Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 36-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում՝

1) բ պարբերությունում կարգով վերցնել բառերից հետո լրացնել կամ առգրավել բառերը և հանել , և որոնք վերցնելը չի խոչընդոտում հարկ վճարողի բնականոն աշխատանքին բառերը,

2) լրացնել «ը» ենթակետ հետևյալ բովանդակությամբ՝

     «ը. Օրենսգրքով սահմանված դեպքերում իրականացնելու գաղտնի և (կամ) ոչ գաղտնի տեսանկարահանում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 332-րդ հոդվածում լրացնել 5-րդ մաս հետևյալ բովանդակությամբ՝

5. Հարկային մարմինը թեմատիկ հարկային ստուգումն իրականացնում է ռիսկային համարվող հարկ վճարողների մոտ։ Ռիսկի վրա հիմնված թեմատիկ հարկային ստուգման ռիսկայնությունը որոշող չափանիշները սահմանում է հարկային մարմինը։ Թեմատիկ հարկային ստուգման ռիսկայնությունը որոշող չափանիշները հրապարակման ենթակա չեն։:

 

Հոդված 3. Օրենսգրքի 335-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 2-րդ կետից առանձին պահանջի բառերը հանել.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3. Թեմատիկ հարկային ստուգման հարցերն են`

1) հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտություն.

2) պետական տուրքի հաշվարկման և գանձման ճշտություն.

3) ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների կիրառման ճշտություն.

4) աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտություն.

5) արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման կարգի ու կանոնների պահպանման ճշտություն.

6) «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունման, այդ թվում՝ վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորության ապահովման կամ կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումների պահպանման ճշտություն.

7) Հաշվարկային փաստաթղթերի (բացառությամբ` ՀԴՄ կտրոնի) դուրս գրման համար սահմանված կարգի ու կանոնների պահպանման ճշտություն.

8) Հարկման օբյեկտի հաշվարկման համար հիմք հանդիսացող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գների ճշտություն.

9) Հարկ վճարողի գործունեության իրականացման հասցեում սահմանված տեղեկություններ փակցնելը:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 339-րդ հոդվածում՝

  • 3-րդ մասում լրացնել 2․1-ին կետ հետևյալ բովանդակությամբ․

2․1) Հhամալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումների հանձնարարագիրը հարկ վճարողին ծանոթացման ներկայացնելու օրը հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը սույն օրենսգրքի 353-րդ հոդվածով նախատեսված կարգով իրավասու է վերցնել կամ առգրավել հարկ վճարողի հարկային հսկողությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթեր և իրեր, այդ թվում` համակարգչային ծրագրեր և էլեկտրոնային ֆայլեր։ ։

  • 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4. Թեմատիկ ստուգման հանձնարարագիրը ներկայացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին ծանոթացման հետևյալ կարգով.

1) թեմատիկ հարկային ստուգման՝ Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով կամ դրանցից որևէ մեկով սահմանված հարցերը ներառող հանձնարարագրի կնքված երկու օրինակն առձեռն ծանոթացման են ներկայացվում ստուգման ընթացքում՝ մինչև ստուգման հանձնարարագրում նշված ստուգման ժամկետի վերջին օրը ներառյալ, բայց ոչ ուշ, յուրաքանչյուր անգամ խախտում հայտնաբերելուց անմիջապես հետո, իսկ թեմատիկ հարկային ստուգման` Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 4-րդ և 9-րդ կետերով կամ դրանցից որևէ մեկով սահմանված հարցերը ներառող հանձնարարագրի կնքված երկու օրինակն առձեռն ծանոթացման են ներկայացվում անմիջապես ստուգումը սկսելիս.

2) թեմատիկ հարկային ստուգման՝ Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված հարցերի ստուգման դեպքում հարկային մարմինը կարող է իրականացնել հսկիչ գնում (գնումներ)՝ Օրենսգրքի 339․1-ին հոդվածով սահմանված կարգով.

3) թեմատիկ հարկային ստուգման շրջանակում Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված հարցերի ստուգման դեպքում հայտնաբերված յուրաքանչուր խախտում համարվում է առանձին խախտում.

