Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 730-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «       »  ——————— 2023թ․ N     -Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 730-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2023 թվականի հունիսի 30-ի N 714-Ա և 2023 թվականի հուլիսի 7-ի          N 735-Ա որոշումները՝

  1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 730-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 1-ին ենթակետում կատարել հետևյալ լրացումները՝

1) «ա», «գ», «թ» և  «ժ» պարբերություններում «փաստաթղթերի» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ նորմատիվատեխնիկական)» բառերով․

2) «ը» պարբերությունում «պետական կառավարման» բառերից հետո լրացնել  «, տարածքային կառավարման» բառերը․

3) «թ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «թա» պարբերություն՝

«թա․ առանձին ագրեգատ, շենք, շինություն կամ այլ օբյեկտ կապարակնքելը (կնքելը)»։

4) «ժ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժա» և «ժբ» պարբերություններ՝

«ժա․ «Հրդեհային անվտանգության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքներով նախատեսված՝ կարգադրագրերի, եզրակացությունների և կայացվող որոշումների՝ դրանցով սահմանված ժամկետում չկատարման դեպքում այն ստուգվող սուբյեկտի կողմից, որի սնանկ ճանաչվելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտել, կամ սկսվել է լուծարման գործընթաց, եթե տրված կարգադրագրերի, եզրակացությունների և կայացվող որոշումների չկատարման արդյունքով առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանն սպառնացող անմիջական վտանգ կամ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ՝  արձանագրված և սահմանված ժամկետում չվերացված խախտումները վերացնելու վերաբերյալ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում քաղաքականությունը մշակող պետական կառավարման համակարգի մարմին դիմելը․

ժբ․ «Հրդեհային անվտանգության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքներով սահմանված կարգով որոշումների ու կարգադրագրերի ընդունումը և սահմանված ժամկետում դրանք չկատարվելու դեպքում՝ հարկադիր կատարման ներկայացնելը․»։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

        ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն․ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    05.09.2023 - 21.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2107

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