Հիշել նախագիծը

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի ՀՕ-202-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. համայնքի եկամտային կարողություն` համայնքի բյուջեին օրենքով ամրագրված և սույն օրենքի շրջանակներում նախատեսված անշարժ գույքի հարկի, փոխադրամիջոցների գույքահարկի, մասհանվող հարկերի, պետական տուրքերի և օրենքի «ա» մասով հատկացվող դոտացիաների հանրագումարը․».

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. «ա» մասով դոտացիաներ հատկացվում են այն համայնքներին, որոնց բնակչության քանակը չի գերազանցում 3500-ը, ինչպես նաև այն համայնքներին, որոնց կազմում ընդգրկված են սահմանամերձ բնակավայրեր։

2. «ա»մասով մինչև 3500 բնակիչ ունեցող յուրաքանչյուր համայնքին և սահմանամերձ յուրաքանչյուր բնակավայրին դոտացիաները հատկացվում են համապատասխանաբար հավասարաչափ գումարներով, որոնց չափերը սահմանվում են տվյալ տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Համայնքի բնակչության քանակը տվյալ համայնքի տարածքում հաշվառված բնակչության թիվն է` հաշվարկվող տարվան նախորդող տարվա տարեսկզբի (հունվարի 1-ի) դրությամբ:

4․ Սահմանամերձ բնակավայրերի, ինչպես նաև համայնքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

5.«ա»մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ԴԱ = ՀԹԱ x ԱԴ +ԲՍԹ xԱՍ, որտեղ`

 

ԴԱ-ն - «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է,

ՀԹԱ-ն - «ա» մասով դոտացիա ստացող մինչև 3500 բնակիչ ունեցող համայնքների ընդհանուր թիվն է,

ԱԴ-ն - «ա» մասով մինչև 3500 բնակիչ ունեցող մեկ համայնքին հատկացվող դոտացիայի գումարի չափն է,

ԲՍԹ-ն-«ա» մասով դոտացիա ստացող սահմանամերձ բնակավայրերի ընդհանուր թիվն է,

ԱՍ- ն-«ա» մասով սահմանամերձ մեկ համայնքին հատկացվող դոտացիայի գումարի չափն է,

6. Համայնքի դոտացիա ստանալը «ա»մասով չի բացառում նույն համայնքի դոտացիա ստանալը նաև «բ»մասով: «ա» մասով հատկացվող դոտացիաների միջոցները ներառվում են այդ միջոցները ստացող համայնքների եկամտային կարողության գործակցի հաշվարկում` որպես լրացուցիչ եկամուտ:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը և 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2․ Համայնքի եկամտային կարողությունը տվյալ համայնքի բյուջեին օրենքով ամրագրված և սույն օրենքի շրջանակներում նախատեսված հետևյալ եկամտատեսակների հանրագումարն է.

1) անշարժ գույքի հարկ,

2) փոխադրամիջոցների գույքահարկ․

Համայնքի անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկային գումարի ցուցանիշները յուրաքանչյուր համայնքի գծով օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված` հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարում այդ համայնքի բյուջե վճարման ենթակա անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարներն են (առանց անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գծով՝  հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարվա տարեսկզբի (հունվարի 1-ի) դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, ինչպես նաև հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարվա ընթացքում հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների), ավելացված Հայաստանի Հանրապետության օրենքներով և համայնքների ավագանիների ընդունած որոշումներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով այդ հարկերի գծով համայնքների հաշվարկային տարվան նախորդող երկրորդ տարվա բյուջեներում եկամուտների կորուստների գումարները.».

 

«3. Համայնքի եկամտային կարողությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

           ԵԿi =ԱԳՀi + ՓԳՀi+ՄՀi + ՊՏi + ԱԴ, որտեղ`

ԱԳՀi-ն - i-րդ համայնքի անշարժ գույքի հարկի գումարն է,

ՓԳՀi-ն - i-րդ համայնքի փոխադրամիջոցների գույքահարկի գումարն է,

ՄՀi-ն - i-րդ համայնքի մասհանվող հարկերն են,

ՊՏi-ն - i-րդ համայնքի պետական տուրքերն են,

ԱԴ-ն - «ա» մասով մեկ համայնքին հատկացվող դոտացիայի գումարի չափն է:»։

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

  «3). համայնքի բարձրադիրության ծախսային գործոն ` ԿԲԳ - 20 տոկոս.

   4)․ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոն` ԿԲՔԳ- 20 տոկոս.».

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում՝ «0-3500 բնակիչ», «3501-5000 բնակիչ», «5001-20000 բնակիչ», «20001-150000 բնակիչ» և «150001-ից ավելի բնակիչ»  արտահայտությունները համապատասխանաբար փոխարինել «մինչև 3500 բնակիչ»,  «3501-20000 բնակիչ», «20001-50000 բնակիչ», «50001-200000 բնակիչ» և «200001-ից ավելի բնակիչ» արտահայտություններով։

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«ՏՄԳi = 1+(0,3 x ՀiՄայր+0,6xՀiՄարզ +0,1xՀiՇրջ) / (0,3x ՀմիջՄայր + 0,6xՀմիջՄարզ + 0,1xՀմիջՇրջ) , որտեղ՝․».

 

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում՝ «1,1» և «1,25» թվերը համապատասխանաբար փոխարինել «1,2» և «1,4» թվերով»:  

       

Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

                    «ԲՔԳi = 1 + 0,15(ԲԹi - 1) , որտեղ`.».

 

Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» և «Հայաստանի Հանրապետության մարզպետարանները» բառերը համապատասխանաբար փոխարինել  «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը» և «Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերը» բառերով։

Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերում և 3-րդ մասում՝ «փոխհատուցման գումարի» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «բացառությամբ 2023 թվականի» բառերը, իսկ 2-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

  • Քննարկվել է

    15.09.2023 - 01.10.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1661

Տպել