Քննարկվել է 25.03.2024 - 12.04.2024 ՀՈՂԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ՉՎԱՃԱՌՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 1605-Լ որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջների ապահովմամբ: 6 10 0 750
Լրամշակման փուլում է Քննարկվել է 26.02.2024 - 12.03.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 27-ի N 597-Ն թվականի որոշմամբ սահմանված ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգում փոփոխություններ՝մասնավորապես պայմանավորված հանրակրթության նոր չափոփոշչի ներդրմամաբ (Տավուշի մարզ) 4 0 0 780
Քննարկվել է 04.01.2024 - 24.01.2024 Հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետությունում հողային բարեփոխումների փորձնական ծրագրի նպատակն է տարբեր գործիքների կիրառմամբ (գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռքբերում, օտարում, միջնորդությունների իրականացում, փոխանակում) նպաստել հողերի միավորմանը (կոնսոլիդացիային), հողերի շուկայի զարգացմանը և հողերի օգտագործման մակարդակի բարձրացմանը։ 8 2 0 1642
Լրամշակման փուլում է Քննարկվել է 14.12.2023 - 29.12.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 1605-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի «Հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N 1605-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է որոշման շրջանակներում արդեն իսկ իրականացված մի շարք աշխատանքների շարունակականության, ինչպես նաև որոշմամբ սահմանված ակնկալվող արդյունքների ապահովմամբ: 2 4 0 1725
Քննարկվել է 19.12.2022 - 03.01.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2177-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 2177-Լ որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 338-րդ հոդվածին։ 3 3 0 2240
Քննարկվել է 06.09.2021 - 21.09.2021 «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական ծրագրի իրականացման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել՝ ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական ծրագրի իրականացման սկիզբը, պատասխանատու գերատեսչությունը, փորձնական ծրագրին մասնակցող կազմակերպությունների ընտրություն իրականացնող պետական մարմինը, Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության վերաբերյալ ծանուցման առնչվող դրույթները, էլեկտրոնային առևտրի ապրանքների համար կիրառվող հայտարարագրի ձևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և «Ռուսաստանի փոստ» ՓԲԸ հետ համագործակցության համար լիազոր պետական մարմինը։ 2 2 0 3882
Լրամշակման փուլում է Քննարկվել է 23.10.2017 - 07.11.2017 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆՈՒՄ (10-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ) ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Ավագ դպրոցում կրեդիտային համակարգի ներդրման նպատակներն են. առավել դյուրին դարձնել սովորողների շարժունությունը և անցումը հանրակրթությունից մասնագիտական կրթություն, միասնականացնել ավագ դպրոցում և մասնագիտական կրթական համակարգում ուսումնական գործընթացի կազմակերպումը, հանրակրթությունը համապատասխանեցնել զարգացման միջազգային չափանիշներին, նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշմանը: 3 4 0 11775