Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի և «Քրեական վարույթներով պետությանը, համայնքին, ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման և հաշվառման, ինչպես նաև որպես գրավ պահատվության հանձնված դրամական միջոցների և արգելադրված դրամական միջոցների հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

 

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության 2021 թվականի հունիսի 30-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 98-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում, 5-րդ մասի 3-րդ կետում և 6-րդ մասի 2-րդ կետում «վարույթն իրականացնող մարմնի դեպոզիտային հաշվին» բառերը փոխարինել «դատախազությանմ դեպոզիտային հաշվին, իսկ դատական քննության փուլում այն դատարանի դեպոզիտային հաշվին, որի վարույթում գտնվում է քրեական գործը» բառերով.

  • Lրացնել նոր 10-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«10. Քրեական վարույթներով պետությանը, համայնքին, ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման, վերականգնված գումարների տնօրինման և հաշվառման, համապատասխան տվյալների հրապարակման, ինչպես նաև որպես գրավ պահատվության հանձնված դրամական միջոցների և արգելադրված դրամական միջոցների հաշվառման և տվյալների հրապարակման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

 

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Գրավը իրավասու մարմնի որոշմամբ սահմանված դրամական գումար է, որը մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու նպատակով շարժական գույքի, արժեթղթերի կամ այլ արժեքների ձևով պահատվության է փոխանցվում համապատասխան որոշմամբ նշված բանկի կամ այլ վարկային կազմակերպության դեպոզիտ, իսկ Հայաստանի Հանրապետության դրամի ձևով՝ մինչդատական վարույթի փուլում պահատվության է փոխանցվում դատախազության դեպոզիտային հաշվին, դատական վարույթի փուլում՝ դատարանի դեպոզիտ հաշվին: Որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույք, եթե գրավ կիրառելու մասին որոշմամբ հատուկ նշվել է դրա հնարավորության մասին:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասում «այն դատարանի դեպոզիտ, որին ընդդատյա է լինելու վարույթը» բառերից հետո լրացնել «, իսկ մինչդատական վարությում դատախազության դեպոզիտային հաշվին» բառերով.

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասում «դատարանի դեպոզիտ» բառերից հետո լրացնել «, իսկ մինչդատական վարույթում դատախազության դեպոզիտային հաշվին» բառերով.

 

ՀՈԴՎԱԾ 5. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը:

 

 

 

 

  • Քննարկվել է

    27.03.2023 - 11.04.2023

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1808

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Սամվել Հակոբյան

29.03.2023

Նախագծով առաջարկվում է մինչդատական վարույթի փուլում գրավը պահատվության փոխանցել դատախազության դեպոզիտային հաշվին, իսկ դատական վարույթի փուլում՝ դատարանի դեպոզիտ հաշվին: Երբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը դատարանը բավարարում է մասնակի և որպես խափանման միջոց է ընտրում գրավը, ապա այս դեպքում, որ կառույցի դեպոզիտային հաշվին գրավը պետք է փոխանցվի՝ դատախազության, թե դատարանի: Առաջին հայացքից կարող ենք պնդել, որ գրավը պահատվության պետք է փոխանցվի դատախազության դեպոզիտ, քանի որ նախաձեռնված քրեական վարույթը դեռևս գտնվում է մինչդատական փուլում, սակայն պետք է ուշադրություն դարձնել մեկ այլ կարևոր հանգամանքի, այն է՝ գրավը որպես խափանման միջոց ընտրել է դատարանը, իր՝ դատական վարույթում քննվող գործով: Ուստի առաջարկում եմ նախագիծը լրացնել այնպիսի կարգավորումներով, համաձայն որոնց՝ մինչդատական վարույթի ընթացքում վարույթի հանրային մասնակցի կողմից որպես խափանման միջոց կիրառված գրավը պետք է պահատվության հանձնել դատախազության դեպոզիտ, իսկ մինչդատական վարույթի ընթացքում դատարանի կողմից՝ իր վարույթում գտնվող՝ խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդության քննության կապակցությամբ կայացված որոշման արդյունքում որպես խափանման միջոց կիրառված գրավը պետք է պահատվության փոխանցել դատարանի դեպոզիտ:

Տեսնել ավելին