Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
  • Որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել նոր 1.1-ին և 1.2-րդ ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ․

          «1.1) հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին տրանսպորտային միջոցի վրա տեղադրված են բութակավորված հակասահքային անվադողեր,

          1.2) նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ՝ M1 (թեթև մարդատար ավտոմոբիլներ) և N1 (մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներ) կարգի տրանսպորտային միջոցի վրա տեղադրված չեն  ձմեռային անվադողեր:»

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    30.01.2024 - 29.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1543

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

15.02.2024

Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Համաձայնլինելով օրինագծին կարծում ենք, որ լուծում չի ստացել համասեզոնային անվադողեր ունենալու հարցը: Հայտնի է, որ շատ ավտոմեքենաներ համալրվել են համասեզոնային անվադողերով և դրանց շահագործումը տարվա բոլոր եղանակներին տեխնիկապես թոըյլատրելի է և անվտանգ: Հետևապես առաջարկում ենք օրինագծում լրացնել համապատասխան իրավակարգավորումներ այն մասին, որ տարվա բոլոր եղանակներին թույլատրվում է համասեզոնային ավտոդողերով երթևեկը և դրանց համար պատասխանատվության միջոցներ չեն նախատեսվում:

Artak Arakelyan

02.02.2024

Նոյեմբերի 15 ից մարտի 31-ը Հայաստանի կլիմայի համար մի քիչ երկար է։ Եթե վաղը Բրազիլիան կամ Էկվադորը դառնան ԵԱՏՄ անդամ էնտեղ էլ ե՞ն ձմեռային անվադողերով վարելու։ Ավելի տրամաբանական է օրվա միջին ջերմաստիճանով պայմանավորել պահանջը։

Ռաֆայել Շաքարյան

30.01.2024

Կարծում եմ սխալ է նշել ամիս ու օր, քանի որ ոչ մի վտանգավոր բան չեմ տեսնում երբ որ օրինակ դեկտեմբեր ամսին չոր եղանակին տրանսպորտային միջոցը շահագործվի ոչ ձմեռային անվադողերով: Հնարավոր է որ սխալվում եմ , սակայն ես ավելի շատ տեսնում եմ միտում վարորդներին տուգանելու հնարավորության ստեղծելու:

Տեսնել ավելին