Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ Հ1 ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ,ԳԻՏՈՒԹՅՆ,ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__________ի      2023 թվականի     N ______Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ Հ1 ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ,ԳԻՏՈՒԹՅՆ,ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ  հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմա­կեր­պու­թյուն­ների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի» օրենքի  «զ» ենթակետն ու 24-րդ հոդվածը ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի հ1 վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 37.210.00467) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 222.210.00194):
  2. Սահմանել, որ՝

 1) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի հ1 վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան:

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

  1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո.

1) երկմսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված՝ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի  Ստեփանավանի հ1 վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքագրման աշխատանքների իրականացումը, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև փոխանցման ակտի, գույքի կազմի և արժեքի, միացման պայմանագրի և նշված գույքի հանձնման-ընդունման ակտի հաստատումը,

2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո մեկ ամսյա ժամկետում ապահովել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի  Ստեփանավանի հ1 վարժարան»  պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3) ապահովել սովորողների ուսումնառության բնականոն գործընթացը:

  1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոց»   պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ համապատասխան  փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը: 
  2. 5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հավելված 1-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկների ցանկի  «Լոռու մարզ»  բաժնի Ստեփանավանի տարածաշրջանի ցանկի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

2) հավելված 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկի  «Լոռու մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի Ստեփանավանի տարածաշրջանի ցանկի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

  1. Հայաստանի Հանրա­պետության տարածքային կառավարման և ենթակա­ռուց­վածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի և 4-րդ կետի աշխատանքների ավարտից հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի  Ստեփանավանի հ1 վարժարան»  պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2017 թվականի դեկտեմբերի 20-ին N 234/0017 կնքված անհատույց օգտագործման պայմա­նագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայ­նագիր): Համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունք­ների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    21.04.2023 - 06.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 18949

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Margarit Gaginyan

06.05.2023

Ես Մարգարիտ Գագինյանս միանշանակ դեմ եմ այս ծրագրի իրագործմանը։Դուստրս` Թամարա Չոբանյանը ունի առողջական պրոբլեմներ, երկրորդ կարգի հաշմանդամ է, աղջիկս սովորելով վարժարանում հավաքել է գիտելիքների մեծ պաշար և հիմա սովորում է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանում, վարժարան է հաճախում իմ երկրորդ դուստրը ես կտրականապես դեմ եմ վարժարանի փակմանը։ Շնորհակալություն։

Vxyb Պողոսյան

06.05.2023

Asneq voc avaqin

Vxyb Պողոսյան

06.05.2023

Mi lcreq chesni xaxer enq sirum menq

Տեսնել ավելին