ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 730-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2023 թվականի մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել են «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» N ՀՕ-165-Ն, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N ՀՕ-166-Ն և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N ՀՕ-167-Ն օրենքները, իսկ 2023 թվականի մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են նաև «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-188-Ն և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-189-Ն օրենքները։ Նշված օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով ընդունվել են ՀՀ վարչապետի 2023 թվականի հունիսի 30-ի N 714-Ա և 2023 թվականի հուլիսի 7-ի N 735-Ա որոշումները։ Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կանոնադրությամբ կսահմանվեն Օրենքներով վերջինիս վերապահված նոր լիազորությունները ևս, ինչի արդյունքում կամբողջացվի տեսչական մարմնին օրենքներով վերապահված և կանոնադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակը։
-
Տևողություն
05.09.2023 21.09.2023 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 348
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: