Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 1346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

                 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

---   ---------- 2023 թվականի N ----  Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ  ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 1346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու մասին N 1346-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ,

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

20 նոյեմբերի 2008 թվականի N 1346-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ, ԱՅԴ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գույքի կազմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով առանձնացված` չմասնավորեցված (չօտարված), ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմիններին և մարզպետների աշխատակազմերին չամրացված կամ որևէ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չհանձնված գույքն (այսուհետ` գույք) ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կարավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` Կոմիտե):
  2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված գործողությունը չի տարածվում՝

1) պետական սեփականություն հանդիսացող հողամասերի (բացառությամբ կառուցապատված հողամասերի, կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքով առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի, ինչպես նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) և օտարման առաջարկվող պետական հողամասերի), այդ թվում՝ անտառային հողերի, ընդերքի, բնության հատուկ պահպանվող տարածքների, մեկուսի ջրային օբյեկտների և պետությանը պատկանող այլ բնական պաշարների, պատմության և մշակույթի՝ օտարման ոչ ենթակա անշարժ հուշարձանների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնադրած կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասնակցությամբ կազմակերպությունների գույքի վրա.».

2) պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի տիրապետմանը և օգտագործմանը հանձնված պետական գույքի վրա, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար:

3) պետական կառավարման համակարգի մարմիններին կամ մարզպետների աշխատակազմերին չամրացված պետական սեփականություն հանդիսացող հողամասերում պետության սեփականությունը հանդիսացող ինքնակամ կառույցների կամ օրինականացված  ինքնակամ կառույցների վրա:

  1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և մարզպետներին` գույքի բացահայտման դեպքում երկամսյա ժամկետում Կոմիտե ներկայացնել տեղեկատվություն իրենց ենթակայության պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գույքի կազմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով առանձնացված` չմասնավորեցված (չօտարված), ինչպես նաև որևէ պետական կառավարման համակարգի մարմնին չամրացված կամ որևէ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չհանձնված գույքի մասին:
  2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո.

1) եռամսյա ժամկետում իրականացնել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.

2)    անշարժ գույքի դեպքում` կազմակերպել սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները։

  1. Սահմանել, որ հանձնող կողմի բացակայության դեպքում Կոմիտեն անշարժ գույքը միակողմանի ընդունում է պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնելուց հետո՝ որպես հաշվեկշռային արժեք ընդունելով գույքի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատված արժեքը կամ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը։»:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                            Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    14.04.2023 - 01.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում, Պետական գույքի հաշվառում, Պետական գույքի օգտագործում և սպասարկում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1710

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