Հիշել նախագիծը

ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հրդեհային անվտանգության մասին» 2001 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-176 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ  նոր խմբագրությամբ.

«Հոդված 20.   Պետական հրդեհային հսկողությունը և վերահսկողությունը

 

  1. Պետական հրդեհային վերահսկողությունը և հսկողությունն իրականացնում է Տեսչական մարմինը` հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների կատարումն ապահովելու, դրանց խախտումների կանխման կամ բացահայտման, ինչպես նաև հետևանքների վերացման նպտակով:
  2. Տեսչական մարմինը՝ պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ պետական հրդեհային հսկողություն և վերահսկողություն իրականացնելիս լիազորված է`
  • առաջարկություններ ներկայացնել պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ` հրդեհային անվտանգության միջոցառումների անցկացման վերաբերյալ.
  • հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման և խախտումների կանխարգելման ուղղությամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու նպատակով անցկացնել տարածքների, շենքերի, կառույցների, շինությունների և այլ օբյեկտների հետազոտություններ ու դիտարկումներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստուգումներ.
  • մասնակցել շինարարության համար հրապարակների (ճանապարհների) ընտրության, ինչպես նաև ավարտված շինարարության (վերակառուցված) օբյեկտների շահագործումն ընդունող հանձնաժողովների աշխատանքներին.
  • հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բացակայության դեպքում հրդեհային անվտանգության պահանջների կատարման ուղղությամբ շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման համար մշակել և առաջարկել լրացուցիչ հակահրդեհային միջոցառումներ.
  • հրդեհային անվտանգության պահանջները կատարելու համար կազմակերպությունների ղեկավարներին, պաշտոնատար անձանց և քաղաքացիներին տալ կատարման համար պարտադիր կարգադրագրեր` հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումները վերացնելու, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հրդեհային անվտանգությունն ապահովելու, ապրանքներն արտադրությունից հանելու, դրանց թողարկումն արգելելու և իրացումը դադարեցնելու մասին.
  • հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այն խախտումների դեպքում, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար՝

ա. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնել կազմակերպությունների, արտադրական տեղամասերի, առանձին ագրեգատների աշխատանքը,

բ. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնել շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները,

գ. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնել շենքերի, շինությունների և այլ օբյեկտերի շահագործումը։

  • սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված լիազորությունների իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից ընդունվող վարչական ակտի հիման վրա կապարակնքել (կնքել) առանձին ագրեգատ, շենք, շինություն կամ այլ օբյեկտ։
  • հրդեհային անվտանգության պահանջների խախտման համար՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառել պատասխանատվության միջոցներ:
  1. Հրդեհային անվտանգության գծով կատարման համար պարտադիր, ինչպես նաև հրդեհատեխնիկական արտադրանքի մշակման, թողարկման և շահագործման կարգը սահմանող նորմատիվ փաստաթղթերի մշակումն իրականացնում է համապատասխան ոլորտի քաղաքականությունը մշակող պետական կառավարման համակարգի մարմինը.
  2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ազգային անվտանգության ծառայության օբյեկտներում պետական հրդեհային հսկողությունն իրականացնում են համապատասխանաբար այդ մարմինները:
  3. Դիվանագիտական և հյուպատոսական մարմինների օբյեկտներում պետական հրդեհային հսկողությունն իրականացվում է նշված հիմնարկների պաշտոնական ներկայացուցիչների կողմից, կամ բացառապես վերջիններիս գրավոր պահանջի հիման վրա՝ Տեսչական մարմնի կողմից:
  4. Տեսչական մարմնի կողմից իր լիազորությունների շրջանակներում կայացվող որոշումները, ցուցումները, կարգադրությունները և այլ իրավական ակտերի պահանջները պարտադիր են պետական կառավարման, տրածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։
  5. Տեսչական մարմնի ղեկավարի ցուցումները և կարգադրությունները պարտադիր են տեսչական մարմնի ստորաբաժանումների պաշտոնատար անձանց համար` նրանց կողմից պետական հրդեհային հսկողություն իրականացվելու ժամանակ: Այդ դեպքում այլ պաշտոնատար անձանց միջամտությունը նրանց գործունեությանը չի թույլատրվում:»։

Հոդված 2. Оրենքը լրացնել  20.1-ին հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

Հոդված 20.1.

Տեսչական մարմնի` որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերը և դրանց կատարումը

 

