Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«___» _________ 2023 թվական N __ -Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3–ի «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 361-Լ, 2019 թվականի ապրիլի 4-ի N 362-Լ և 2019 թվականի մարտի 7-ի N 212-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 927–Լ որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետում «շահառու) բառից հետո լրացնել «, ընդ որում արդեն ծրագրի շահառու հանդիսացող իրավաբանական անձի հիմնադիր, համահիմնադիր կամ տնօրեն հանդիսացող անձը չի կարող ծրագրի շահառու հանդիսանալ որպես ֆիզիկական անձ կամ այլ իրավաբանական անձի հիմնադիր, համահիմնադիր կամ տնօրեն, բառերը,
2) Հավելվածի 6-րդ կետը լրացնել նոր 5-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
5) նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ ՊՈԱԿ)։,
3) Հավելվածի 8-րդ կետում բաղադրիչից բառից հետո լրացնել , ընդ որում այգեհիմնման դեպքում՝ շահառուն նույն այգու համար չի կարող օգտվել առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար ծրագրով նախատեսված աջակցությունից բառերը,
4) Հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետում 200 թիվը փոխարինել 500 թվով, իսկ իսկ ծախսերի մասնակի փոխհատուցման դեպքում՝ 10 հա-ը բառերը հանել,
5) Հավելվածի 9-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
3) առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերման և ներդրման համար տարածքների հանրագումարը վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման դեպքերում չի սահմանափակվում, իսկ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում աջակցություն կտրամադրվի մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների համար, ,
6) Հավելվածի 10-րդ կետի 2-րդ նախադասությունը ուժը կորցրած ճանաչել,
7) Հավելվածի 10.1-րդ կետից հանել և 24-րդ կետի 13-րդ ենթակետով բառերը,
8) Հավելվածի 10.2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
9) Հավելվածի 12-րդ կետի 4-րդ ենթակետից կամ փոխհատուցման բառերը հանել,
10) Հավելվածի 12-րդ կետը լրացնել նոր 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
9) այգեհիմնման դեպքում հողը վարել, հարթեցնել, տնկիների մերձբնային գոտում ապահովել մոլախոտերի և քարերի բացակայություն,
10) հիմնել միատարր այգի, շարքերում ծառերը տնկել մեկ ուղղությամբ՝ ուղիղ գծով և ապահովել բոլոր տնկիների առկայությունը` տնկման բանաձևին համապատասխան,
11) այգեհիմնման աշխատանքների ավարտից հետո առնվազն 5 տարի չօտարել այգին (անշարժ գույքը),
12) ապահովվել ոռոգման արդիական համակարգերի կամ ջրավազանի շահագործումը հետներդրումային 4 տարիների ընթացքում։,
11) Հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետում յուրաքանչյուր բառից առաջ լրացնել մեկ ամբողջական այգի բառերը, 200 թիվը փոխարինել 500 թվով,
12) Հավելվածի 13-րդ կետի 2-րդ ենթակետում 0.5-100 հա տարածքի համար ոռոգման արդիական համակարգերի և (կամ) բառերը փոխարինել 0.5 և ավելի հա տարածքի համար ոռոգման արդիական համակարգերի կամ մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով բառերով,
13) Հավելվածի 13-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
4) 0.5 և ավելի հա ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերման և ներդրման նպատակով, կամ մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների կառուցման կամ ընդլայնման համար կատարված ծախսերի մասնակի փոխհատուցում:,
14) Հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
15. Ծրագիրը պետք է իրականացվի կապալառու կազմակերպության (ների) միջոցով։ Կապալառու կազմակերպությունների հետ համագործակցությունից կախված տրամադրվող վարկի կամ փոխհատուցվող գումարի չափը փոփոխության ենթակա չէ:,
15) Հավելվածի 16-րդ կետում դեպքում բառից հետո լրացնել (բացառությամբ շարժական համակարգերի) բառերը,
