Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների կիրառման վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրման կարգն ու պայմանները, ինչպես նաև նախնական որոշումների կիրառության կարգն ու ժամկետները սահմանելու մասին» ՀՀ որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

_____ _____________ 2023 թվականի թիվ _____-Ն

 

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների կիրառման վերա­բերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրման կարգն ու պայմանները, ինչպես նաեվ նախնական որոշումների կիրառության կարգն ու ժամկետները սահմանելու մասին

         

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների կիրառման վերա­բերյալ մաքսային մարմինների կողմից նախնա­կան որոշումների տրամադրման կարգն ու պայմանները, ինչպես նաև նախնական որոշումների կիրառու­թյան կարգն ու ժամկետները՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշմամբ հաստատվող կարգում նախատեսված դիմումը և դրա հետ ներ­կա­յաց­վող փաս­տաթղ­թերը թղթային եղանակով կարող են ներկայացվել մաք­սա­յին մարմին մինչև էլեկտրոնային եղանակով դիմումների ներկայացման համար համակարգի ներդ­րումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

     

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

_________ թիվ____-Ն որոշման

 

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱ­ԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽՆԱ­ԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ

 

 

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանք­ների (այսուհետ՝ Ապրանքներ) մաքսային արժեքի որոշման վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրման, ինչպես նաև նախնական որոշումների կիրա­ռու­թյան ու ժամկետների հետ կապված հարա­բերությունները:
  2. Նախնա­կան որոշումն ընդունում է մաքսային մարմինը՝ հայտարարատուի կամ նրա լիազորած անձի կողմից (այսուհետ՝ Դիմումատու) մաքսային մարմին ներկայացվող՝ սույն կարգի Ձև 1-ով նախատեսված դիմումի (այսուհետ՝ Դիմում) հիման վրա:
  3. Նախնական որոշում ստանալու համար Դիմում կարող է ներկայացվել, եթե՝
  • Ապրանքները ներմուծվում են անհատույց պայմանագրերով (նվիրատ­վության, անհա­տույց մատակարարման պայմանագրերով, օրինակ՝ գովազդային, ցուցա­հան­դեսային նմուշների անհատույց մատակարարման պայմանագիր), ընդ որում այդ ապրանքները այլ ապրանքների հետ միասին ներմուծվում են մեկ առևտրային փաստաթղթով.
  • Ապրանքները ներմուծվում են դրանց մաքսային արժեքը որոշվելու է հետաձգված կար­գով.
  • Ապրանքները ներմուծվում են այն պայմանագրային հարաբերությունների շրջանակում, որոնք նախատեսում են իրավատիրոջ կողմից մտավոր սեփականության օբյեկտների օգտագործ­­­­ման իրավունքներ տրամադրել լիցենզավորված անձին, որոնց օգտագործման համար վճարվում են լիցենզիայի վճարներ, և հայտարարատուի կարծիքով ենթակա չեն այդ ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ ներառման՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 40-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով նախատեսված լրացուցիչ վճարների կազմում.
  • Ապրանքները ներմուծվում են մեկ արտաքին տնտեսական առուվա­ճառքի պայ­մա­նագրի (մատակարարման պայմանագիր) շրջանակում, և հանդիսանալով վաճառքի առարկա, վաճառ­վում են Եվրասիական տնտեսա­կան միության մաքսային տարածք արտահանման համար, ինչպես նաև այդ պայմա­նագրով Ապրանքների արժեքը գերազանցում է 5 մլն. դրամին համարժեք գումարը:
  1. Դիմումը մաքսային մարմին է ներ­կա­յաց­վում թղթային կամ էլեկտրո­նային եղա­նա­կով: Էլեկտրոնային եղանակով Դիմումը ներկա­յաց­վում է «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» (gov.am) հարթակի միջոցով: Թղթային եղանակով ներկայացնելիս՝ Դիմումը պետք է վավերացված լինի Դիմումատուի ստորագրու­թյամբ, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելիս՝ թվային էլեկտրոնային ստորագրությամբ։
  2. Դիմումը և դրան կցվող փաս­տաթղ­թերն ու տեղեկությունները մաքսային մարմին են ներկայացվում թղթային եղանակով այն դեպքում, երբ մաքսային մարմինը հնարավորություն չունի էլեկտրոնային եղանակով դիմում­ներ ստանալու համար՝ մաքսային մարմնի կողմից օգտագործվող տեղեկատվական համա­­­կարգերի անսարքության պատճառով։
  3. Էլեկտրոնային եղանակով ներկայացված Դիմումը գրանցվում է մաքսային մարմնի կողմից օգտագործվող էլեկտրոնային համակարգի կողմից՝ տրամադրելով հերթական համար և նշելով գրանցման ամսաթիվը, որը Դիմումի մուտքագրման ամսաթիվն է:
  4. Թղթային տարբերակով ներկայացված Դիմումը գրանցվում է մաքսային մարմնի կողմից դրանք ստանալու օրվանից ոչ ուշ, քան 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ տրա­մադրելով հերթական համար:
  5. Դիմումատուն Դիմումի հետ ներկայացնում է նաև իր մոտ եղած փաստաթղթերը, իսկ Դիմումի մեջ ներառվում են հետևյալ տեղեկու­թյուն­ները՝
  • Դիմումատուի անվանումը (անուն, ազգանուն, հասցե), հարկ վճարողի հաշվառման համարը.
  • Դիմումատուի կոնտակտային տվյալները (հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե).
  • առևտրային գործարքը նկարագրող փաստաթղթերում (նախնական) պարունակվող հետևյալ տեղեկությունները, որոնք բավարար են «Եվրասիական տնտեսական միության մաք­սային օրենսգրքի մասին» պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Օրենսգրքի 5-րդ գլխի համաձայն՝ մաք­սային արժեքի որոշման համար՝

ա) իրականացվող գործարքի նկարագրությունը.

բ) Ապրանքների մատակարարման պայմանները, ներմուծման ժամկետները.

գ) գործարքի կողմի (կողմերի) անվանումները.

դ) Ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման երկրները.

ե) Օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ Ապրանքների մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդի կիրառման պայմանների պահպանվածության կամ պահպան­ված չլինելու վերաբերյալ տեղեկատվություն.

զ) գործարքի կողմերի փոխկապակցվածության հանգամանքի առկայության կամ բացա­կայու­թյան վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում՝ փոխկապակց­վա­ծության փաստի՝ գործարքի գնի վրա ազդեցության վերաբերյալ տեղեկատվություն).

է) ներմուծվող կամ արտահանվող Ապրանքների նկարագրությունը, ԱՏԳ ԱԱ ծած­կագիրը՝ 10 նիշի մակարդակով.

ը) Ապրանքների ծագման երկրների վերաբերյալ տեղեկատվություն.

թ) Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ծախսերի վերաբերյալ տեղեկա­տվու­թյուն.

ժ) գործարքի առարկա հանդիսացող Ապրանքների նկատմամբ նույն կամ համանման Ապրանք­ներին առնչվող գործարքների առկայության վերաբերյալ տեղեկատվություն (առկայու­թյան դեպքում).

ի) գործարքի առարկա հանդիսացող Ապրանքների` ներքին շուկայում վաճառքի գների վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում).

լ) գործարքի առարկա հանդիսացող Ապրանքներին առնչվող՝ Օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում).

խ) լիցենզիոն պայմանագիր, հաշիվ-ապրանքագիր, բանկային վճարային փաստաթղթեր, ներմուծվող ապրանքներին դասվող մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար կատարվող վճարների վերաբերյալ տեղեկություններ պարունակող հաշվապահական և այլ փաստաթղթեր:

  1. Դիմումի հետ մեկտեղ մաքսային մարմին են ներկայացվում դիմումի մեջ ներառված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև յուրաքանչյուր նախնական որոշման տրամադրման համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված` պետական տուրքի վճարման անդորրագիրը:
  2. Մաքսային մարմինը մերժում է Դիմումի քննարկումը հետևյալ հիմքերի առկայության դեպքում՝
  • պահպանված չէ սույն կարգի 3-րդ կետով սահմանված Դիմում ներկայացնելու պահանջներից որևէ մեկը.
  • Դիմումը հաստատված չէ սույն Կարգի 4-րդ կետով սահմանված կարգով.
  • պահպանված չէ սույն կարգի 9-րդ կետով սահմանված պահանջներից որևէ մեկը:
  1. Այն դեպքում, երբ առկա է սույն կարգի 9-րդ կետով նախատեսված հիմքերից որևէ մեկը մաք­սային մարմինը Դիմումի գրանցման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգով նախատեսված Ձև 2-ով ծանու­ցում է Դիմումատուին՝ առաջարկելով համա­պատաս­խա­նեցնել Դիմումը պահանջվող պայման­ներին կամ ներկայացնել բացակայող կամ թերի տեղե­կու­թյունները կամ փաստաթղթերը:
  2. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված ծանուցումը մաքսային մարմինը ներկա­յաց­նում է Դիմումատուին այն եղանակով, ինչ եղանակով, որ ներկայացվել է Դիմումը:
  3. Դիմումատուից կարող են պահանջվել նաև Եվրասիական տնտեսական հանձ­նա­ժո­ղովի կոլեգիայի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներ­մուծ­վող ապրանք­ների մաքսային արժեքի մաքսային հսկողության առանձնահատկությունների մասին» 2018 թվականի մարտի 27-ի թիվ 42 որոշմամբ հաստատված կարգի (հիմնադրույթի) 7-րդ և 8-րդ կետերով սահմանված փաստաթղթերը:
  4. Դիմումատուն սույն կարգի 11-րդ կետում նշված ծանուցումը ստանալուց 10 աշխա­տան­քային օրվա ընթացքում ներկայացնում է պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը կամ համապատասխանեցնում է դիմումը սահմանված պահանջներին:
  5. Սույն կարգի 14-րդ կետում նշված ժամկետում այդ կետով պահանջվող գործողու­թյուն­ները Դիմումատուի կողմից չկատարելու դեպքում մաքսային մարմինը մերժում է նախնական որոշման տրամադրումը: Այդ մասին մաքսային մարմինը ծանուցում է Դիմումատուին:
  6. Մաքսային մարմինը, նախնական որոշման տրամադրումը մերժելու վերաբերյալ սույն կարգի Ձև 3-ով նախատեսված ծանուցումը ներկա­յաց­նում է Դիմումատուին սույն կարգի 12-րդ կետով սահմանված եղանակով և 14-րդ կետով սահ­ման­­ված ժամկետի ավարտից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
  7. Սույն կարգի 21-րդ կետում նշված ժամկետը կասեցվում է սույն կարգի 11-րդ կետով նախատեսված ծանուցման իրականացման դեպքում՝ ծանուցման օրվանից մինչև Դիմումատուի կողմից պահանջվող տեղեկությունների կամ փաստաթղթերի տրամադրման օրը:
  8. Դիմումի, փաստաթղթերի կամ տեղեկությունների քննարկման արդյունքներով սույն կարգով նախատեսված՝ նախնական որոշման տրամադրումը մերժելու հիմքեր չհայտ­նաբեր­վելու դեպքում, մաքսային մարմինն ընդունում է նախնական որոշում՝ համաձայն Ձև 4-ի:
  9. Նախնական որոշումը չունի պարտադիր իրավաբանական ուժ, այն կարող է չկիրառվել Դիմումատուի կողմից կամ դրանում նշված՝ ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդը կարող է փոփոխվել հայտարարագրման փուլում՝ կախված հայտարարագրման ժամանակ փաս­տացի ներկայացված փաս­տաթղ­թերից և տեղեկություններից:
  10. Նախնական որոշման մեջ ներառվում է մաքսային մարմնի կողմից առաջարկվող՝ մաք­սային արժեքի որոշման մեթոդի վերաբերյալ տեղեկությունը և դրա հիմնավորումը:
  11. Նախնական որոշումն ընդունվում է մաքսային մարմնի կողմից սույն կարգի 6-րդ կամ 7-րդ կետերով սահմանված ժամկե­տում Դիմումը գրանցելու օրվանից հետո, սակայն ոչ ուշ, քան 30 աշխա­տանքային օրվա ընթացքում:
  12. Նախնական որոշումն ընդունվում է 2 օրինակից, որոնցից մեկը ընդունման օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է Դիմումատուին, իսկ մյուսը պահպանվում է մաքսային մարմնում: Նախնական որոշումը Դիմումատուին տրամադրվում է սույն կարգի 12-րդ կետով սահմանված եղանակով:
  13. Մաքսային մարմնի կողմից ընդունված Նախ­նական որոշումը Դիմումատուի կողմից կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:
  14. Նախնական որոշումները գործում են մեկանգամյա՝ դրանց ընդունման օրվանից 90 օրացուցային օրվա ընթացքում, իսկ այդ ժամկետի ավարտից հետո նախնական որոշման գործողությունը դադարում է:
  15. Նախնական որոշման մեջ դրա գործողության ժամանակահատվածում կարող են կատարվել փոփոխություններ՝ Դիմումատուի կամ մաքսային մարմնի նախաձեռնությամբ:
  16. Դիմումատուի նախաձեռնությամբ նախնական որոշման մեջ փոփոխությունները կատարվում են գործարքի պայմանների փոփոխության դեպքում:
  17. Դիմումատուի կամ մաքսային մարմնի նախաձեռնությամբ նախնական որոշման մեջ փոփոխությունները կատարվում են մաքսային օրենսդրության մեջ կատարված փոփո­խութ­յուն­ների արդյունքում, եթե այդպիսի փոփոխություններն առնչվում են մաքսային արժեքի որոշ­մանը և առաջացնում են նախնական որոշման փոփոխման անհրաժեշտություն:
  18. Նախնական որոշման մեջ փոփոխությունները կատարվում են նոր նախնական որոշումներ ընդունելու միջոցով, որոնցում նշվում են նախորդ որոշումների գրանցման համար­ները:
  19. Նոր նախնական որոշումը տրամադրվում է Դիմումատուին՝ ընդունված նախնական որոշման մեջ փոփոխության անհրաժեշտության հայտնաբերման կամ այդ նպատակով ստաց­ված դիմումի ներկայացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:
  20. Դիմումատուի կողմից ներկայացված դիմումի հիման վրա նոր նախնական որոշում ընդունելու անհրաժեշտության բացակայության դեպքում Դիմումատուն այդ մասին տեղեկաց­վում է սույն կարգի 29-րդ կետում նշված ժամկետում:
  21. Արդեն իսկ ընդունված նախնական որոշման մեջ փոփոխության անհրաժեշտության հայտնաբերման կամ այդ նպատակով ստացված դիմումի ներկայացման օրվանից մինչև նախնական որոշման մեջ փոփոխությունների իրա­կա­նացումը, նախնական որոշումը, որի մեջ պետք է իրականացվեն փոփոխությունները, հիմք չի ընդունվում մաքսային ձևակերպումների իրականացման ժամա­նակ, իսկ այդ ընթացքում կասեցվում է դրա գործողության ժամկետը:
  22. Սույն կարգի 29-րդ կետով նախատեսված հիմքով նոր նախնական որոշումն ուժի մեջ է մտնում՝ Դիմումատուին ուղարկ­ելու օրվանից:
  23. Մաքսային մարմնի նախաձեռնությամբ իրականացված փոփոխության դեպքում համա­պա­տասխան նախնական որոշումը Դիմումատուի կողմից ստացվելուց հետո 5 աշխա­տան­քային օրվա ընթացքում Դիմումատուն կարող է հրաժարվել նախնական որոշման ընդու­նումից, ինչի դեպքում գրավոր տեղեկացնում է մաքսային մարմնին:
  24. Դիմումատուի կողմից սույն կարգի 33-րդ կետով սահմանված ժամկետում նախնական որոշումը չընդունելու վերաբերյալ մաքսային մարմնին գրավոր չտեղեկացնելու դեպքում, նախնական որոշման փոփոխությունը համարվում է գործող։
  25. Մաքսային մարմնի կողմից տրամադրված նախնական որոշման գործողությունը դադարեցվում է հետևյալ դեպքերում.
  • Դիմումատուի կողմից նախնական որոշման ընդունման համար մաքսային մարմնին կեղծ տեղեկությունների կամ կեղծված փաստաթղթերի տրամադրման փաստի հաստատման դեպքում.
  • սույն կարգի 33-րդ կետով սահմանված դեպքում Դիմումատուի կողմից նախնական որոշումից հրաժարման դեպքում.
  • Մաքսային մարմնի կողմից այնպիսի սխալների հայտնաբերման դեպքում, որոնք թույլ են տրվել նախնական որոշումն ընդունելիս, և որոնք ազդում են Ապրանքների մաքսային արժեքի մեթոդի վերաբերյալ որոշման կայացման վրա:
  1. Նախնական որոշման գործողության դադարեցումը ձևակերպվում է Մաքսային մարմնի որոշմամբ, ինչի մասին գրավոր տեղեկացվում է Դիմումատուին այդ որոշման կայացումից հետո 2 աշխատանքային օրվա ընթաց­քում սույն կարգի 12-րդ կետով սահմանված եղանակով:
  2. Նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ՝ սույն կարգի Ձև 5-ով նախա­տեսված որոշման մեջ նշվում է նաև նախնական որոշման գործողության դադա­րեց­ման օրը։
  3. Նախնական որոշումը գործում է միայն այն ապրանքների հայտարարագրման դեպ­քում, որոնց մասով հայտարարագրվող տեղեկությունները ամբողջությամբ համընկնում են նախ­­­­նա­­կան որոշման մեջ ներառված տեղեկությունների հետ:

