Հիշել նախագիծը

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՕՐԵՆՔ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետև Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 68-րդ և 69-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ․

«68) վարակիչ հիվանդություն՝ մարդու վարակիչ հիվանդություններ, որոնց առաջացումը և տարածումը պայմանավորված է մարդու վրա միջավայրի կենսաբանական գործոնների ազդեցությամբ (վարակիչ հիվանդությունների հարուցիչների) և հիվանդության փոխանցմամբ մարդուց և կենդանիներից առողջ մարդուն․

69) հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդություն՝ մարդու վարակիչ հիվանդություններ, որոնք բնութագրվում են ծանր ընթացքով, մահացության և հաշմանդամության բարձ մակարդակով, բնակչության շրջանում արագ տարածվելու հատկությամբ»: 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասում «սահմանում է» բառերից առաջ լրացնել «, հիվանդանոցային պայմաններում մանկաբարձագինեկոլոգիական և մանկաբուժական, ներառյալ` մանկական վիրաբուժական, ծառայություններին ներկայացվող պահանջները` ըստ մակարդակների,» բառերը: 

 Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 17-րդ կետում «շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով» բառերը փոխարինել «հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդություններով» բառերով: 

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 19.     Վարակիչ հիվանդություն ունեցող մարդու իրավունքը

1. Վարակիչ հիվանդություն ունեցող մարդն իրավունք ունի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման՝ համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում:

2. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ենթակա վարակիչ հիվանդությունների ցանկը սահմանում է Կառավարությունը:»: 

Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 41-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում «շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ» բառերը փոխարինել «հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդություններ» բառերով՝ համապատասխան հոլավաձևերով։ 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՕՐԵՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «181․ Հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությամբ վարակելը»․

2) 1-ին մասում «շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ» բառերը փոխարինել «հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությամբ» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՕՐԵՆՔ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի թիվ ՀՕ-177 օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասում «շրջապատի համար վտանգ ներկայացնող այլ հիվանդություններով» բառերը փոխարինել «հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդություններով» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՕՐԵՆՔ

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» 2002 թվականի փետրվարի 6-ի թիվ ՀՕ-305 օրենքի՝

1) 15-րդ հոդվածի 13-րդ պարբերությունում «Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով» բառերը փոխարինել «Հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդություններով» բառերով․

2) 31-րդ հոդվածի 6-րդ կետում «շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով» բառերը փոխարինել «հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդություններով» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:

  • Քննարկվել է

    06.10.2023 - 21.10.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2470

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