16) Հավելվածի 16-րդ կետը 1-4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
1) ինտենսիվ պտղատու այգի՝ հնդավորներ, կորիզավորներ և չոր մերձարևադարձայիններ՝ 25.24 մլն դրամ (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 16.91 մլն դրամ), կարկտապաշտպան համակարգով՝ 35.53 մլն դրամ (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 27.19 մլն դրամ),
2) ինտենսիվ պտղատու այգի՝ ընկուզավորներ՝ 8.82 մլն դրամ (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 7.46 մլն դրամ), կարկտապաշտպան համակարգով՝ 20.89 մլն դրամ (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 19.54 մլն դրամ),
3) խաղողի այգի՝ 17.82 մլն դրամ (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 12.72 մլն դրամ), կարկտապաշտպան ցանցով՝ ներառյալ հենասյուների ձեռքբերումը և տեղափոխումը, 20.63 մլն դրամ (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 15.53 մլն դրամ),
4) հատապտղանոց՝ 18.59 մլն դրամ (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 13.98 մլն դրամ), կարկտապաշտպան համակարգով՝ 28.85 մլն դրամ (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 24.25 մլն դրամ):,
17) Հավելվածի 16.1-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
16.1. Այգեհիմնման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակության դեպքում շահառուի կողմից կատարված ծախսերը (ներառյալ 10.1-ին կետով խորքային հորերի կառուցման համար սահմանված ծախսերը) կգնահատվեն ոչ ավելի քան NN 2 - 5 և N N 9 - 17 աղյուսակների առանձին տողերով գնահատված ծախսերը։,
18) Հավելվածի 17-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
Այգեհիմնման դեպքում NN 2- 5 աղյուսակների, իսկ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակության դեպքում՝ NN 9–17 աղյուսակների առանձին տողերում ներառված աշխատանքների չիրականացման պայմաններում համապատասխան ծախսերը հանվում են ընդամենը ծախսերից:,
19) Հավելվածի 19-րդ կետում աղյուսակներում), բառից հետո լրացնել ոռոգման առաջադիմական շարժական համակարգի դեպքում 1 միավորի առավելագույն արժեքը՝ 15.0 մլն դրամ, ընդ որում յուրաքանչյուր շահառու կարող է ձեռք բերել առավելագույնը 1 միավոր չշահագործված (նոր) շարժական համակարգ, բառերը, իսկ հաշվով բառից հետո լրացնել ՝ համարժեք 1000 խորանարդ մետր ջրավազանի ծավալին բառերը,
20) Հավելվածի 20-րդ կետի 1-9-րդ ենթակետերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
 1) ծնեբեկ՝ 6.86 մլն դրամ.
2) պրասասոխ՝ 3.75 մլն դրամ.
3) ռուկոլա՝ 3.64 մլն դրամ.
4) բրյուսելյան կաղամբ՝ 4.14 մլն դրամ.
5) պեկինյան կաղամբ՝ 3.96 մլն դրամ.
6) կոլրաբի՝ 4.54 մլն դրամ.
7) գանգրակաղամբ՝ 4.32 մլն դրամ.
8) ցուկինի և պատիսոն՝ 2.76 մլն դրամ.
9) քաղցր եգիպտացորեն՝ 2.13 մլն դրամ։,
21) Հավելվածի 21-րդ կետում 4.2 թիվը փոխարինել 4.0 թվով,
22) Հավելվածի 21.1-րդ կետում 2 թիվը փոխարինել 6 թվով, 17 թիվը՝ 8 թվով,
23) Հավելվածի 23-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել նոր ե. պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
ե. ջրավազանի կառուցման կամ ընդլայնման, կամ խորքային հորերի կառուցման դեպքերում ներկայացվում է նաև կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճեն, ճարտարապետաշինարարական նախագիծ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման պահանջներին համապատասխան,,
24) Հավելվածի 23-րդ կետի 3-րդ ենթակետի դ. պարբերությունում փաստաթղթերը բառից հետո լրացնել , այդ թվում՝ կապալառուի հետ կնքված պայմանագրի պատճենը, վճարման անդորրագիրը, հարկային հաշիվը, ջրավազանի իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, բառերը,
25) Հավելվածի 23-րդ կետի 4-րդ ենթակետում , ներդրման բառը փոխարինել ձեռքբերման և ներդրման բառերով, իսկ փաստաթղթերը բառից հետո լրացնել , այդ թվում՝ կապալառուի հետ կնքված պայմանագրի պատճենը, վճարման անդորրագիրը, հարկային հաշիվը, ջրավազանի իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, բառերը,
