Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 802-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 802-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1․Կարգավորման ենթակա խնդիրը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 802-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման անհրաժեշտությամբ։

  1. 2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

03.04.2022թ․ ՀՕ-55-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 01․07․2022թ․) ՀՀ հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ․

Մասնավորապես՝ նույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային մարմինը հարկային հսկողություն իրականացնելիս օգտագործում է հարկային մարմնին տրամադրված կամ հարկային մարմնի կողմից ստացված, այդ թվում՝ հրապարակային աղբյուրներում (համացանցում) կամ ինքնաշխատ տեղեկատվական բազաներում առկա, ինչպես նաև հարկ վճարողների կողմից իրենց կամ այլ հարկ վճարողների վերաբերյալ իրենց մոտ առկա կամ պահվող՝ հարկերի հաշվարկմանն առնչվող գործարքների, Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված և Կառավարության սահմանած կարգով ներկայացվող ապրանքների, ծառայությունների, աշխատանքների ծավալների, դրանց տեղաշարժի, իրացման փաստացի գների, ինչպես նաև իրենց կողմից և իրենց հաշվին վճարված եկամուտների, պահված հարկերի, գույքի կամ եկամուտների, հարկման նպատակով անհրաժեշտ այլ տվյալների վերաբերյալ տեղեկությունները, այդ թվում՝ երրորդ անձից ստացված տեղեկությունները, վարչական կամ քրեական վարույթում կամ օպերատիվ հետախուզական գործունեության ընթացքում կամ արդյունքում որպես ապացույց գնահատվող գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ հարկային մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

 «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն  Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ մասերն են`

ա) էլեկտրաէներգետիկական համակարգը.

բ) ջերմամատակարարման համակարգերը.

գ) գազամատակարարման համակարգը:

           Նույն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լիցենզավորված անձը պարտավոր է իր սպառողների կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, վայրի, նպատակի, քանակի և տեխնիկական պայմանների, ծառայությունների դիմաց վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների կամ պարտավորությունների կամ դրանց կատարման մասին տեղեկությունների վերաբերյալ տեղեկատվությունը համարել և պահել գաղտնի:

           ՀՀ ջրային օրենսգրքի 1-ին հոդվածով սահմանված է ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվությունը, այն է՝ լիցենզավորված անձի ֆինանսական վիճակի և առևտրային գաղտնիքների վերաբերյալ տեղեկատվություն կամ այլ տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է վնասել լիցենզավորված անձին, ինչպես նաև մասնավոր այն տեղեկությունները, որոնք վերաբերում են լիցենզավորված անձի կողմից մատակարարվող սպառողներին։

            Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկային մարմինը հարկային հսկողություն իրականացնելիս օգտագործում է նաև հարկային մարմնին տրամադրված Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված և Կառավարության սահմանած կարգով ներկայացվող ապրանքների, ծառայությունների, աշխատանքների ծավալների, դրանց տեղաշարժի, իրացման փաստացի գների, ինչպես նաև իրենց կողմից և իրենց հաշվին վճարված եկամուտների, պահված հարկերի, գույքի կամ եկամուտների, հարկման նպատակով անհրաժեշտ այլ տվյալների վերաբերյալ տեղեկությունները․․․․, միաժամանակ, հանդիսանում է օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմին, որը ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն իրավասու է տիրապետելու այդ տեղեկատվությանը և  միաժամանակ պարտավոր է պահպանել դրա գաղտնիությունը՝ հայտնում ենք, որ հարկային մարմինը՝ որպես օրենքով պահպանվող գաղտնիք տիրապետող և օգտագործող մարմին, իրավասու է  ստանալ ՀՀ ջրային օրենսգրքով  և «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով սահմանված համապատասխան հարկի վճարող համարվող լիցենզավորված ընկերություններից վերջիններիս կողմից տնօրինվող այն գաղտնի տեղեկատվությունը, որը վերաբերում է վերջիններիս կողմից հանրային ծառայությունների մատուցման շրջանակներում բաժանորդներին կամ սպառողների (այս թվում՝ ֆիզիկական անձանց) մատակարարվող ապրանքներին։

Վերոգրյալ հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 802-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը՝ որի շրջանակներում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 802-Ն որոշումը լրացվել է նոր՝ հավելված 4-ով, որով սահմանվել է  հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից բաժանորդներին կամ սպառողներին (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) մատուցվող ծառայությունների շրջանակում մատակարարվող ապրանքների ցանկը։ Միաժամանակ, դրանով պայմանավորված, համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև որոշման հավելված 1-ում՝ դրանում լրացնելով հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից բաժանորդներին կամ սպառողներին (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) մատուցվող ծառայությունների շրջանակում մատակարարվող ապրանքների վերաբերյալ ձև 2։ 

Նախագծի շրջանակներում փոփոխվել է նաև նույն որոշման իրավական հիմքը՝ դրանք համապատասխանեցնելով գործող կանոնակարգումներին։

  1. 3. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախատեսվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 802-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը։

  1. 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

         Նախագծի ընդունումը չի բխում Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։

  1. 6. Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները։

  1. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

        Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    13.09.2023 - 28.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1954

Տպել