Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ԿՇԻՌՆԵՐԻ ԵՎ ՉԱՓԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ (BIPM/ԿՉՄԲ) ԱՍՈՑԱՑՎԱԾ ԵՎ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (OIML/ՕՉՄԿ) ԹՂԹԱԿՑԱՅԻՆ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2024 ԹՎԱԿԱՆԻ               N         Լ

 

ԿՇԻՌՆԵՐԻ ԵՎ ՉԱՓԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ (BIPM/ԿՉՄԲ)  ԱՍՈՑԱՑՎԱԾ ԵՎ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (OIML/ՕՉՄԿ) ԹՂԹԱԿՑԱՅԻՆ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1350-Լ որոշման N 1 հավելվածի 30-րդ կետի 3-րդ ենթակետի 3-րդ պարբերությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

 

  1. Հավանություն տալ Կշիռների և չափերի միջազգային բյուրոյին (BIPM/ԿՉՄԲ) ասոցացված և Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (OIML/ՕՉՄԿ) թղթակցային անդամ դառնալու մասին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության առաջարկությանը:
  2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
  • Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դիվանագիտական ուղիներով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Կշիռների և չափերի միջազգային բյուրոյին (BIPM/ԿՉՄԲ) ասոցացված և Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (OIML/ՕՉՄԿ) թղթակցային անդամ դառնալու Հայաստանի Հանրապետության անդամակցության ուղղությամբ:
  • Լուծել Կշիռների և չափերի միջազգային բյուրոյին (BIPM/ԿՉՄԲ) ասոցացված և Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (OIML/ՕՉՄԿ) թղթակցային անդամ դառնալու Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված վճարի հարցը՝ անդամակցության երկրորդ տարում 50 տոկոս մասնակցությամբ, իսկ 3-րդ և հաջորդող տարիներին ամբողջությամբ։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Քննարկվել է

    18.01.2024 - 06.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 830

Տպել