26) Հավելվածի 23-րդ կետի 5-րդ ենթակետի դ. պարբերությունում փաստաթղթերը բառից հետո լրացնել , այդ թվում՝ կապալառուի հետ կնքված պայմանագրի պատճենը, վճարման անդորրագիրը, հարկային հաշիվը, բառերը,
27) Հավելվածի 23-րդ կետի 8-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
28) Հավելվածի 23-րդ կետի 10-րդ ենթակետում 14% բառերից հետո լրացնել , կամ արտարժույթով առավելագույնը 9% բառերը,
29) Հավելվածի 23-րդ կետի 9-րդ ենթակետում 16-րդ բառից հետո լրացնել , 16.1-րդ բառը,
30) Հավելվածի 23-րդ կետի 11-րդ ենթակետում 5% բառերից հետո լրացնել (արտարժույթով՝ 3%) բառերը, համար՝ բառից հետո լրացնել դրամով և արտարժույթով բառերը, դեպքում բառը փոխարինել , կամ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում բառերով, իսկ ներդրողներին՝ բառից հետո լրացնել դրամով և արտարժույթով բառերը,
31) Հավելվածի 23-րդ կետի 20-րդ ենթակետի ա. պարբերությունից հանել 23-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունը բառերը,
32) Հավելվածի 24-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
1) փոխհատուցման գործընթացը նախաձեռնում են շահառուները` մինչև կապալառուի հետ պայմանագրի կնքումը և ոռոգման արդիական համակարգի ներդրման, կամ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման աշխատանքների սկսելը էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմելով նախարարություն՝ նշելով հողատարածքի տեղը, չափերը։ Դիմումին կից ներկայացնում են՝,
33) Հավելվածի 24-րդ կետի 1-ին ենթակետի բ. պարբերությունից հանել այգեհիմնման դեպքում» և 20 տարուց, իսկ ոռոգման արդիական համակարգի ներդրման դեպքում՝ բառերը,
34) Հավելվածի 24-րդ կետի 1-ին ենթակետի գ. պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
գ. ջրավազանի կառուցման կամ ընդլայնման դեպքում ներկայացվում է նաև կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճեն, ճարտարապետաշինարարական նախագիծ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման պահանջներին համապատասխան,»,
35) Հավելվածի 24-րդ կետի 2-րդ ենթակետում նախարարության բառը փոխարինել ՊՈԱԿ-ի բառով,
36) Հավելվածի 24-րդ կետի 4-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,
37) Հավելվածի 24-րդ կետի 5-րդ ենթակետում ներդրման բառից հետո լրացնել կամ ջրավազանի կառուցման կամ ընդլայնման բառերը, իսկ 5 թիվը փոխարինել 10 թվով,
38) Հավելվածի 24-րդ կետի 6-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,
39) Հավելվածի 24-րդ կետի 7-րդ ենթակետում ներդնելու բառից հետո լրացնել կամ ջրավազանի կառուցման կամ ընդլայնման բառերը, իսկ ձեռքբերման և տեղակայման ծախսերը հիմնավորող փաստաթղթերը բառերը փոխարինել կապալառուի հետ կնքված պայմանագրի պատճենը, վճարման անդորրագիրը և հարկային հաշիվը, ջրավազանի իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, բառերը,
40) Հավելվածի 24-րդ կետի 8-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,
41) Հավելվածի 24-րդ կետի 9-րդ ենթակետում սույն կետի 4-րդ ենթակետի բառերը փոխարինել կապալառուի հետ բառերով,
42) Հավելվածի 24-րդ կետի 10-րդ ենթակետում նախարարությունը բառից հետո լրացնել (մոնիթորինգի անցկացման կարգի նախագիծը մշակվում է նախարարության ծրագրի իրականացման պատասխանատու ստորաբաժանման կողմից)։ Շահառուների կողմից ներկայացվող փաստաթղթերի մոնիթորինգը կվերապահվի ՊՈԱԿ-ին, բառերը,
43) Հավելվածի 24-րդ կետի 12-րդ, 13-րդ և 14-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել,
44) Հավելվածի 24-րդ կետի 15-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
