Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 1346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ  ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 1346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի  նոյեմբերի 20-ի N 1346-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը  պայմանավորված է  ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի կատարումն ապահովելու պահանջից՝ առ այն որ պետական կառավարման համակարգի մարմիններին և մարզպետների աշխատակազմերին՝ յուրաքանչյուրն իր մասով պետք է ուսումնասիրեն և վերհանեն նախկինում ընդունված և մինչ օրս գործող իրավական ակտերը՝ դրանք համապատասխանեցնելով ՀՀ կառավարության կողմից որդեգրված ռազմավարությանը։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն հանդիսանում է պետական անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման աշխատանքների կազմակերպիչ և պատասխանատու, հետևաբար  իր իրավասության շրջանակներում Կադաստրի կոմիտե է ներկայացնում  համապատասխան փաստաթղթերի փաթեթ՝ որևէ սուբյեկտի չպատկանող շինություններով ծանրաբեռնված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի առաջին պետական գրանցման դիմումներ, և հաճախ պետական գրանցման վարույթը կասեցվում է այն պատճառաբանությամբ, որ ներկայացված չեն շինությունների վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթեր, այն դեպքում, երբ ներկայացված դիմումների մեջ, որպես իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ հղում է արվում ՀՀ կառավարության 20.11.2008թ-ի N 1346-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) համապատասխան դրույթին, իսկ շինությունների մասով նշվում, որ փաստաթղթեր չեն պահպանվել։

Վերոգրյալ գործընթացն արդյունավետ, օպտիմալ և ավելի պարզեցված կարգով իրականացնելու, ինչպես նաև գույքի նկատմամբ պետական գրանցում իրականացող լիազոր մարմնի կողմից տրվող կասեցման որոշումները բացառելու համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Որոշման մեջ։

Նախագծով նախատեսվել է  դրույթ, որով բացառվում են «Պետական գույքի կառավարման մասին»  ՀՕ-158-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով նշված գույքերի ամրացումները։

Միևնույն ժամանակ նախագծով առաջարկվում է որոշակի շտկումներ կատարել որոշման մեջ և քանի որ  կատարվում են ծավալուն փոփոխություններ, այդ պատճառով Նախագիծն ամբողջությամբ շարադրվել է նոր խմբագրությամբ:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ լուծում կտրվեն հետևյալ հիմնախնդիրներին.

- անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքներն ավելի օպերատիվ իրականացնելու  և գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու,

- բացառելու որոշման կիրառման արդյունքում առաջացող խոչընդոտները, ինչպես նաև վարչական քաշքշուկները՝  նպաստելով  պետական գույքի արդյունավետ կառավարմանը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

 Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծն առնչվում է 2022 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2117-L ՀՀ կառավարության որոշման 98.1-րդ կետի կատարման հետ:

  • Քննարկվել է

    14.04.2023 - 01.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում, Պետական գույքի հաշվառում, Պետական գույքի օգտագործում և սպասարկում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1711

Տպել