Հիշել նախագիծը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Կարինե Յոլյան 09.08.2023 12:31:13 Առաջարկում եմ անիմաստ բեռը հանել մասնագետների ուսերից։ Ինչպես նաև մինչև տուգանքների սահմանելը ուսումնասիրել մասնագետների միջին վարձատրության չափը, տվյալ ոլորտում աշխատող մասնագետի վրա ծանրացած պոտենցիալ տուգանքների քանակը և չափերը։ Նման մոտեցումը ուղղակի հանգեցնելու է մասնագիտության մրցունակության անկմանը, քանի որ ռիսկերը անհամադրելի են հնարավոր եկամուտների հետ։ Հենց այս պահին արդեն շուկան ունի որակավորված հաշվապահների պակաս, իսկ երիտասարդ մասնագետներին հաշվապահությունը հետաքրքիր չէ հենց հարկային ոլորտից բխող ռիսկերի պատճառով։ Հաշվետվություները լի են անիմաստ պահանջներով, որոնց լրացման վրա ծախսված ռեսուրսների արդարացված լինելը նախ պետք է հիմնավորել։
2 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.08.2023 17:10:41 Մինչև այժմ ՊԵԿ-ում նույնիսկ չգիտեն տեղեկատվական աղյուսակներում տեղեկատվության լրացման ճիշտ ձևը, բայց նախատեսում են պատասխանատվության ենթարկել հարկ վճարողներին: Կոնկրետ հարցերի մասով ՊԵԿ ներկայացվել է գրություն, որին ի պատասխան ՊԵԿ-ի կողմից ներկայացվել է օրենքից չբխող, լղոզված պատասխան, ենթադրությունների հիման վրա: Առնվազն նման մոտեցումն ազնիվ չէ:
3 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.08.2023 17:50:00 Առաջարկում եմ պատասխանատվություն նախատեսել ՊԵԿ-ի կողմից կազմված փաստաթղթում ուղղագրական սխալի համար 100 հազ դրամի չափով
4 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.08.2023 17:50:15 Առաջարկում եմ պատասխանատվություն նախատեսել ՊԵԿ-ի կողմից սխալ վերլուծությունների համար 50 հազ դրամի չափով
5 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.08.2023 17:51:12 Առաջարկում ենք պատասխանատվություն նախատեսել ՊԵԿ-ի կողմից ստուգման ակտի նախագծում կամ ստուգման ակտում հարկ վճարողի անվանումը կամ հասցեն սխալ լրացման համար 20 հազ դրամի չափով
6 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.08.2023 18:02:35 Առաջարկում ենք պատասխանատվություն նախատեսել Օպերների կողմից օրենքից չբխող տեղեկատվություն պահանջելու դեպքում համար 10 հազ դրամի չափով
7 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.08.2023 18:03:40 Առաջարկում ենք պատասխանատվություն նախատեսել օրենքից չբխող պարզաբանում տրամադրելու համար 10 հազ դրամի չափով
8 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.08.2023 18:05:05 Առաջարկում ենք պատասխանատվություն նախատեսել ՊԵԿ-ի կողմից ստուգման ակտում սխալ հիմք նշելու համար 200 հազ դրամի չափով
9 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.08.2023 18:05:50 Առաջարկում ենք պատասխանատվություն նախատեսել ՊԵԿ-ի կողմից ՀԴՄ-ի ստուգման ժամանակ դիտավորությամբ շփոթեցնելու համար 200 հազ դրամի չափով,
10 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.08.2023 18:06:33 Առաջարկում ենք պատասխանատվություն նախատեսել ՊԵԿ-ի կողմից ՀԴՄ-ի ստուգման ժամանակ ստուգման ընթացակարգը չպահպանելու համար 10 հազ դրամի չափով
11 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.08.2023 18:07:54 Առաջարկում ենք պատասխանատվություն նախատեսել ՊԵԿ-ի կողմից հարկ վճարողի գրությանն օրենքով նախատեսված ժամկետում չպատասխանելու համար 5 հազ դրամի չափով
