Հիշել նախագիծը

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«       »                                    2023թ.                                                                      թիվ   -Ն

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Սահմանել հարկադիր կատարողին ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված այլ պաշտոնի փոխադրման դեպքերը՝ համաձայն հավելվածի։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Հավելված

       ՀՀ կառավարության 2023 թվականի

                                                                _______________-ի N         - Ն որոշման

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

  1. Ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, հարկադիր կատարողը զբաղեցրած պաշտոնից առանց համաձայնության հավասարազոր այլ պաշտոնի կարող է փոխադրվել հետևյալ դեպքերում․

1) Բաժնում (բաժանմունքում), որտեղ փոխադրվում է հարկադիր կատարողը, փոխադրմանը նախորդող երեք ամիսների ընթացքում հարկադիր կատարողների ընթացիկ կատարողական վարույթների միջին քանակը մեկ հարկադիր կատարողի հաշվարկով գերազանցել է երկու հարյուրը .

2) Բաժնում (բաժանմունքում), որտեղ փոխադրվում է հարկադիր կատարողը, առկա թափուր հաստիքների քանակը գերազանցում է տվյալ բաժնի (բաժանմունքի) հարկադիր կատարողների ընդհանուր հաստիքների քանակի 40 տոկոսը.

3) Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում առնվազն հինգ տարվա հարկադիր կատարողի ստաժ ունենալու դեպքում, եթեբաժնում (բաժանմունքում), որտեղ փոխադրվում է հարկադիր կատարողը, առկա են  բարդ և ծավալուն կատարողական գործողություններ պահանջող կամ երեսուն միլիոն ՀՀ դրամը գերազանցող գումարի բռնագանձման պահանջով քսան և ավելի կատարողական վարույթներ՝ տվյալ բաժնում (բաժանմունքում) հարկադիր կատարողի թափուր հաստիքների առկայության դեպքում

4) Հարկադիր կատարողը վերջին երեք տարվա ընթացքում հաշվառված և փաստացի բնակվում է այն մարզում (համայնքում) որտեղ գտնվում է համապատասխան բաժինը (բաժանմունքը), հարկադիր կատարողի թափուր հաստիքների առկայության դեպքում։

5) Առկա է անհաղթահարելի ուժ՝ արտակարգ և (կամ) անկանխելի հանգամանքներ, օրինակ՝ երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքների դադարեցումը, ինչպես նաև արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքներ, որով պայմանավորված առաջացել է հարկադիր կատարողին այլ բաժին (բաժանմունք) փոխադրելու անհրաժեշտություն:

6) Մասնագիտացված բաժնի հարկադիր կատարողը կարող է փոխադրվել այլ բաժին (բաժանմունք) նույնաբովանդակ մասնագիտացում պահանջող աշխատանք (կատարողական գործողություն) կատարելու նպատակով՝ բաժնում (բաժանմունքում), որտեղ փոխադրվում է հարկադիր կատարողը, հարկադիր կատարողի թափուր հաստիքների առկայության դեպքում։

  1. Հարկադիր կատարողի փոխադրումը չի թույլատրվում, եթե դրա հետևանքով նույն բաժնում առկա հարկադիր կատարողի թափուր հաստիքների քանակը գերազանցելու է բաժնի հարկադիր կատարողների հաստիքների ընդհանուր քանակի 40 տոկոսը։
  • Քննարկվել է

    13.12.2023 - 28.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Աշխատանք և զբաղվածություն, Դատական ակտերի հարկադիր կատարում, Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 858

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