15) ծրագրի շրջանակում 0.5 և ավելի հա ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերման և ներդրման (բացառությամբ շարժական համակարգի), կամ մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների կառուցման կամ ընդլայնման համար յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 50 %–ը, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրի 19-րդ կետում նշված ծախսերի առավելագույն սահմանաչափերի 50%-ը, իսկ միայն ոռոգման արդիական համակարգերի համար գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրման դեպքում կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 60%–ը, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրի 19-րդ կետում նշված ծախսերի առավելագույն սահմանաչափերի 60 %-ը։ Ոռոգման արդիական շարժական համակարգի ձեռքբերման համար յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի ձեռքբերման արժեքի 50 %–ը, բայց ոչ ավելի քան 7.5 մլն դրամը,
45) Հավելվածի 24-րդ կետը լրացնել նոր 16-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
16) շահառուն պետք է ապահովի ոռոգման արդիական համակարգերի շահագործումը հետներդրումային 4 տարիների ընթացքում։ Չապահովելու դեպքում 24-րդ կետի 10-րդ ենթակետին համապատասխան տրամադրված փոխհատուցման գումարները եռամսյա ժամկետում ենթակա են վերադարձման պետական բյուջե,,
46) Հավելվածի 25-րդ կետում կարգով բառից հետո լրացնել (մոնիթորինգի անցկացման կարգի նախագիծը մշակվում է նախարարության ծրագրի իրականացման պատասխանատու ստորաբաժանման կողմից) բառերը,
47) Հավելվածը լրացնել նոր 39-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
39. Սույն որոշման 24-րդ կետի 10-րդ ենթակետի 2-րդ նախադասության գործողությունը տարածվում է ծրագրին դիմած և փոխհատուցում չստացած շահառուների, ինչպես նաև Հավելվածի 38-րդ կետով կարգավորվող հարաբերությունների վրա:,
48) Հավելվածի N 2 աղյուսակի 0,8 թիվը փոխարինել 1 թվով, Տնկման փոսերի հորատում տողում 4166 թիվը փոխարինել 3333 թվով, 1 249 800 թիվը փոխարինել 999 900 թվով, Տնկանյութի արժեք տողում 4166 թիվը փոխարինել 3333 թվով, 4000 թվից հետո լրացնել (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 1500) բառերը, 16 664 000 թիվը փոխարինել 13 332 000 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 4 999 500) բառերով, Հողախառնուրդի և տնկանյութի նախապատրաստում ու այգեհիմնում տողում 1 041 500 թիվը փոխարինել 833 250 թվով, Չնախատեսված այլ ծախսեր տողերը հանել, Ընդամենը՝ այգեհիմնման ծախս՝ ներառյալ (կարկտապաշտպան ցանց և ոռոգման համակարգ) տողում 38 654 177 թիվը փոխարինել 33 813 012 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 25 480 512) բառերով, 28 461 315 թիվը փոխարինել 23 530 150 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 15 197 650) բառերով, Ընդամենը ծախսեր այգու 1-ին տարվա խնամքի համար տողում 1 804 425 թիվը փոխարինել 1 718 500 թվով, իսկ Ընդամենը՝ ծախս տողում 40 458 602 թիվը փոխարինել 35 531 512 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 27 199 012) բառերով, 30 265 740 թիվը փոխարինել 25 248 650 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 16 916 150) բառերով,
49) Հավելվածի N 3 աղյուսակի 4X2մ բառերը փոխարինել 4X5մ բառերով, Տնկման փոսերի հորատում տողում 1250 թիվը փոխարինել 500 թվով, 375 000 թիվը փոխարինել 150 000 թվով, Տնկանյութի արժեք տողում 1250 թիվը փոխարինել 500 թվով, 4000 թվից հետո լրացնել (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 1300) բառերը, 5 000 000 թիվը փոխարինել 2 000 000 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 650 000) բառերով, Հողախառնուրդի և տնկանյութի նախապատրաստում ու այգեհիմնում տողում 312 500 թիվը փոխարինել 125 000 թվով, Չնախատեսված այլ ծախսեր տողերը հանել, Ընդամենը՝ այգեհիմնման ծախս՝ ներառյալ (կարկտապաշտպան ցանց և ոռոգման համակարգ) տողում 23 549 637 թիվը փոխարինել 19 795 862 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 18 445 862) բառերով, Ընդամենը ծախսեր այգու 1-ին տարվա խնամքի համար տողում 1 158 150 թիվը փոխարինել 1 103 000 թվով, իսկ Ընդամենը՝ ծախս տողում 24 707 787 թիվը փոխարինել 20 898 862 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 19 548 862) բառերով,
