Հիշել նախագիծը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1691.1-ին հոդված.

«Հոդված 1691.1. Հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներ լրացնելը, որոնք չեն առաջացրել և չեն կարող առաջացնել հարկի նվազեցում

  1. Հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներ լրացնելը, որոնք չեն առաջացրել և չեն կարող առաջացնել հարկի նվազեցում`

առաջացնում է նախազգուշացում:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նախազգուշացման նշանակման օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, սույն հոդվածով նախատեսված խախտումը (խախտումները) չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, սույն հոդվածով նախատեսված խախտումը (խախտումները) չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

  1. Սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցը չի կիրառվում հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներն ինքնուրույն հայտնաբերելու և ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 16910-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգրքի 16912-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարաապատիկի չափով:

Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով չհրապարակելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով։»։

Հոդված 4. Օրենսգրքի 1702-րդ, 1704-րդ և 1707-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենսգրքի 170.8-րդ հոդվածի`

1) վերնագրում «իրացնելը» բառից հետո լրացնել «կամ օտարելը» բառերը,

2) 1-ին մասում «ապրանքներ» բառից հետո լրացնել «իրացնելը կամ» բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 234-րդ հոդվածում`

1) «, 201.2 հոդվածներով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով,

2) «169.2» թիվը փոխարինել «1692» թվով,

3) «170.3 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ մաքսային իրավահարաբերությունների մասով,» բառերը հանել:   

Հոդված 7. Օրենսգրքի 2442-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 2442 . Հարկային մարմինները

Հարկային մարմինները քննում են սույն օրենսգրքի 169, 1691.1, 1699, 16911, 16912, 16913, 169.15, 1706, 170.8, 17013, 182.6-րդ հոդվածով և 189-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև սույն օրենսգրքի 1692 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ հարկային մարմին ներկայացվող վիճակագրական տեղեկատվության մասով, 1691, 169.18, 169.26, 169.27 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` հարկային իրավախախտումների մասով, 165-րդ, 165.10-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում, ինչպես նաև 1703 հոդվածով նախատեսված պետական հարկերը և պետական վճարները, պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները սահմանված ժամկետներում չվճարելու վերաբերյալ գործերը: 

Հարկային մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, իսկ սույն օրենսգրքի 182.6-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով՝ հարկային մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

  • Քննարկվել է

    07.08.2023 - 22.08.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2850

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Տիգրան Ստեփանյան

10.08.2023

կամ բացառել դրա կիրառումը տարեկան մինչև 100․000․000 /հարյուր միլիոն/ ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողների նկատմամբ՝ թողնելով անփոփոխ ներկայիս գործող սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով տուգանքը

Տիգրան Ստեփանյան

10.08.2023

Առաջարկվում է նախագծի 3-րդ հոդվածը բացառել ամբողջությամբ

Տիգրան Ստեփանյան

10.08.2023

Քիչ չի՞, գուցե 7 միլիոն դրամով տուգանեք, կամ օրինակ քրեական պատասխանատվություն սահմանեք՝ ՓՄՁ-ների համար առկա հրաշալի մթնոլորտն էլ ավելի հրաշալի դարձնելու համար։

Տեսնել ավելին