4) թեմատիկ հարկային ստուգման` Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով կամ դրանցից որևէ մեկով սահմանված հարցերը ներառող ստուգման դեպքում ստուգումը փաստացի սկսելու օրվա վերաբերյալ գրառումը հանձնարարագրում կատարում են ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք.

5) հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը պարտավոր է ստորագրել հանձնարարագրի կնքված երկու օրինակի վրա՝ հաստատելով, որ ծանուցված է թեմատիկ հարկային ստուգման անցկացման մասին, որոնցից մեկը (հարկային մարմնի օրինակը) վերադարձվում է հարկային մարմնի պաշտոնատար անձանց.

6) հանձնարարագիրը ստորագրելուց կամ ստանալուց հրաժարվելու կամ հարկ վճարողի պաշտոնատար անձի բացակայության դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում հանձնարարագրի՝ այն հրապարակելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը հարկ վճարողին է ուղարկվում սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով:»:

3) 6-րդ մասում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների բառերը փոխարինել թեմատիկ հարկային ստուգմանէ Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ․ 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով սահմանված հարցերի բառերով և ստուգումների բառը՝ ստուգման հարցի բառերով:

 

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել 339.1-ին հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ՝

Հոդված 339.1 Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով սահմանված հարցերի թեմատիկ հարկային ստուգման շրջանակում իրականացվող հսկիչ գնման ընթացակարգը

  1. Օրենսգրքի 336-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված հարցերի թեմատիկ հարկային ստուգման ընթացքում կատարված հսկիչ գնման (գնումների) արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում հանձնարարագրի ներկայացման օրը երկու օրինակից կազմվում է հարկային մարմնի սահմանած ձևով արձանագրություն յուրաքանչյուր հսկիչ գնման ընթացքում կատարված խախտումների վերաբերյալ, որտեղ նշվում են՝

1) արձանագրությունը կազմելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և համարը.

2) հանձնարարագրի ամսաթիվը, ամիսը, տարեթիվն ու համարը.

3) հարկ վճարողի լրիվ անվանումը և ՀՎՀՀ-ն.

4) հսկիչ գնում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը և ազգանունը.

5) հսկիչ գնումն այլ անձի միջոցով (անձի գրավոր համաձայնությամբ) իրականացնելու դեպքում` այդ անձի տվյալները (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները կամ հանրային ծառայության համարանիշը, կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` ՀՎՀՀ-ն, կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը).

6) խախտումն արձանագրող յուրաքանչյուր հսկիչ գնման իրականացման փաստացի ժամկետը (պահը).

7) հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը.

8) հսկիչ գնման արդյունքները (խախտումների նկարագրությունը)

9) հարկ վճարողին հանձնելու օրվա վերաբերյալ համապատասխան գրառումը.

10) առարկությունների վերաբերյալ գրառումը:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ խախտումների վերաբերյալ յուրաքանչյուր արձանագրության երկու օրինակներն արձանագրությունը կազմելու օրը ներկայացվում են հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Արձանագրությունը ստորագրում են հսկիչ գնում կատարող անձը (անձինք) և հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, ինչպես նաև հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը (աշխատողները): Հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն արձանագրության հարկային մարմնի օրինակի վրա կատարում է գրառում այն ստանալու մասին և հանձնում է հարկային մարմնի պաշտոնատար անձին, իսկ արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում դրա մասին նշում է կատարում արձանագրությունում: Խախտումների վերաբերյալ արձանագրությունն ստորագրելուց և ստանալուց հրաժարվելու կամ հարկ վճարողի պաշտոնատար անձի բացակայության դեպքում այդ մասին հսկիչ գնում իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) համապատասխան գրառում է կատարում արձանագրության օրինակների վրա, և արձանագրության էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը, որպես թեմատիկ ստուգման ակտի նախագծի անբաժանելի մաս, կցվում է թեմատիկ հարկային ստուգման ակտի նախագծին:
  2. Թեմատիկ ստուգման ընթացքում կատարված հսկիչ գնման (գնումների) արդյունքում, հսկիչ գնում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից հանձնարարագիրը ներկայացվելուց հետո, բայց ոչ ուշ, քան հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման համար սույն հոդվածի 6-րդ մասում նշված ժամկետները, հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին կամ ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողին են վերադարձվում հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքը (ապրանքները), պայմանով, որ գնումից հետո չեն փոփոխվել դրանց ապրանքային տեսքը և սպառողական հատկանիշները՝ երկու օրինակից կազմելով հարկային մարմնի ղեկավարի սահմանած ձևով ապրանքների հետ ընդունման ակտ:
  3. Հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը կամ ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողն ընդունում է ապրանքները, վերադարձնում է ստացված գումարը՝ կատարված գործարքի փաստացի պայմաններով՝ անկախ սահմանված կարգով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու (այդ թվում՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն տրամադրելու) հանգամանքից կամ հաշվարկային փաստաթղթում նշված գումարից և`

