Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենք

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 55-րդ հոդվածի 4-րդ մասի 9-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում, ինչպես նաև նույն հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետի «բ» ենթակետում «տվյալները,» բառից հետո լրացնել «(փոխադրամիջոցի մակնիշը և պետական համարանիշը),», իսկ «գ» ենթակետում «նշումը,» բառից հետո` «առաքման կետի տվյալները (փոխադրամիջոցի մակնիշը և պետական համարանիշը),» բառերը։

Հոդված 2  Օրենսգրքի 350-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին մասով․

«2․1․ Օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային հսկողության ռիսկերի գնահատման նպատակով հարկային մարմինը Օրենսգրքով սահմանված կարգով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում առկա ապրանքներ տեղափոխող կամ մատակարարող տրանսպորտային միջոցների պետական համարանիշերի վերաբերյալ էլեկտրոնային ծրագրային ապահովման եղանակով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրամադրված տեղեկատվության արդյունքներով վերջինիս կողմից՝ օրենքով սահմանված գործառույթների իրականացման ընթացքում ձեռքբերված տեղեկությունները և դիտարկումները ստանում է Կառավարության սահմանած կարգով։»։

Հոդված 3.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  2. Սույն օրենքի 2-րդ հոդվածից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:
  3. Սույն օրենքը գործողության մեջ է դրվում 2025 թվականի հունվարի 1-ին։

 

  • Քննարկվել է

    29.03.2024 - 14.04.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Գերատեսչություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3686

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: