Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների կիրառման վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրման կարգն ու պայմանները, ինչպես նաև նախնական որոշումների կիրառության կարգն ու ժամկետները սահմանելու մասին» ՀՀ որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների կիրառման վերա­բերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրման կարգն ու պայմանները, ինչպես նաև նախնական որոշումների կիրառության կարգն ու ժամկետները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիր­ները. Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2022 թվա­­կանի սեպտեմբերի 14-ին «Մաքսային կարգավորման մասին» ՀՕ-353-Ն ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդուն­­­մամբ, որն ամբողջությամբ նոր մշակված և ընդունված օրենք է: Միաժամանակ, վերո­նշյալ օրենքով ուժը կորց­րած է ճանաչվել նախկինում ընդուն­ված՝ «Մաքսային կար­գավոր­­ման մասին» 2014 թվա­կանի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքը: Կատար­ված օրենսդրական փոփո­­խու­թյուն­ների կիրառությունն ապահովելու նպա­տակով նախկին օրենքի հիման վրա ընդուն­­­ված ենթա­օրե­նսդրա­կան իրավական ակտերի փոփոխության և նոր իրա­վա­կան ակտերի ընդունման անհ­րաժեշ­տու­թյուն է առաջացել: Մասնավորապես, Նախա­գծի մշակումը պայմա­նավոր­ված է Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահ­ման­ված դրութի կիրարկմամբ, որի համաձայն՝ Կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանք­­ների մաքսային արժեքի որոշման մեթոդների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրման կարգն ու պայմանները, ինչպես նաև որո­շում­ների կիրառության կարգն ու ժամկետները:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Եվրասիա­կան տնտեսական միության մաքսային օրենսգրքի 38-րդ հոդ­վածի 19-րդ մասով սահմանվել էր, որ ներմու­ծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մեթոդների կիրառման հարցերով նախնական որոշում­ներ կարող են կայացվել այն դեպքում, երբ դա սահմանված է անդամ պետությունների՝ մաքսային կար­գավորման վերաբերյալ օրենսդրությամբ: Անդամ պետու­թյան լիազորված մարմնի կողմից ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մեթոդների կիրառման հարցերով նախնական որոշումը տրա­մադրելու կարգն ու պայմանները, ինչպես նաև այդ նախնական որոշումը կիրառելու կարգն ու ժամ­կետները սահմանվում են անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ:Խնդիրը կայանում է նրանում, որ «Մաքսային կարգավորման մասին» նախկին օրեն­քով վերոնշյալ կարգի ընդունման համար լիազորող նոր սահմանված չէր, իսկ արդեն ՀՀ Ազգային Ժողովի կող­մից 2022 թվա­­կանի սեպտեմբերի 14-ին ընդունված Օրենքով նախատեսվել է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանք­ների մաքսային արժեքի որոշման մեթոդ­ների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրա­մադր­ման կարգն ու պայմանները, ինչպես նաև որոշումների կիրառության կարգն ու ժամկետները սահ­մանելու հնարավորությունը:
  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով նախատեսվում է սահ­­մանել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանք­ների մաքսային արժեքի որոշման մեթոդ­ների կիրառման վերա­բերյալ մաք­սային մարմինների կողմից նախնական որոշման ընդունման, ընդունումը մերժելու, տրամադրման, դադարեցման, ինչպես նաև նախնական որոշման կիրա­ռու­թյան ժամկետների հետ կապված հարա­բերությունները: Մասնավորապես, սահմանվում է, որ մաքսային մարմինը նախնական որոշում ընդունում է ներկայացված դիմումի հիման վրա, եթե դիմումը համապատասխանում է սահմանված պահանջներին և ներկայացվում են համա­պա­տաս­խան տեղեկությունները և փաստաթղթերը մաքսային արժեքի որոշման մեթոդի մասին որոշում կայացնելու համար: Սահմանվում է, որ նախնական որոշում ստանալու համար Դիմում կարող է ներկայացվել, եթե՝
  • Ապրանքները ներմուծվում են անհատույց պայմանագրերով (նվիրատ­վության, անհա­տույց մատակարարման պայմանագրերով, օրինակ՝ գովազդային, ցուցա­հան­դեսային նմուշների անհատույց մատակարարման պայմանագրով).
  • Ապրանքները ներմուծվում են դրանց մաքսային արժեքը որոշվելու է հետաձգված կար­գով.
  • Ապրանքները ներմուծվում են այն պայմանագրային հարաբերությունների շրջանակում, որոնք նախատեսում են իրավատիրոջ կողմից մտավոր սեփականության օբյեկտների օգտագործ­­­­­ման իրավունքներ տրամադրել լիցենզավորված անձին, որոնց օգտագործման համար վճարվում են լիցենզիայի վճարներ, և հայտարարատուի կարծիքով ենթակա չեն այդ ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ ներառման.
  • Ապրանքները ներմուծվում են մեկ արտաքին տնտեսական առուվա­ճառքի պայ­մա­նագրի (մատակարարման պայմանագիր) շրջանակում և դրանց արժեքը գերազանցում է 5 մլն. դրամին համարժեք գումարը:Սահմանվում է նաև, որ նախնական որոշումները կարող են փոփոխվել, եթե տեղի են ունեցել մաքսային արժեքի վրա ազդող փոփոխություններ և նախնական որոշումների գոր­ծողու­թյունը կարող է դադարեցվել: Բացի այդ սահմանվում է դիմումատուների կողմից ներկայացվող դիմումների և մաքսային մարմնի կողմից կայացված որոշումների էլեկտրոնային եղանակով ներկայացման հնարավորություններ:
  1. Կարգավորման առարկան. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանք­ների մաքսային արժեքի որոշման մեթոդների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնա­կան որոշումների տրամադրման, այդ որոշումների կիրառության կարգն ու ժամկետներն են:
  2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախա­րարության կողմից:
  3. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխու­թյուն­ները. Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյու­ջեում եկա­մուտ­ների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ Նախա­գծի ընդուն­մամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրա­ժեշ­տություն առկա չէ:
  4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վարություններ.

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.9-րդ՝ «Հար­կային և մաքսային վարչարարու­թյուն» բաժինների մասով սահմանված քաղա­քա­կա­նու­թյան ուղղու­­թյուն­ներից, ըստ որի հարկային և մաքսային վարչարարության պարզեցման և դրա արդյունավետության բարձրաց­ման միջոցով Կառավարությունը նվազագույնի է հասց­նելու ստվերային տնտեսությունը և երաշխավորելու է տնտեսավարողների գործունեության հավա­սար պայ­մաններ: Հարկային և մաք­սային վարչարարության համաչափությունը լինելու է վար­չա­րա­րա­կան արդյու­նավե­տության հիմքը, բարձրացնելու է հարկերի վճարման կամովիու­թյունը և ստեղ­ծելու է տնտեսա­կան գործունեության պայմանների համահա­վասա­րու­թյան համընդ­հանուր ընկալում։

 

  • Քննարկվել է

    10.08.2023 - 30.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Ֆինանսական, Տնտեսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1643

Տպել