12 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.08.2023 18:08:43 Առաջարկում ենք պատասխանատվություն նախատեսել ՊԵԿ թեժ գծով սխալ պարզաբանում ներկայացնելու համար 5 հազ դրամի չափով
13 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.08.2023 18:09:23 Առաջարկում ենք պատասխանատվություն նախատեսել Օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետից շուտ տույժ հաշվարկելու համար 1 մլն դրամի չափով
14 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.08.2023 18:10:17 Առաջարկում ենք պատասխանատվություն նախատեսել ՊԵԿ զարգացման ծրագրով նախատեսված ժամկետից ուշ գործառույթը կամ ծրագիրը ներդնելու համար 100 հազ դրամի չափով յուրաքանչյուր մեկ ամիս ուշացնելու համար
15 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.08.2023 18:11:03 Առաջարկում ենք պատասխանատվություն նախատեսել ՊԵԿ-ին փոխկապակցված անձանց միջոցով ՊԵԿ-ի ծրագրային ապահովվում իրականացնելու համար 5 մլն դրամի չափով
16 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.08.2023 18:12:09 Առաջարկում ենք պատասխանատվություն նախատեսել ՊԵԿ-ի կողմից առանց օրենքով նախատեսված հիմքերի քրեական վարույթ իրականացնող մարմին եզրակացություն ներկայացնելու համար 1 մլն դրամի չափով
17 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.08.2023 18:13:02 Առաջարկում ենք պատասխանատվություն նախատեսել ՊԵԿ-ի կողմից առանց տեխնիկական առաջադրանքի ծրագրային ապահովվում իրականացնելու համար 1 մլն դրամի չափով
18 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.08.2023 18:14:34 Առաջարկում ենք պատասխանատվություն նախատեսել ՊԵԿ-ի կողմից ստուգման ակտում սխալ ենթադրությունների և սխալ հաշվարկների համար 1 մլն դրամի չափով
19 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.08.2023 18:15:57 Առաջարկում ենք պատասխանատվություն նախատեսել «e-invoicing»-ը ՊԵԿ-ի կողմից «ե9վոյս5» գրելու համար 5 մլն դրամի չափով
20 Տիգրան Ստեփանյան 10.08.2023 12:40:56 Փաստորեն նախագծի հեղինակն առաջարկում է տնտեսվարողին /օրը, օրինակ, տարեկան 5 մլն դրամ շրջանառություն ունեցող կրպակ է/ տուգանել 1․000․000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամով՝ ֆինանսական հաշվետվությունը, օրինակ, 1 օր ուշացումով ներկայացնելու համար․․․։
21 Տիգրան Ստեփանյան 10.08.2023 12:41:09 Փաստորեն նախագծի հեղինակն առաջարկում է տնտեսվարողին /օրը, օրինակ, տարեկան 5 մլն դրամ շրջանառություն ունեցող կրպակ է/ տուգանել 1․000․000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամով՝ ֆինանսական հաշվետվությունը, օրինակ, 1 օր ուշացումով ներկայացնելու համար․․․։
22 Տիգրան Ստեփանյան 10.08.2023 12:41:09 Քիչ չի՞, գուցե 7 միլիոն դրամով տուգանեք, կամ օրինակ քրեական պատասխանատվություն սահմանեք՝ ՓՄՁ-ների համար առկա հրաշալի մթնոլորտն էլ ավելի հրաշալի դարձնելու համար։
23 Տիգրան Ստեփանյան 10.08.2023 12:47:44 Առաջարկվում է նախագծի 3-րդ հոդվածը բացառել ամբողջությամբ
24 Տիգրան Ստեփանյան 10.08.2023 12:48:20 կամ բացառել դրա կիրառումը տարեկան մինչև 100․000․000 /հարյուր միլիոն/ ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողների նկատմամբ՝ թողնելով անփոփոխ ներկայիս գործող սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով տուգանքը