«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
14 - Agree
-
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի ՀՕ-202-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. համայնքի եկամտային կարողություն` համայնքի բյուջեին օրենքով ամրագրված և սույն օրենքի շրջանակներում նախատեսված անշարժ գույքի հարկի, փոխադրամիջոցների գույքահարկի, մասհանվող հարկերի, պետական տուրքերի և օրենքի «ա» մասով հատկացվող դոտացիաների հանրագումարը․».
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. «ա» մասով դոտացիաներ հատկացվում են այն համայնքներին, որոնց բնակչության քանակը չի գերազանցում 3500-ը, ինչպես նաև այն համայնքներին, որոնց կազմում ընդգրկված են սահմանամերձ բնակավայրեր։
2. «ա»մասով մինչև 3500 բնակիչ ունեցող յուրաքանչյուր համայնքին և սահմանամերձ յուրաքանչյուր բնակավայրին դոտացիաները հատկացվում են համապատասխանաբար հավասարաչափ գումարներով, որոնց չափերը սահմանվում են տվյալ տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
3. Համայնքի բնակչության քանակը տվյալ համայնքի տարածքում հաշվառված բնակչության թիվն է` հաշվարկվող տարվան նախորդող տարվա տարեսկզբի (հունվարի 1-ի) դրությամբ:
4․ Սահմանամերձ բնակավայրերի, ինչպես նաև համայնքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
5.«ա»մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ԴԱ = ՀԹԱ x ԱԴ +ԲՍԹ xԱՍ, որտեղ`
ԴԱ-ն - «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է,
ՀԹԱ-ն - «ա» մասով դոտացիա ստացող մինչև 3500 բնակիչ ունեցող համայնքների ընդհանուր թիվն է,
ԱԴ-ն - «ա» մասով մինչև 3500 բնակիչ ունեցող մեկ համայնքին հատկացվող դոտացիայի գումարի չափն է,
ԲՍԹ-ն-«ա» մասով դոտացիա ստացող սահմանամերձ բնակավայրերի ընդհանուր թիվն է,
ԱՍ- ն-«ա» մասով սահմանամերձ մեկ համայնքին հատկացվող դոտացիայի գումարի չափն է,
6. Համայնքի դոտացիա ստանալը «ա»մասով չի բացառում նույն համայնքի դոտացիա ստանալը նաև «բ»մասով: «ա» մասով հատկացվող դոտացիաների միջոցները ներառվում են այդ միջոցները ստացող համայնքների եկամտային կարողության գործակցի հաշվարկում` որպես լրացուցիչ եկամուտ:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը և 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2․ Համայնքի եկամտային կարողությունը տվյալ համայնքի բյուջեին օրենքով ամրագրված և սույն օրենքի շրջանակներում նախատեսված հետևյալ եկամտատեսակների հանրագումարն է.
1) անշարժ գույքի հարկ,
2) փոխադրամիջոցների գույքահարկ․
Համայնքի անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկային գումարի ցուցանիշները յուրաքանչյուր համայնքի գծով օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված` հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարում այդ համայնքի բյուջե վճարման ենթակա անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարներն են (առանց անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գծով՝ հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարվա տարեսկզբի (հունվարի 1-ի) դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, ինչպես նաև հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարվա ընթացքում հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների), ավելացված Հայաստանի Հանրապետության օրենքներով և համայնքների ավագանիների ընդունած որոշումներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով այդ հարկերի գծով համայնքների հաշվարկային տարվան նախորդող երկրորդ տարվա բյուջեներում եկամուտների կորուստների գումարները.».
«3. Համայնքի եկամտային կարողությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ԵԿi =ԱԳՀi + ՓԳՀi+ՄՀi + ՊՏi + ԱԴ, որտեղ`
ԱԳՀi-ն - i-րդ համայնքի անշարժ գույքի հարկի գումարն է,
ՓԳՀi-ն - i-րդ համայնքի փոխադրամիջոցների գույքահարկի գումարն է,
ՄՀi-ն - i-րդ համայնքի մասհանվող հարկերն են,
ՊՏi-ն - i-րդ համայնքի պետական տուրքերն են,
ԱԴ-ն - «ա» մասով մեկ համայնքին հատկացվող դոտացիայի գումարի չափն է:»։
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3). համայնքի բարձրադիրության ծախսային գործոն ` ԿԲԳ - 20 տոկոս.
4)․ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոն` ԿԲՔԳ- 20 տոկոս.».
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում՝ «0-3500 բնակիչ», «3501-5000 բնակիչ», «5001-20000 բնակիչ», «20001-150000 բնակիչ» և «150001-ից ավելի բնակիչ» արտահայտությունները համապատասխանաբար փոխարինել «մինչև 3500 բնակիչ», «3501-20000 բնակիչ», «20001-50000 բնակիչ», «50001-200000 բնակիչ» և «200001-ից ավելի բնակիչ» արտահայտություններով։
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ՏՄԳi = 1+(0,3 x ՀiՄայր+0,6xՀiՄարզ +0,1xՀiՇրջ) / (0,3x ՀմիջՄայր + 0,6xՀմիջՄարզ + 0,1xՀմիջՇրջ) , որտեղ՝․».
Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում՝ «1,1» և «1,25» թվերը համապատասխանաբար փոխարինել «1,2» և «1,4» թվերով»:
Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ԲՔԳi = 1 + 0,15(ԲԹi - 1) , որտեղ`.».
Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» և «Հայաստանի Հանրապետության մարզպետարանները» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը» և «Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերը» բառերով։
Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերում և 3-րդ մասում՝ «փոխհատուցման գումարի» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «բացառությամբ 2023 թվականի» բառերը, իսկ 2-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:
-
Discussed
15.09.2023 - 01.10.2023
-
Type
Law
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 2312
Print