Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 802-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

------------------------ 2023 թ. № ---------  Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 802-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1․Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Առանձին ապրանքների, այդ թվում՝ օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների արտադրության, շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այս թվում՝ միջին) վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը և այդ ապրանքների ցանկերը սահմանելու մասին» N 802-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) Որոշման վերնագրում «հաշվետվությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից բաժանորդներին կամ սպառողներին (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) մատուցվող ծառայությունների շրջանակում մատակարարվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունները» բառերը։

2) Որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասը» բառերով։

3) Որոշման 1-ին կետում լրացնել 4-րդ և 5-րդ ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ․

ա․«4) Հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից բաժանորդներին կամ սպառողներին (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) մատուցվող ծառայությունների շրջանակում մատակարարվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը՝ համաձայն N4 հավելվածի․

բ․«5) Հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից բաժանորդներին կամ սպառողներին (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) մատուցվող ծառայությունների շրջանակում մատակարարվող ապրանքների ցանկը՝ համաձայն N 5 հավելվածի․

2․ Հաստատել Որոշման 1-ին կետով սահմանված թիվ 4 և թիվ 5 հավելվածները՝  համաձայն սույն որոշման հավելվածի․

        3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

 

 

Հավելված  

Հայաստանի Հանրապետության կառավարության

2023 թվականի ___________-Ն որոշման

 

«Հավելված N 4

Հայաստանի Հանրապետության կառավարության

2017 թվականի հուլիսի 6-ի թիվ 802-Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ  ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ԿԱՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ) ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

 

  1. Սույն կարգով կարգավորվում են հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից բաժանորդներին կամ սպառողներին (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) մատուցվող ծառայությունների շրջանակում մատակարարվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունները (այսուհետ՝ Տեղեկություններ) հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգի դրույթները տարածվում են սույն որոշմամբ սահմանված՝ N 5 հավելվածի ցանկում (այսուհետ` ցանկ) ներառված բաժանորդներին կամ սպառողներին (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) մատուցվող ծառայությունների շրջանակում ապրանքներ մատակարարող հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների վրա։
  3. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով տրված սահմանումների իմաստն ու նշանակությունը:
  4. Սույն կարգի իմաստով հանրային ծառայություններ մատուցող են համարվում նաև ջրօգտագործողների ընկերությունները։
  5. Յուրաքանչյուր ամսվա համար սույն կարգի 2-րդ կետում նշված հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողները, բացառությամբ՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված դեպքի, Տեղեկություններն էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` համաձայն ձևի 1-ի:
  6. Սույն կարգի 4-րդ կետում նշված հարկ վճարողների համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հարկային տարին։ Նշված հարկ վճարողները սույն կարգի ձև 1-ով նախատեսված Տեղեկություններն էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 1-ը ներառյալ։ Ընդ որում, նշված հարկ վճարողների կողմից սույն կարգի ձև 1-ով նախատեսված Տեղեկությունները հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հարկային մարմին են ներկայացվում նաև եռամսյակային պարբերականությամբ՝ մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։
  7. Հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողները Տեղեկությունները ներկայացնելուց հետո Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացնել ճշտված տեղեկություններ։
  8. Սույն կարգի իմաստով հաշվետու ժամանակաշրջան է համարվում ցանկում ներառված յուրաքանչյուր ապրանքատեսակի համար նշված ժամանակահատվածը (ամիսը կամ տարին):

 9․ Հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից Տեղեկությունները ներկայացվում են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում հանրային ծառայությունների մատուցման շրջանակներում բաժանորդներին կամ սպառողներին (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) մատակարարված ապրանքների վերաբերյալ։

 

 

Ձև 1

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ԿԱՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ  (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ) ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՏԱՐԱՐԱՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Փաստաթղթի հերթական համարը

N_____________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

տեղեկությՈՒՆ* (20__Թ.______________ ԱՄԻՍԸ, ՏԱՐԻՆ [1]

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն)

[2]

 

 

 

 

 

 

 

 

Կազմակերպության անվանումը

[3]

 

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

[4]

 

Գտնվելու (բնակության) վայրը

[5]

 

Հեռախոսահամարը, էլ․փոստի հասցեն

[6]

 

[1] տողում նշվում է ամիսը, տարին, որի համար ներկայացվում է տեղեկությունը: Ճշտված տեղեկությունը ներկայացնելու դեպքում աջ սյունակում կատարվում է նաև «X» նշագրումը.

