Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ լրացումներ կատարելու անհրաժեշտությամբ, որը նպատակ ունի կանոնակարգել ճանապարհային երթևեկության կազմակերպման գործընթացը և Որոշումը համապատասխանեցնել է  «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» ԵԱՏՄ ՄՄ ՏԿ 018/2011 տեխնիկական կանոնակարգին։

 

  1. 2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

ԵԱՏՄ 14.04.2015թ. թիվ 28 որոշման համաձայն ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների անվտանգությանն առնչվող օրենսդրական ակտերը պետք է համապատասխանեցվեն ԵԱՏՄ հանձնաժողովի 18.10.2011թ. թիվ 827 որոշմամբ հաստատված Մաքսային միության ՄՄ ՏԿ 014/2011 «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել Որոշման մեջ  հավելված 2-ի «Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների» ցանկի 4-րդ կետի 1-ին ենթակետում ավելացնել տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող նոր պայման՝ մասնավորապես, տարվա ամիսներից կախված տրանսպորտային միջոցների վրա համապատասխան անվադողերի բացակայությամբ պայմանավորված արգելվում է դրանց շահագործումը:

  1. 3. Կարգավորման նպատակը և բնույթը.

Որոշումը «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» ԵԱՏՄ ՄՄ ՏԿ 018/2011 տեխնիկական կանոնակարգին համապատասխանեցնելու նպատակով առաջարկվում է Որոշման հավելված 2-ում կատարել լրացումներ, որոնց համաձայն՝ անվադողերի կիրառման միջակայքերը ներկայացված են աղյուսակում՝

 

Տարվա ամիսներ

Անվադողերի տեսակներ

ամառային

Ձմեռային բութակավորված

Ձմեռային չբութակավորված

նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ

-

+

+

ապրիլ, մայիս

+

+

+

հունիս, հուլիս, օգոստոս

+

-

+

սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբերի 14-ը ներառյալ

+

+

+

 

Նախագծի ընդունման արդյունքում անբարենպաստ եղանակայանին պայմաններին (նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ) կնվազեն անհամապատասխան անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների մասնակցությամբ պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը: Իսկ նշված պահանջներին չհամապատասխանող տրանսպորտային միջոցները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան կենթարկվեն համապատասխան տուգանքների։ Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակաշրջանը ընտրվել է հաշվի առնելով հանրապետությունում օդի միջին օրեկան ջերմաստիճանը և տեղումների քանակը։ Միաժամանակ, հունիս, հուլիս և օգօստոս ամիսներին ձմեռային բութակավորված անվադողերով երթևեկության արգելումը նպատակ ունի բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, ինչպես նաև ապահովել ճանապարհի ծածկի վնասումը մետաղական բութակներից։

  1. 4. Ակնկալվող արդյունքները.

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների անվտանգությանն առնչվող օրենսդրական ակտերը կհամապատասխանեցվեն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին՝ ապահովելով անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկության կազմակերպման միասնական կանոնակարգումը։

Առաջարկվող լրացումների ընդունումը կնպաստի անբարենպաստ եղանակային պայմաններում երթևեկության անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի և (կամ) վիրավորների քանակի նվազեցմանը:

 

  1. 5. Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 

  1. 6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթից, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

 

7 Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում: Սակայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածին համապատասխան Նախագծով նախատեսվող անվադողերի կիրառման պահանջները չկատարելու դեպքում կարգազանց վարորդների կողմից վճարվելիք տուգանքների արդյունքում կավելանան ՀՀ պետական բյուջեի եկամուտները։

                                   

 

  • Քննարկվել է

    30.01.2024 - 29.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1559

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

15.02.2024

Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Համաձայնլինելով օրինագծին կարծում ենք, որ լուծում չի ստացել համասեզոնային անվադողեր ունենալու հարցը: Հայտնի է, որ շատ ավտոմեքենաներ համալրվել են համասեզոնային անվադողերով և դրանց շահագործումը տարվա բոլոր եղանակներին տեխնիկապես թոըյլատրելի է և անվտանգ: Հետևապես առաջարկում ենք օրինագծում լրացնել համապատասխան իրավակարգավորումներ այն մասին, որ տարվա բոլոր եղանակներին թույլատրվում է համասեզոնային ավտոդողերով երթևեկը և դրանց համար պատասխանատվության միջոցներ չեն նախատեսվում:

Artak Arakelyan

02.02.2024

Նոյեմբերի 15 ից մարտի 31-ը Հայաստանի կլիմայի համար մի քիչ երկար է։ Եթե վաղը Բրազիլիան կամ Էկվադորը դառնան ԵԱՏՄ անդամ էնտեղ էլ ե՞ն ձմեռային անվադողերով վարելու։ Ավելի տրամաբանական է օրվա միջին ջերմաստիճանով պայմանավորել պահանջը։

Ռաֆայել Շաքարյան

30.01.2024

Կարծում եմ սխալ է նշել ամիս ու օր, քանի որ ոչ մի վտանգավոր բան չեմ տեսնում երբ որ օրինակ դեկտեմբեր ամսին չոր եղանակին տրանսպորտային միջոցը շահագործվի ոչ ձմեռային անվադողերով: Հնարավոր է որ սխալվում եմ , սակայն ես ավելի շատ տեսնում եմ միտում վարորդներին տուգանելու հնարավորության ստեղծելու:

Տեսնել ավելին