50) Հավելվածի N 4 աղյուսակի Տնկանյութի արժեք տողում 2000 թվից հետո լրացնել (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 500) բառերը, 6 800 000 թվից հետո լրացնել (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 1 700 000) բառերը, Չնախատեսված այլ ծախսեր տողերը հանել, Ընդամենը՝ այգեհիմնման ծախս՝ ներառյալ (կարկտապաշտպան ցանց և ոռոգման համակարգ) տողում 19 936 725 թիվը փոխարինել 19 344 500 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 14 244 500) բառերով, Ընդամենը ծախսեր այգու 1-ին տարվա խնամքի համար տողում 1 347 150 թիվը փոխարինել 1 283 000 թվով, իսկ Ընդամենը՝ ծախս տողում 21 283 875 թիվը փոխարինել 20 627 500 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 15 527 500) բառերով։
51) Հավելվածի N 5 աղյուսակի Տնկանյութի արժեք տողում 800 թվից հետո լրացնել (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 300) բառերը, 7 360 000 թվից հետո լրացնել (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 2 760 000) բառերը, Չնախատեսված այլ ծախսեր տողերը հանել, Ընդամենը՝ այգեհիմնման ծախս՝ ներառյալ (կարկտապաշտպան ցանց և ոռոգման համակարգ) տողում 27 750 862 թիվը փոխարինել 27 242 862 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 22 642 862) բառերով, 17 576 375 թիվը փոխարինել 16 977 500 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 12 377 500) բառերով, Ընդամենը ծախսեր 1-ին տարվա խնամքի համար տողում 1 690 500 թիվը փոխարինել 1 610 000 թվով, իսկ Ընդամենը՝ ծախս տողում 29 441 362 թիվը փոխարինել 28 852 862 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 24 252 862) բառերով, 19 266 875 թիվը փոխարինել 18 587 500 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 13 987 500) բառերով,
52) Հավելվածի N 9 աղյուսակի Չնախատեսված ծախսեր 5% տողը հանել, իսկ Ընդամենը՝ ծախսեր տողում  7 200 275 թիվը փոխարինել 6 855 500 թվով,
53) Հավելվածի N 10 աղյուսակի Չնախատեսված ծախսեր 5% տողը հանել, իսկ Ընդամենը՝ ծախսեր տողում 3 933 405 թիվը փոխարինել 3 746 100 թվով,
54) Հավելվածի N 11 աղյուսակի Չնախատեսված ծախսեր 5% տողը հանել, իսկ Ընդամենը՝ ծախսեր տողում 3 822 630 թիվը փոխարինել 3 640 600 թվով,
55) Հավելվածի N 12 աղյուսակի Չնախատեսված այլ ծախսեր 5% տողը հանել, իսկ Ընդամենը՝ ծախսեր տողում 4 345 425 թիվը փոխարինել 4 138 500 թվով,
56) Հավելվածի N 13 աղյուսակի Չնախատեսված այլ ծախսեր 5% տողը հանել, իսկ Ընդամենը՝ ծախսեր տողում 4 162 872 թիվը փոխարինել 3 964 640 թվով,
57) Հավելվածի N 14 աղյուսակի Չնախատեսված այլ ծախսեր 5% տողը հանել, իսկ Ընդամենը՝ ծախսեր տողում 4 769 258 թիվը փոխարինել 4 542 150 թվով,
58) Հավելվածի N 15 աղյուսակի Չնախատեսված այլ ծախսեր 5% տողը հանել, իսկ Ընդամենը՝ ծախսեր տողում 4 534 058 թիվը փոխարինել 4 318 150 թվով,
59) Հավելվածի N 16 աղյուսակի Չնախատեսված այլ ծախսեր 5% տողը հանել, իսկ Ընդամենը՝ ծախսեր տողում 2 894 063 թիվը փոխարինել 2 756 250 թվով,
60) Հավելվածի N 17 աղյուսակի Չնախատեսված այլ ծախսեր 5% տողը հանել, իսկ Ընդամենը՝ ծախսեր տողում 2 238 390 թիվը փոխարինել 2 131 800 թվով,
2. Սույն որոշմամբ ծրագրի շրջանակում այգեհիմնման համար տրամադրվող ծախսերի մասնակի փոխհատուցման գործընթացի դադարեցումը չի տարածվում մինչև սույն որոշումը ուժի մեջ մտնելը Էկոնոմիկայի նախարարությանը դիմած շահառուների վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Քննարկվել է

    03.05.2023 - 18.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2150

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