ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
18 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 56-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում, միասնական սոցիալական ծառայության կողմից տրված եզրակացության հիման վրա` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կարգի համաձայն.».
2) 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության մասին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը տեղեկացնում է մասնակիցների ռեեստրը վարողին` այդ հիմքերի առկայությունը հավաստող փաստաթուղթը անձին տրամադրելու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:»:
Հոդված 2. Օրենքի 61-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում, միասնական սոցիալական ծառայության կողմից տրված եզրակացության հիման վրա`
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կարգի համաձայն.»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կարգը ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:
-
Քննարկվել է
06.03.2023 - 21.03.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 3088
Տպել