Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
16.04.2024 03.05.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՊԱՏԿԵՐԱՆԻՇԸ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՆՇԱՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Էկոնոմիկայի նախարարի «Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային մարմնի պատկերանիշը, հավատարմագրման նշանը և դրանց կիրառման կարգը հաստատելու մասին» հրամանի նախագծի մշակումը պայմանավորված է ««Հավատարմագրման մասին»» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ 178-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) ընդունմամբ և բխում է «Հավատարմագրման մասին օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5․3-րդ կետի պահանջների կատարումից:
0 148
09.04.2024 30.04.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-Ի N 890-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակումը պայմանավորված է ««Հավատարմագրման մասին»» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ 178-Ն օրենքի ընդունմամբ։
0 393

Քննարկվել է 11.01.2024 - 31.01.2024

«Հավատարմագրման չափանիշները, համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման, գնահատումների կարգը և ժամկետները հաստատելու մասին» Էկոնոմիկայի նախարարի «Հավատարմագրման չափանիշները, համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման, գնահատումների կարգը և ժամկետները հաստատելու մասին» հրամանի նախագծի մշակումը պայմանավորված է ««Հավատարմագրման մասին»» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ 178-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) ընդունմամբ և բխում է «Հավատարմագրման մասին օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5․5-րդ կետի պահանջների կատարումից:
0 706

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.01.2024 - 31.01.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-Ի N 1201-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» «Հավատարմագրման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով Կառավարությանն է վերապահվել սահմանելու համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգը, որը և սահմանվել է Կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի «Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 302-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1201-Ն որոշմամբ:  ««Հավատարմագրման մասին»» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ 178-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) ընդունմամբ ուժը կորցրած է ճանաչվել և «Հավատարմագրման մասին օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5․5-րդ կետի պահանջներին համապատասխան՝ հավատարմագրման չափանիշները, համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման, գնահատումների կարգը և ժամկետները սահմանելու իրավասությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնին՝ Էկոնոմիկայի նախարարությանը («Հավատարմագրման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ):
0 721

Քննարկվել է 16.02.2022 - 06.03.2022

«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Սույն օրենքի նախագծի ընդունման նպատակն է ՀԳՄ-ների հավատարմագրման գործընթացի շարունակական կիրառումը և ԵԱՏՄ ու միջազգային հավատարմագրման համակարգերին ինտեգրումը, այդ թվում` հավատարմագրման արդյունքների փոխճանաչման բազմակողմ, երկկողմ համաձայնագրերի կնքումը, ինչը կվերացնի առևտրային խոչընդոտները, կապահովի ապրանքների ազատ տեղաշարժը և կնպաստի տնտեսության զարգացմանը: «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի փոփոխության մեջ «հետագա հավատարմագրումն» արտահայտությունն առաջարկվում է փոխարինել «վերահավատարմագրում» արտահայտությամբ: Վերջինս կիրականացվի հաշվի առնելով հավատարմագրման ժամկետի ընթացքում գնահատման արդյունքներից ստացված տեղեկատվությունը: Առաջարկվող փոփոխությունը իր բարենպաստ ազդեցություն կունենա ՀԳՄ-ների համար, քանի որ կնպաստի ժամանակի և ֆինանսական միջոցների կրճատմանը:
0 3063

Քննարկվել է 13.12.2021 - 30.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ (ՀԱՅՊԵՏՍՏԱՆԴԱՐՏ) 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 1-Վ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի N 02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարմամբ, համաձայն որի Նախարարության կողմից գույքագրվեն են որակի ենթակառուցվածքի բաղկացուցիչ մաս հանդիսացող հավատարմագրման ոլորտին առնչվող իրավական ակտերը և նախաձեռնվել են դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ (իսկ եթե դրանց անհրաժեշտությունը այլևս առկա չէ, ապա այդպիսի իրավական ակտերն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում): Այս համատեքստում տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության (Հայպետստանդարտ) 2001 թվականի հունվարի 31-ի «Արտադրանքի սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման աշխատանքների գների հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 1-Վ հրամանով սահմանված իրավակարգավորումներն արդեն իսկ սահմանված են ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2015 թվականի մարտի 5-ի N 311-Ն հրամանով։
0 3040

Քննարկվել է 12.03.2020 - 02.04.2020

«Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» ՀՀ օրենքի նախագիծ Սույն օրենքի նախագծի ընդունման նպատակն է ՀԳՄ-ների հավատարմագրման գործընթացի շարունակական կիրառումը և ԵԱՏՄ ու միջազգային հավատարմագրման համակարգերին ինտեգրումը, այդ թվում` հավատարմագրման արդյունքների փոխճանաչման բազմակողմ, երկկողմ համաձայնագրերում հավատարմագրման մարմնի մասնակցությունը, ինչը կվերացնի առևտրային խոչընդոտները, կապահովի ապրանքների ազատ տեղաշարժը և կնպաստի տնտեսության զարգացմանը: «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի փոփոխության մեջ հետագա հավատարմագրումն առաջարկվում է փոխարինել վերագնահատման գործընթացով, որն իր մեջ ներառում է՝ հավատարմագրման ոլորտի փոփոխությունների բացակայության դեպքում, միայն ՀԳՄ-ի` ըստ գործունեության իրականացման վայրի գնահատումը: Առաջարկվող փոփոխությունը կնպաստի ՀԳՄ-ների ժամանակի, ինչպես նաև ֆինանսական միջոցների կրճատմանը: Առաջարկվել է «Հավատարմագրման ազգային մարմնի անդամակցությունը հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններին» հոդվածը լրացնել նոր դրույթով, որի համաձայն երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր ստորագրող կողմ դառնալու դեպքում Հավատարմագրման ազգային մարմինը կճանաչի Հավատարմագրման եվրոպական համագործակցության, Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցության և Հավատարմագրման միջազգային ֆորումի հետ երկկողմ կամ բազմակողմ համաձայնագիր կնքած կողմերի հավատարմագրման վկայագրերը և նրանց կողմից հավատարմագրված ՀԳՄ-ների արդյունքները:»: Նշված դրույթը հանդիսանում է պարտադիր պահանջ Հավատարմագրման եվրոպական և միջազգային կազմակերպություններին անդամակցելու համար:  
0 5709