1) եթե հսկիչ գնման ժամանակ տրամադրվել է հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն, ապա ապրանքի վերադարձը կատարվում է կտրոնի հետ միասին, ընդունվում է վերադարձման ենթակա ապրանքը (ապրանքները), վերադարձվում է ստացված գումարը և հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով սահմանված կարգով ձևակերպվում է ապրանքի վերադարձը.

2) եթե հսկիչ գնման ժամանակ սահմանված կարգով դուրս է գրվել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնից տարբերվող այլ հաշվարկային փաստաթուղթ, ապա ապրանքի վերադարձը կատարվում է հաշվարկային փաստաթղթի հիման վրա, ընդունվում է վերադարձման ենթակա ապրանքը (ապրանքները), վերադարձվում է ստացված գումարը, ապրանքի հետ ընդունման ակտում նշվում է հաշվարկային փաստաթղթի սերիան, համարը և վերադարձման ենթակա գումարը, և հարկ վճարողը սահմանված կարգով չեղարկում է հաշվարկային փաստաթուղթը.

3) եթե վերադարձվում է վաճառված ապրանքների մի մասը, ապա կատարվում է վերադարձված ապրանքներին համարժեք գումարի վերադարձ, հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով սահմանված կարգով ձևակերպվում է ամբողջ ապրանքի վերադարձ կամ հարկ վճարողը սահմանված կարգով դուրս է գրում ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ, իսկ հետ ընդունման ոչ ենթակա ապրանքների համար հսկիչ գնում կատարողի կողմից կատարված վճարման (չվերադարձված ապրանքների մասով) հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով տպվում և տրամադրվում է նոր կտրոն:

  1. Վաճառված ապրանքի հետ ընդունման համար կազմվող ապրանքների հետ ընդունման ակտը ստորագրում են հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, հսկիչ գնում կատարած անձը (անձինք) և հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող (վաճառող) և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը և (հարկ) վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը: Ապրանքների հետ ընդունման ակտի վերաբերյալ առարկությունները ներկայացվում են գրավոր, իսկ ակտի օրինակը ստանալուց կամ այն ստորագրելուց հրաժարվելու դեպքում ուսումնասիրություն իրականացրած պաշտոնատար անձը (անձինք) այդ մասին համապատասխան նշում է կատարում ակտում:
  2. Հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքների վերադարձը կատարվում է հետևյալ ժամկետներում.

1) դեղերի, անասնաբուժական դեղամիջոցների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին համապատասխան` հատկապես արագ փչացող սննդամթերքի, կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, կենդանական ծագում ունեցող հումքի, կերերի, լցակերերի, բույսերի և բուսական արտադրանքի վերադարձը կատարվում է անմիջապես հսկիչ գնման ժամանակ` հանձնարարագիրը ներկայացնելու պահին.

2) սույն մասի 1-ին կետում չնշված՝ պիտանիության ժամկետ ունեցող ապրանքների վերադարձը կատարվում է մինչև հսկիչ գնման հանձնարարագրում նշված` հսկիչ գնումների իրականացման ժամանակահատվածի ավարտը, բայց ոչ ուշ, քան ապրանքների պիտանիության համար սահմանված վերջնաժամկետից տասը օր առաջ կամ անմիջապես, եթե ապրանքների պիտանիության ժամկետը պակաս է տասը օրից.

3) հսկիչ գնում կատարելու պահին սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների ներմուծման, արտահանման, արտադրության, մշակման, վերամշակման, փաթեթավորման, մակնշման, փոխադրման, պահման, իրացման փուլերում անվտանգության համար օրենքով սահմանված պահանջները չբավարարող ապրանքների, ինչպես նաև սույն մասի 1-ին և 2-րդ կետերում չնշված ապրանքների վերադարձը կատարվում է մինչև հսկիչ գնման հանձնարարագրում նշված` հսկիչ գնումների իրականացման ժամանակահատվածի ավարտը:

  1. Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը հաստատում է Կառավարությունը::

Հոդված 6. Օրենսգրքի 340-րդ հոդվածում՝

  • 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5. Թեմատիկ հարկային ստուգման հարցերը ներառում են Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հարցերը` հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող օրենսդրության պահանջներին դրանց կատարման համապատասխանության գծով: Թեմատիկ հարկային ստուգումների հարցերի համար ստուգվող ժամանակաշրջանի սկիզբ է համարվում նույն հարցով նախորդ համալիր հարկային կամ թեմատիկ հարկային ստուգմամբ ստուգված ժամանակաշրջանին հաջորդող օրը: Թեմատիկ հարկային ստուգումների հարցերի համար ստուգվող ժամանակաշրջանի ավարտ է համարվում ստուգման ավարտի օրը:»։

  • 6-րդ մասում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների բառերը փոխարինել Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված հարցերի բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 341-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների բառերը փոխարինել  Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված հարցերի ստուգման,

2) 2-րդ մասում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների բառերը փոխարինել  Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված հարցերի ստուգման բառերով,

3) 5-րդ մասում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների բառերը փոխարինել  Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված հարցերի ստուգման բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետում (նկարագրական մաս) բառերից հետո լրացնել ստուգման ընթացքը տեսանկարահանված լինելու դեպքում՝ վերջինիս վերաբերյալ, ինչպես նաև՝ Օրենսգրքի 352․1-ին հոդվածի 12-րդ մասով նախատեսված կարգով տեսանյութը հարկ վճարողին տեղեկացնելու կամ հարկ վճարողի կողմից դիմումի բացակայության դեպքում՝ տեղեկացված չլինելու վերաբերյալ, բառերը:

 

Հոդված 9. Օրենսգրքի 343-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել,

  • 5-րդ մասի 3-4.1-ին կետերն ուժը կորցրած ճանաչել,
  • 9-րդ մասում «1-ին և 2-րդ կետերով» բառերը փոխարինել «2-րդ կետով» բառերով։

 

Հոդված 10. Օրենսգրքի 345-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենսգիրքը լրացնել 352.1-ին հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ․

Հոդված 352.1.  Տեսանկարահանումը թեմատիկ հարկային ստուգման  ընթացքում

1.Թեմատիկ հարկային ստուգման  շրջանակներում արձանագրված խախտման փաստը հաստատող  հանգամանքները հիմնավորելու նպատակով հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք օգտագործում են շարժական տեսանկարահանող տեխնիկական միջոցներ հարկային հսկողության տվյալ լիազորությունների իրականացմամբ սահմանափակվող ժամկետում: Սույն մասով նախատեսված շարժական տեսանկարահանող տեխնիկական միջոցները կարող են չօգտագործվել բացաառապես դրանց տեխնիկական օգտագործման անսարքության և անհնարինության դեպքում, ինչի մասին հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կազմվում է համապատասխան արձանագրություն։

2.Թեմատիկ հարկային ստուգման շրջանակներում շարժական տեսանկարահանող տեխնիկական միջոցները կարող են օգտագործվել առանց դատարանի թույլտվության ինչպես գաղտնի, այնպես էլ ոչ գաղտնի եղանակով։

3.Թեմատիկ ստուգման աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության հսկողության հարցի շրջանակներում տեխնիկական միջոցները օգտագործվում են ոչ գաղտնի եղանակով։

4.Սույն մասով նախատեսված տեսանկարահանող տեխնիկական միջոցներով ոչ գաղտնի տեսանկարահանման մասին ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը պարտավոր է բանավոր նախազգուշացնել հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, ինչպես նաև իր հետ անմիջականորեն հաղորդակցվող անձին:

5.Տեխնիկական միջոցով խախտում ամրագրելու դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձն իրավունք չունի դադարեցնելու կամ ընդհատելու տեսանկարահանումը:

6.Տեսանյութերը ոչնչացվում են դրանց ամրագրումից յոթնօրյա ժամկետում, բացառությամբ հետևյալ դեպքերի․

1) հարկային հսկողության արդյունքներով հայտնաբերվել է խախտում.

2) հարկ վճարողի կողմից բողոքարկվել են հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ընդունված վարչական ակտը, գործողությունները կամ անգործությունը։

  1. Տեսանյութերը կարող են օգտագործվել խախտման հատկանիշների պարզման փուլում խախտումը հիմնավորող ապացույցներ ամրագրելու նպատակով։
  2. Հարկային հսկողության շրջանակներում օգտագործվող շարժական տեսանկարահանող տեխնիկական միջոցներով ամրագրած տեսանյութը հանդիսանում է խախտումը հիմնավորող ապացույց վարչական կամ դատական կարգով բողոքարկման վարույթում` առանց այլ անձանց նույնականացնող տվյալների հրապարակման կամ դրանց նվազագույն հրապարակմամբ։

9.Սույն հոդվածով նախատեսված նպատակներից դուրս այլ նպատակներով տեսնյութերը օգտագործելը (այդ թվում` հրապարակելը) արգելվում է:

10.Եթե տեխնիկական միջոցներով արձանագրվել է  խախտում, ապա տեսանյութերը հարկային մարմնի տեսնյութերի պահոցում պահվում են մինչև  կայացված վարչական ակտի անբողոքարկելի դառնալը։

11.Տեսանկարահանման սարքերի կիրառմամբ խախտումներ հայտնաբերելու դեպքում դրանք արձանագրելուց հետո հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի գրավոր պահանջով (դիմումը հարկային մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում) հարկային մարմինը դիմումատուի ցանկությամբ՝ տեսանյութը տեղադրում է հարկ վճարողի անձնական գրասենյակում կամ տրամադրում է անհատական ծածկագիր` թվային և (կամ) տառային պայմանանշանների հաջորդականություն, որոնք մուտքագրելով հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում` հնարավոր է դիտել և պատճենահանել խախտումն ամրագրած տեսանյութը:

12.Հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին հանձնվող (իրազեկվող, հարկային մարմնի պաշտոնական կայքում տեղադրվող)՝ խախտումն ամրագրած տեսանյութի կադրում արձանագրված անձանց պատկերները մթնեցվում են։

13․Տեսանյութերի պահոց մուտք գործելու և տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, տվյալներից օգտվելու, տվյալները պահպանելու, ոչնչացնելու կարգը, տեսանկարահանող տեխնիկական միջոցների ցանկը, շարժական տեխնիկական միջոցներ օգտագործելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը::

 

Հոդված 12. Օրենսգրքի 353-րդ հոդվածում՝

1) Վերնագրում վերցնելը բառից հետո լրացնել և առգրավելը բառերը,

2) 1-ին մասում ստուգում բառը փոխարինել հսկողություն բառով և կրկնօրինակ բառից առաջ լրացնել , տեսաձայնագրությունների բառերը և «մինչև ստուգման կամ ուսումնասիրության ժամկետի ավարտը վերադարձվում են հարկ վճարողին» բառերը փոխարինել «պահանջը վերանալուն պես, բայց ոչ ուշ, քան փաստաթղթերը վերցնելուց երեք տարի հետո դրանք վերադարձվում են հարկ վճարողին» բառերով։,

3) լրացնել  1.1-1.5-րդ մասեր՝ հետևյալ բովանդակությամբ՝

1.1.Հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձին  առաջարկում են ներկայացնել հարկային հսկողությանն առնչվող սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրերը, փաստաթղթերը կամ դրանց կրկնօրինակները, իսկ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձի հրաժարվելու կամ հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից  գրավոր եղանակով առաջարկած ողջամիտ ժամկետում չտրամադրելու, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում, իրավասու են իրականացնել բացառապես հարկային հսկողությանն առնչվող իրերի և փաստաթղթերի առգրավում` Կառավարության սահմանած կարգով:

1․2.         Առգրավումն իրականացվում է հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա:

1․3.         Առարկաների և փաստաթղթերի առգրավումն իրականացվում է այն անձանց մասնակցությամբ, ում մոտից իրականցվում է առգրավումը: Անհրաժեշտության դեպքում առգրավմանը կարող է ներգրավվել փորձագետ: Առգրավման ընթացքը տեսաձայնագրվում է հարկային մարմնի ղեկավարի կողմից հաստատված ցանկում ներառված շարժական տեսանկարահանող տեխնիկական միջոցների օգտագործմամբ, բացառությամբ տեխնիկական միջոցների անսարքության և օգտագործման անհնարինության դեպքերի, ինչի մասին հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կազմվում է համապատասխան արձանագրություն։ Տեսաձայնագրությունը կամ տեսանկարահանման իրականացման անհնարինության արձանագրությունը կցվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արձանագրությանը։

1․4.         Առգրավումից առաջ հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը պարտավոր է անձին, որի մոտ կատարվում է առգրավումը, ծանոթացնել որոշմանը և նրան հանձնել որոշման պատճենը: Այդ մասին նրանից վերցվում է ստորագրություն: Ստորագրելուց հրաժարվելու դեպքում կատարվում է նշում:

1․5.         Առգրավում իրականացնելիս հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձն իրավունք ունի հարկադրաբար բացելու փակ տարածքները, շինություններն, պահեստարանները ու այլ վայրերը, եթե  հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձը կամ այն անձը, ում մոտ իրականացվում է առգրավումը, հրաժարվում է կամովին բացել դրանք, որի մասին նշվում է արձանագրությունում:։

4) 2-րդ մասում վերցնելու բառից հետո լրացնել կամ առգրավելու բառերը, վերցված բառից հետո՝ լրացնել կամ առգրավված բառերը  և լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ՝

Իրեր, փորձանմուշներ և փաստաթղթեր վերցնելու կամ առգրավելու արձանագրության պատճենը ստորագրությամբ հանձնվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին կամ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձին:,

  • 3-րդ մասում առգրավված բառը փոխարինել վերցված բառով:

 

Հոդված 13. Օրենսգրքի 411-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

«Հոդված 411. Հարկ վճարողի գործունեության իրականացման հասցեում սահմանված տեղեկություններ չփակցնելը

  1. Հարկ վճարողի կողմից իր գործունեության իրականացման յուրաքանչյուր հասցեում առավել տեսանելի տեղում (իսկ գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման, օպերատիվ ֆինանսական ղեկավարման վայրերում` համապատասխան ցուցանակների վրա) հարկային մարմնի սահմանած ձևով հայտարարություն (նշելով հարկ վճարողի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատերերի դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը), ՀՎՀՀ-ն, գործունեության տվյալ վայրի հասցեն և տվյալ հասցեում իրականացվող գործունեության տեսակը (տեսակները)) չփակցնելու, կամ ոչ ճշգրիտ տվյալներով փակցնելու դեպքում թեմատիկ հարկային ստուգմամբ, կամ արտագնա ուսումնասիրությամբ գանձվում է 100 հազար դրամի չափով տուգանք` յուրաքանչյուր հասցեում չփակցված կամ ոչ ճշգրիտ տվյալներով փակցված տեղեկության մասով:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը թեմատիկ հարկային ստուգմամբ կամ արտագնա ուսումնասիրությամբ արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում գանձվում է տուգանք` յուրաքանչյուր չփակցված կամ ոչ ճշգրիտ տվյալներով փակցված տեղեկության մասով 200 հազար դրամի չափով:
  3. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում թեմատիկ հարկային ստուգման ակտի, կամ արտագնա ուսումնասիրության արձանագրության ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ թեմատիկ հարկային ստուգման ակտի կամ արտագնա ուսումնասիրության արձանագրության նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը կատարելը:»:

 

Հոդված 14. Օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «ակտի» բառից հետո «և» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով,

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելիս անձի նույնականացումը կարող է իրականացվել անձանց նույնականացման հնարավորություն ունեցող ծառայողական (ոչ անձնական) տեխնիկական միջոցներով:»:

 

Հոդված 15․ Օրենսգրքի 416-րդ հոդվածում՝

  • 2-րդ մասում (բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասում նշված դեպքի) բառերից հետո լրացնել յուրաքանչյուր բառով,
  • 3-րդ մասում 345-րդ հոդվածի 6-րդ բառերը փոխարինել 339.1 հոդվածի 1-ին բառերով:

 

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    03.05.2023 - 18.05.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2502

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

18.05.2023

Հարկ ենք համարում նախագծի հեղինակի ուշադրությունը հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ առանց դատարանի թույլտվության, անձի կամքին հակառակ, շինություններ մուտք գործելով առգրավում իրականացնելու արդյունքում ձեռքբերված իրերն ու փաստաթղթերը, ինչպես և վարչական վարույթի այլ նյութեր, հետագայում բացառված չէ, որ կարող են օգտագործվել որպես ապացույցներ քրեական վարույթների շրջանակում, ինչպիսի պարագայում անկասկած առաջանալու են քննարկվող ընթացակարգի արդյունքում առգրավված նյութերը, որպես ապացույց քրեական դատավարության շրջանակում օգտագործելու թույլատրելիության հարցեր։ Վերոգրյալի հետ մեկտեղ, Նախագծի 5-րդ հոդվածով, որով Հարկային օրենսգիրքը լրացվում է 339.1 հոդվածով և որով սահմանվում է թեմատիկ հարկային ստուգման շրջանակում իրականացվող հսկիչ գնման ընթացակարգը՝ ի թիվս այլ կարգավորումների, նախատեսվում է հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի՝ խախտման արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում դրա մասին նշում կատարելու իրավունքը։ Միևնույն ժամանակ, նշված իրավունքը չի նախատեսվում հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողի համար, թեև վերջինիս համար սահմանված է պարտականություն ստորագրել նշված արձանագրությունը։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ողջամտորեն ենթադրելի է, որ ստուգման վայրում շատ դեպքերում հնարավոր է ներկա չգտնվի հարկ վճարողի գործադիր մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, գտնում ենք, որ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել, նման դեպքերում հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողի համար առարկությունների վերաբերյալ նշումներ կատարելու իրավունք նախատեսելու հարցը։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք․ 1. Վերանայել Նախագծի՝ ստուգումների գաղտնի տեսանկարահանման և շինություններ մուտք գործելով իրերի և փաստաթղթերի առգրավում իրականացնելու հնարավորություն սահմանող դրույթները՝ նշված գործողությունների համար նախատեսելով նախնական դատական թույլտվության ստացման կառուցակարգ․ 2. Քննարկման առարկա դարձնել հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողի համար խախտման արձանագրության մեջ առարկությունների վերաբերյալ նշումներ կատարելու իրավունք նախատեսելու հարցը՝ հարկ վճարողի գործադիր մարմնի ղեկավարի և նրան փոխարինող պաշտոնատար անձի բացակայության դեպքում։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

