Հիշել նախագիծը

ՀՈՂԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ՉՎԱՃԱՌՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

_____  ­_____________2024 թվականի    N ________ Լ

 

 

ՀՈՂԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ՉՎԱՃԱՌՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Թույլատրել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 1605-Լ որոշման շրջանակներում ձեռք բերված հողերը տնօրինելու և տիրապետելու (վաճառել կամ վարձակալության հանձնել):
  2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված առանձին գույքային միավոր հանդիսացող կամ միավորված հողամասերը վաճառել կամ վարձակալության հանձնել՝ չբաժանելով առանձին գույքային միավորների:
  3. Սահմանել, որ՝
  • կազմակերպության կողմից ձեռք բերված հողամասերը չեն կարող վաճառվել ձեռքբերման և դրանց վրա իրականացված ծախսերի (պայմանագրային ծառայությունների ձեռքբերման, հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների, ընթացիկ ծախսերի գծով և այլն) արժեքից պակաս արժեքով, իսկ միավորված հողամասի դեպքում՝ հողամասերի հանրագումարային և դրանց վրա իրականացված ծախսերի (պայմանագրային ծառայությունների ձեռքբերման, հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների, ընթացիկ ծախսերի գծով և այլն) արժեքից պակաս արժեքով.
  • կազմակերպության կողմից ձեռք բերված հողամասերը կարող են տրամադրվել վարձակալության (վճարը չպետք է պակաս լինի տվյալ հողամասի համար սահմանված անշարժ գույքի հարկի տարեկան դրույքաչափից) մինչև մեկ տարի ժամկետով:
  1. Կազմակերպությունը սույն որոշման 3-րդ կետով սահմանված գործարքներից ստացված գումարները տասնօրյա ժամկետում փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
  2. Կազմակերպությունը սույն որոշման ընդունումից հետո երկամյա ժամկետում ապահովում է սույն որոշումից բխող գործողությունների իրականացումը:
  3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման 5-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից երկու ամիս առաջ, չվաճառված հողերի առկայության դեպքում, կազմակերպել քննարկում շահագրգիռ կողմերի հետ և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ չվաճառված հողերի հետագա տնօրինման և տիրապետման վերաբերյալ:

 

 

 

 

                                                                            ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                          ՎԱՐՉԱՊԵՏ՝                                                             Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Քննարկվել է

    25.03.2024 - 12.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 860

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