 

 

 

 

Ձև N1

ԴԻՄՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

__________________________________________________________________________________

(Դիմումատուի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, ՀՎՀՀ)

__________________________________________________________________________________

(գտնվելու վայրը, կոնտակտային տվյալները)

__________________________________________________________________________________

(ղեկավարի (լիազորված անձի) անունը, ազգանունը)

 

Խնդրում եմ տրամադրել ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդի վերաբերյալ նախնական որոշում: Ստորև ներկայացվում են անհրաժեշտ տեղեկատվությունը և նշված տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերը «______» թերթից:

 

Դիմումատու

ð       Հայտարարատու

ð       Մաքսային ներկայացուցիչ

ð       Այլ անձ

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պայմանները՝

ð       պահպանված են

ð       պահպանված չեն

Առկա է փոխկապակցվածություն գործարքի կողմերի միջև՝

ð       առկա է

ð       առկա չէ

Առկայության դեպքում նշել նաև ապրանքի գործարքի գնի վրա ազդեցության հանգամանքը. __________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

Գործարքի նկարագրությունը __________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

Ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման երկրները

___________________________________________________________________________________________________________________________________________________________

 

Ապրանքների ներմուծման ժամկետները

______________________________________________________________________________

 

Ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը

______________________________

______________________________

______________________________

______________________________

______________________________

 

Ապրանքի ծագման երկիրը

_________________________

_________________________

_________________________

_________________________

_________________________

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում)

___________________________________________________________________________________________________________________________________________________________

Գործարքի առարկա հանդիսացող ապրանքների նկատմամբ նույն կամ համանման ապրանքներին առնչվող գործարքների առկայության վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում)

___________________________________________________________________________________________________________________________________________________________

Գործարքի առարկա հանդիսացող ապրանքների` ներքին շուկայում վաճառքի գների վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում)

___________________________________________________________________________________________________________________________________________________________

Գործարքի առարկա հանդիսացող ապրանքներին առնչվող՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում)

___________________________________________________________________________________________________________________________________________________________

 

Տեղեկացված եմ, որ մաքսային մարմին կեղծ տեղեկությունների ներկայացումը հանգեցնում է օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության.