18.05.2023

Կարևորելով պետության հարկային վարչարարություն արդյունավետ իրականացման ապահովման հարցում հարկային մարմնի՝ բավարար գործիքակազմ ունենալու անհրաժեշտությունը, ներքոստորագրյալ կազմակերպություններով հեղինակի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ լայնացնելով նշված գործիքակազմը, Նախագիծը միևնույն ժամանակ պետք է նախատեսի նաև օրենքի գործողության ոլորտում Կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի նկատմամբ միջամտության օրինականության ապահովման համար բավարար երաշխիքներ, որոնց սահմանումը բխում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից բազմաթիվ վճիռներով արտահայտած դիրքորոշումներից։ Այսպես․ 1. Նախագծով հարկային մարմնի ներկայացուցիչներին թեմատիկ ստուգումներ իրականացնելիս տրվում է շարժական տեսանկարահանող տեխնիկական միջոցներ օգտագործվելու իրավասություն, ընդ որում ինչպես գաղտնի, այնպես էլ ոչ գաղտնի եղանակով՝ երկու դեպքում էլ առանց դատարանի թույլտվության (նախագծի հոդված 11, որով Հարկային օրենսգիրքը լրացվում է 352.1 հոդվածով)։ 2. Նմանապես, նախագծի կարգավորումներով սահմանվում է հնարավորություն հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա, առանց դատարանի թույլտվության, իրականացնելու հարկային հսկողությանն առնչվող իրերի և փաստաթղթերի առգրավում։ Ընդ որում՝ առգրավում իրականացնելիս հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձն իրավունք ունի հարկադրաբար բացելու փակ տարածքները, շինություններն, պահեստարանները ու այլ վայրերը, եթե հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձը կամ այն անձը, ում մոտ իրականացվում է առգրավումը, հրաժարվում է կամովին բացել դրանք (Նախագծի հոդված, որով փոփոխվում է Հարկային օրենսգրքի 353-րդ հոդվածը)։ Նշված կարգավորումները հարկային մարմնին տալիս են խիստ հայեցողական լիազորություն տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառելու Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված իրավունքներին այնպիսի խիստ միջամտող գործողություններ, ինչպիսիք են գաղտնի տեսանկարահանումն ու հարկադրաբար շինություններ մուտք գործելով իրերի առգրավումը՝ միևնույն ժամանակ չնախատեսելով նշված միջամտության օրինականության ապահովման և չարաշահումներից խուսափելու համար անհրաժեշտ այնպիսի դատավարական երաշխիքներ, ինչպիսին է անկախ, հատկապես դատական մարմնի կողմից նախնական վերահսկողությունն է։ Այս համատեքստում անհրաժեշտ է նշել, որ հարկային ստուգման շրջանակում գաղտնի տեսանկարահանման իրականացումը բովանդակային առումով և միջամտության աստիճանով նույնական է «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական (գաղտնի քննչական) գործողության հետ, որն իրականացվում է դատարանի նախնական թույլտվությամբ (նույնիսկ, եթե համարենք, որ առաջին դեպքում գաղտնի տեսանկարահանման նպատակը միայն ապացույցի ամրագրումն է, իսկ երկրորդ դեպքում նաև իրավախախտման բացահայտումը)։ Ինչ վերաբերում է տնտեսվարող սուբյեկտի կամքին հակառակ շինություններ մուտք գործելուն ու իրերի առգրավմանը՝ այն բովանդակային առումով նույնական է քրեական դատավարության շրջանակում իրականացվող «առգրավում» քննչական գործողությանը, որը թեև իրականացվում է ոչ գաղտնի, այնուամենայնիվ անձնական կյանքի իրավունքին միջամտության բարձր աստիճանի հաշվառմամբ նույնպես իրականացվում է բացառապես դատարանի թույլտվությամբ։ Նշվածի հաշվառմամբ, գտնում ենք, որ պետությունը չի կարող մարդու անձնական կյանքի նկատմամբ բովանդակային առումով համանման միջամտությունները տարբեր տեսակի վարույթների շրջանակում նախատեսելիս, դրանց մասով սահմանել չարաշահումների դեմ տարբեր դատավարական երաշխիքներ, իսկ ավելի ստույգ՝ մի դեպքում նախատեսել դրանք, իսկ մյուս դեպքում՝ ոչ։ Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ վճիռներով անդրադառնալով գաղտնի միջամտության միջոցների կիրառման համաչափությանն ու օրինականության նախապայմաններին՝ առանցքային նշանակություն է տվել բավարար դատավարական երաշխիքներ սահմանելու անհրաժեշտությանը՝ ընդգծելով հատկապես դատարանի կողմից վերահսկողության կառուցակարգի կիրառման անհրաժեշտությունը (Տես Klass and others v. Germany, no. 5029/71, §§ 55-56; Roman Zakharov v. Russia, no. 47143/06, § 233 և այլ)-նշված և այլ վճիռների վերաբերյալ մանրամասն հետազոտությունը տես՝ https://ldpf.am/uploads/files/d70768ed98487c0018d16b3639493d04.pdf։

Վահե Ասատրյան

17.05.2023

Նախագծում 4րդ հոդվածով առաջարկվում է ստուգման հանձնարարագիրը ծանոթացման ներկայացման օրը հսկողություն իրականացնող անձին լիազորել նույն օրը իրեր և փաստաթղթեր առգրավելու իրավունքով։ Այս դեպքում հասկանալի չէ հանձնարարագիրը ստուգումից երեք օր առաջ ներկայացնելու տրամաբանությունը։ Չէ որ այդ երեք օրը նախատեսված է ստուգմանը պատրաստվելու, փաստաթղթերը կարգավորելու և համալրելու համար, այս դեպքում էլ անտրամաբանական է առգրավումը։

Տեսնել ավելին