Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենք

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է հարկային հսկողություն իրականացնելիս հարկային մարմնին ՀՀ հարկային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված կարգով հարկային հսկողության ռիսկերի գնահատման նպատակով Ոստիկանության կողմից փոխանցված տեղեկություններն օգտագործելու հնարավորության տրամադրմամբ։

          2 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

       «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի` այլ իրավախախտումների դեմ պայքարի շրջանակում նույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված է Ոստիկանության կողմից համապատասխան պետական մարմիններին և անձանց աջակցության տրամադրման պարտականություն, իսկ իրականացման ենթակա միջոցառումները՝ նույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված են հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառվող տվյալները, իսկ ՀՀ ոստիկանության կողմից նոր ծրագրային հավելվածի կիրառմամբ ապրանքներ տեղափոխող կամ մատակարարող տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշով մեքենայի համար այդ օրվա մատակարարման ամսաթվով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրված լինելու հանգամանքը ճշտելու համար անհրաժեշտ է դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում ապրանքներ տեղափոխող կամ մատակարարող տրանսպորտային միջոցների տվյալների (փոխադրամիջոցի մակնիշը և պետական համարանիշը) առկայությունը, ուստի, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է Օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառվող տվյալների մեջ ներառել նաև ապրանքներ տեղափոխող կամ մատակարարող տրանսպորտային միջոցների տվյալները (փոխադրամիջոցի մակնիշը և պետական համարանիշը)։

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանագմանքը, որ Օրենսգրքի 350-րդ հոդվածի համաձայն հարկային մարմինը հարկային հսկողություն իրականացնելիս օգտագործում է հարկային մարմնին տրամադրված կամ հարկային մարմնի կողմից ստացված տեղեկությունները, դրանով պայմանավորված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է, որ Ոստիկանության կողմից տրամադրվող տեղեկությունները հարկային մարմինը օգտագործում է Օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային հսկողության ռիսկերի գնահատման նպատակով:

3 Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է Նախագիծը:

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

          Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը անմիջականորեն չի բխում ընդունած ռազմավարություններից։

        6 Նպատակը և ակնկալվող արդյունքը.

   Նախագծի հարկային մարմնին ընդունմամբ հնարավորությունը է տրվում հարկային հսկողություն իրականացնելիս Ոստիկանության կողմից փոխանցված տեղեկություններն օգտագործել Օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային հսկողության ռիսկերի գնահատման նպատակով:

  1. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    29.03.2024 - 14.04.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1262

Տպել