[2] տողում նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).

[3] տողում նշվում է կազմակերպության անվանումը.

[4] տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը.

[5] և [6] տողերում նշվում են կազմակերպության գտնվելու վայրը և աշխատանքային հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը և աշխատանքային (տան) հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն։

Ապրանքատեսակի անվանումը, ծածկագիրը (ԱՏԳԱԱ, ԱԴԳՏ)

Չափի միավորը

Անվանում (ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն)

Բաժանորդային համար

ՀՎՀՀ (ֆիզիկական անձի դեպքում՝ՀԾՀ)

Ծախսը՝ ըստ չափի միավորի

Ծախսը՝ գումարով (ՀՀ դրամ)՝ներառյալ ԱԱՀ-ն

Սակագինը՝ ներառյալ ԱԱՀ-ն

Սպառման հասցե

Նշումներ

[7]

[8]

[9]

[10]

[11]

[12]

[13]

[14]

[15]

[16]

 

 

 

 

 

 

 

 

Մարզ, համայնք

Բնակավայր

Փողոց

Շենք, բնակարան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 [7] սյունակում լրացվում են մատակարարված ապրանքատեսակի անվանումը, ծածկագիրը՝ ԱՏԳԱԱ, ԱԴԳՏ ծածկագրերին համապատասխան․

[8] սյունակում լրացվում է մատակարարված ապրանքատեսակի չափման միավորը․

[9] սյունակում լրացվում է մատակարարված ապրանքատեսակի հասցեատիրոջ անվանումը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը․

[10] սյունակում լրացվում է մատակարարված ապրանքատեսակի հասցեատիրոջ բաժանորդային համարը․

[11] սյունակում լրացվում է մատակարարված ապրանքատեսակի հասցեատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշը․

[12] սյունակում լրացվում է հասցեատիրոջը մատակարարված ապրանքատեսակի ծախսը՝ ըստ չափման միավորի.

[13] սյունակում լրացվում է հասցեատիրոջը մատակարարված ապրանքատեսակի ծախսը՝ ըստ գումարի (ՀՀ դրամ)՝ ներառյալ ԱԱՀ-ն ․

[14] սյունակում լրացվում է հասցեատիրոջը մատակարարված ապրանքատեսակի սակագինը՝ ներառյալ ԱԱՀ-ն.

[15] սյունակում լրացվում է հասցեատիրոջը մատակարարված ապրանքատեսակի սպառման հասցեն՝ նշելով մարզ, համայնք, բնակավայր, փողոց, շենք, բնակարան.

[16] սյունակը նախատեսված է լրացուցիչ նշումների համար։

 

 

 Տնօրեն (անհատ ձեռնարկատեր)

 

 

_________________

(ստորագրությունը)

 

 

_________________

(անունը, ազգանունը)  

 

 

 

Գլխավոր հաշվապահ

_________________

(ստորագրությունը)

_________________

(անունը, ազգանունը)

 

 

 

Հավելված N 5

Հայաստանի Հանրապետության կառավարության

2017 թվականի հուլիսի 6-ի թիվ 802-Ն որոշման

 

 

Ց Ա Ն Կ

 ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ԿԱՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ  (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ) ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՏԱՐԱՐԱՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 Ապրանքատեսակի
անվանումը

Չափի միավորը

Ներկայացվող հաշվետվության պարբերականությունը

1

2

3

ԳԱԶ (բնական)

Խորանարդ մետր

ամսական

ՋՈՒՐ (խմելու, ոռոգման, տեխնիկական արդյունաբերական)

Խորանարդ մետր

Ամսական (ջրօգտագործող ընկերությունների համար՝ տարեկան)

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ

Կիլովատ

ամսական

ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ (տաք ջրամատակարարում, ջեռուցում)

Կիլովատ, խորանարդ մետր, մետր քառակուսի

ամսական

                                                                                                        »:

  • Քննարկվել է

    13.09.2023 - 28.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1956

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