 

 

Դիմումատու՝

 

______________________________                     ___________________

   (անուն, ազգանուն)                                         (ստորագրություն)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N2

 


 Ծանուցում

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների կիրառման մասին նախնական որոշում ընդունելու վերաբերյալ դիմումի քննարկումը մերժելու մասին

 

1.Մաքսային մարմնի անվանումը՝

2. Դիմումատուի մասին տեղեկություններ

_______________________________________________________
(Դիմումատուի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, ՀՎՀՀ)

 

  ____________________________________________________

կազմակերպության գտնվելու վայրը, ֆիզիկական անձի գրանցման հասցեն

3. Դիմումի քննարկումը մերժելու մասին ամսաթիվը

 

4. Դիմումի համարը և ամսաթիվը

5. Դիմումի գրանցման համարը և ամսաթիվը

 

 

6. Դիմումի քննարկումը մերժելու հիմքը՝ սույն կարգի 8-րդ կետին համապատասխան

 

7. Պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը կամ դիմումի համապատասխանեցման ձևը սույն կարգի 8-րդ կետին

 

8. Դիմումի քննարկումը մերժելու որոշում կայացրած՝ Մաքսային մարմնի պաշտոնատար անձ՝

 

___________________
պաշտոն

 

_________________
ստորագրություն

 

_______________________
անուն ազգանուն

         

 

 

 

 

Ձև N3

 


 Ծանուցում

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների կիրառման մասին նախնական որոշում չընդունելու վերաբերյալ

 

1.Մաքսային մարմնի անվանումը՝

2. Դիմումատուի մասին տեղեկություններ

_______________________________________________________
(Դիմումատուի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, ՀՎՀՀ)

 

  ____________________________________________________

կազմակերպության գտնվելու վայրը, ֆիզիկական անձի գրանցման հասցեն

3. Նախնական որոշում չընդունելու մասին որոշման ամսաթիվը

 

4. Դիմումի համարը և ամսաթիվը

5. Դիմումի գրանցման համարը և ամսաթիվը

 

 

6. Նախնական որոշում չընդունելու հիմքը

 

8. Նախնական որոշում չընդունելու մասին որոշում կայացրած՝ Մաքսային մարմնի պաշտոնատար անձ՝

 

___________________
պաշտոն

 

_________________
ստորագրություն

 

_______________________
անուն ազգանուն

         

 

 

 

 

 

Ձև N4

ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, գտնվելու վայրը կամ գրանցման հասցեն

2. Գրանցման համար

3. Նախորդող որոշման գրանցման համար

4. Ընդունման ամսաթիվ

____________________________________

____________________________________

____________________________________

____________________________________

 

_____________

 

_____________

 

________________

5. Իրականացվող գործարքի նկարագրությունը՝ ըստ դիմումատուի կողմից ներկայացված տեղեկատվության

 

6. Ապրանքների ներմուծման ժամկետները

 

7. Ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

8.Ապրանքի ծագման երկիրը

9.Ապրանքի ներմուծման կամ արտահանման երկիրը

 

 

 

 

 

 

9. Ապրանքի անվանում

10.Ապրանքի քանակ

11.Ապրանքի չափման միավոր

 

 

 

12. Մաքսային արժեքի որոշման մեթոդը

 

13. Ընդունված նախնական որոշման հիմնավորումները

 

14. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը

 

 

Ձև N5

 

 

Որոշում

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների կիրառման մասին նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ

 

1.Մաքսային մարմնի անվանումը՝

2. Դիմումատուի մասին տեղեկություններ

_______________________________________________________
(Դիմումատուի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, ՀՎՀՀ)

 

  ____________________________________________________

կազմակերպության գտնվելու վայրը, ֆիզիկական անձի գրանցման հասցեն

3. Նախնական որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշման ամսաթիվը

 

4. Դիմումի համարը և ամսաթիվը

5. Դիմումի գրանցման համարը և ամսաթիվը

 

 

6. Նախնական որոշում գրանցման համարը

 

7. Նախնական որոշման գործողությունը դադարեցնելու հիմքը

 

8. Նախնական որոշման գործողությունը դադարեցնելու որոշման ուժի մեջ մտնելու ամսաթիվը

 

8. Նախնական որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշում կայացրած՝ Մաքսային մարմնի պաշտոնատար անձ՝

 

___________________
պաշտոն

 

_________________
ստորագրություն

 

_______________________
անուն ազգանուն

         

 

  • Քննարկվել է

    10.08.2023 - 30.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Ֆինանսական, Տնտեսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1640

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