հերթական համարն է ըստ համապատասխանության գնահատման գործունեության տեսակի, «x-»-ը ՀԳՄ-ի համապատասխանության գնահատման գործունեության տեսակն է.

  • «-xxx»-ը հավատարմագրման վկայագրի գրանցման հերթական համարն է։
    1. ՀԳՄ-ի համապատասխանության գնահատման գործունեության տեսակները հետևյալն են`

1)   T- փորձարկման լաբորատորիա,

2)  C- տրամաչափարկման լաբորատորիա,

3)  S - արտադրանքի, գործընթացի և ծառայությունների սերտիֆիկացման մարմին,

4)  M- կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմին,

5)  A- ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմին,

6)  I- հսկողություն իրականացնող մարմինները, այդ թվում` չափման միջոցների ստուգաչափում իրականացնող մարմինները,

7)  B- բժշկական լաբորատորիա,

8)  P- PT-պրովայդեր (որակավորման ստուգում իրականացնող),

9)  R- ստանդարտ նմուշներ պատրաստող,

10) G- վավերացում և ստուգում իրականացնող մարմին:

 

 

 

 

 

Ձև N 3

 

 

 

Հավատարմագրման նշանի չափերը՝ 1:1 մասշտաբով:

 

GHEA Grapalat, 7p.

 

 

                                                                                                                ՀՍՏ/ԳՕՍՏ XXX

 

 

22 մմ

 

№ XXX/X-XXX

 

 

 

30 մմ

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    16.04.2024 - 03.05.2024

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 410

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