  1. Հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծող իրադրությունները վերացնելուն ուղղված, սույն օրենքով սահմանված իր լիազորությունների (գործառույթների) արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով՝ Տեսչական մարմինն իրավասու է կայացնելու որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող հետևյալ վարչական ակտերը (այսուհետ՝ սահմանափակող ակտ).
  • որոշում.
  • կարգադրագիր:
  1. Սահմանափակող ակտը պետք է պարունակի.
  • Տեսչական մարմնի լրիվ անվանումը.
  • սահմանափակող ակտի հասցեատիրոջ անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը.
  • սահմանափակող ակտի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը.
  • սահմանափակող ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
  • սահմանափակող ակտի ընդունման իրավական հիմքը.
  • պարտադիր կատարման կամ ձեռնպահ մնալու ենթակա գործողությունների շարադրանքը.
  • սահմանափակող ակտի կատարման ժամկետը.
  • սահմանափակող ակտի գործողության ժամկետը.
  • սահմանափակող ակտն ընդունող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը և ստորագրությունը (ձեռագիր կամ էլեկտրոնային).
  • Տեսչական մարմնի պաշտոնական կնիքը, եթե սահմանափակող ակտը ստորագրվել է ձեռագիր:
  1. Սահմանափակող ակտը պարտադիր է դրա հասցեատերերի համար և ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, իսկ սահմանված ժամկետում կամովին չկատարվելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով։
  2. Սահմանափակող ակտը ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա է կատարման ոչ ուշ, քան դրանով սահմանված ժամկետում։
  3. Սահմանափակող ակտը ներկայացվում է հարկադիր կատարման դրանում նշված ժամկետում չկատարվելու դեպքում այդ ժամկետը լրանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում։
  4. Սահմանափակող ակտը հարկադիր կատարման ներկայացնելիս Տեսչական մարմինը դրան կից ներկայացնում է այն հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը հավաստող ապացույցը և կատարման վերաբերյալ գրություն, որում նշվում են`
  • սահմանափակող ակտը հարկադիր կատարման ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը.
  • սահմանափակող ակտի հիման վրա կատարման ենթակա գործողությունները կամ այն գործողությունները, որոնց կատարումից սահմանափակող ակտի հասցեատեր անձը պետք է ձեռնպահ մնա.
  • սահմանափակող ակտի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը.
  • Սահմանափակող ակտի հասցեատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը:
  1. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը և օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր կարող են հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկվել, և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից փաստաթղթերը կարող են ստացվել օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային եղանակով:
  2. Սահմանափակող ակտը հարկադիր կատարման ներկայացնելը դրա հասցեատիրոջը չի ազատում սահմանափակող ակտի պահանջը չկատարելու համար նախատեսված պատասխանատվությունից։

 Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«6. Կարգադրագիրը հանդիսանում է որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտ և պետք է պարունակի.

  • Կարգադրագիրն ընդունող մարմնի լրիվ անվանումը.
  • Կարգադրագրի հասցեատիրոջ անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը.
  • Կարգադրագրի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը.
  • Կարգադրագրով լուծվող հարցի նկարագրությունը.
  • Կարգադրագրի ընդունման իրավական հիմքը.
  • պարտադիր կատարման կամ ձեռնպահ մնալու ենթակա գործողությունների շարադրանքը.
  • Կարգադրագրի կատարման ժամկետը.
  • Կարգադրագրի գործողության ժամկետը.
  • Կարգադրագիրն ընդունող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը և ստորագրությունը (ձեռագիր կամ էլեկտրոնային).
  • Կարգադրագիրն ընդունած վարչական մարմնի պաշտոնական կնիքը, եթե այն ստորագրվել է ձեռագիր։։

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«7. Կարգադրագիրը պարտադիր է դրա հասցեատերերի համար և ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, իսկ սահմանված ժամկետում կամովին չկատարվելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով։»։

 

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«8. Կարգադրագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա է կատարման ոչ ուշ, քան դրանով սահմանված ժամկետում։»

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ մասերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«10. Կարգադրագիրը ներկայացվում է հարկադիր կատարման դրանում նշված ժամկետում չկատարվելու դեպքում այդ ժամկետը լրանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում։

  1. Կարգադրագիրը հարկադիր կատարման ներկայացնելիս Տեսչական մարմինը դրան կից ներկայացնում է այն հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը հավաստող ապացույցը և կատարման վերաբերյալ գրություն, որում նշվում են`
  • Կարգադրագիրը հարկադիր կատարման ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը.
  • Կարգադրագրի հիման վրա կատարման ենթակա գործողությունները կամ այն գործողությունները, որոնց կատարումից Կարգադրագրի հասցեատեր անձը պետք է ձեռնպահ մնա.
  • Կարգադրագրի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը.
  • Կարգադրագրի հասցեատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը:
  1. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը և օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր կարող են հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկվել, և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից փաստաթղթերը կարող են ստացվել օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային եղանակով:
  2. Կարգադրագիրը հարկադիր կատարման ներկայացնելը դրա հասցեատիրոջը չի ազատում Կարգադրագրի պահանջը չկատարելու համար նախատեսված պատասխանատվությունից։։

 Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ աշխատանքային օրը:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ տասնմեկերորդ պարբերությունով.

«Սույն օրենքը, «Հրդեհային անվտանգության մասին», Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքին համապատասխան, սահմանում է նաև Հայաստանի Հանրապետությունում հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտի կատարման պայմանները և կարգը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են այդ ակտերի կատարման նկատմամբ:»:

  Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով:

 Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ կետով.

«14) Հայաստանի Հանրապետությունում հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող որոշումը կամ կարգադրագիրը։»:

 

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածը ։ կետադրական նշանից առաջ լրացնել , Հայաստանի Հանրապետությունում հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող որոշման կամ կարգադրագրի կատարումն ապահովելու վերաբերյալ գրությունը բառերով։

 Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.2-րդ կետով.

4.2) առանձին ագրեգատ, շենք, շինություն կամ այլ օբյեկտ կապարակնքելը (կնքելը)։

 Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

2.1. Հայաստանի Հանրապետությունում հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող որոշման կամ կարգադրագրի կատարումն ապահովելու վերաբերյալ գրությունը ստանալու պահից եռօրյա ժամկետում։։

 

Հոդված 7.

Եզրափակիչ դրույթ

 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

  • Քննարկվել է

    15.02.2023 - 04.03.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1982

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