Սուրեն Մամյան
16.08.2022
Առաջարկում եմ արտարժույթի կտրուկ տատանումներիը կարգավորող դրույթ նախատեսել նաև, օրինակ ապահովագրելու միջոցով, վերջին ամիսների բացասական փորձը
9 - Կողմ
6 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում՝
1)2-րդ, 2․1-րդ և 2․2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունն անձին տրամադրվում է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված որևէ դիմումում նշված կամ այլ կերպ տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով:
2.1. Եթե անձը ցանկանում է դադարեցնել սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվության ստացումը, ապա սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին:
2.2. Եթե մասնակիցների ռեեստրը վարողի մոտ առկա չէ տվյալ անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցե, ապա սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը անձին կարող է ներկայացվել «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով (առկայության դեպքում):»,
2) 3-րդ և 8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 2․ Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2. Եթե անձը չի ներկայացրել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում, ապա մասնակիցների ռեեստրը վարողը տվյալ անձի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և կենսաթոշակային ֆոնդի ընտրությունից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացում է ուղարկում տվյալ անձին մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված որևէ դիմումում նշված կամ այլ կերպ տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով, բացառությամբ այն դեպքի, երբ անձը ներկայացրել է սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դիմում: Ընդ որում, սույն մասի առաջին նախադասությամբ նախատեսված տեղեկացումը պետք է պարունակի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված տեղեկությունները: Եթե մասնակիցների ռեեստրը վարողի մոտ առկա չէ տվյալ անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցե, ապա սույն մասում նշված տեղեկատվությունն անձին կարող է տրամադրվել «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով (առկայության դեպքում):»։
Հոդված 3․Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «25» թիվը փոխարինել «35» թվով։
Հոդված 4․ Օրենքի 38-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության համայնքների, Կենտրոնական բանկի թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորած արժեթղթերում,»,
2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) սույն մասի 1-5-րդ կետերում չնշված այլ ֆինանսական գործիքներում:»։
3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել թողարկողների (ներառյալ` բանկերի` բանկային ավանդների մասով) և (կամ) դրանց թողարկած արժեթղթերի, սույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով նախատեսված ֆինանսական գործիքների, այդ արժեթղթերով և ֆինանսական գործիքներով գործարքների, ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների նկատմամբ նվազագույն չափանիշներ և պայմաններ, ինչպես նաև պարտադիր կենսաթոշակային ֆոնդի հաշվին ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքվող գործարքների պայմաններ (այդ թվում՝ տեսակները, գործարքի կողմերը):»
Հոդված 5․ Օրենքի 39-րդ հոդվածի՝
1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Արտասահմանյան պետությունների կամ այդ պետությունների կենտրոնական բանկերի կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում կատարվող ներդրումների ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 40 տոկոսը, ընդ որում, մեկ թողարկումում (տրանշում) ներդրումների արժեքը չի կարող գերազանցել ֆոնդի ակտիվների 20 տոկոսը, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածի 16-րդ մասով:»,
2) 7-րդ մասում «հիմնադրամների» բառը փոխարինել «ֆոնդերի» բառով,
3) 9-րդ մասում «պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 10 տոկոսը» բառերը փոխարինել «սույն հոդվածի 9.1-րդ մասով սահմանված սահմանաչափը» բառերով,
4) 9-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9․1 մասով․
«9.1. Սույն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված ֆինանսական գործիքներում և սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ներդրումային ֆոնդերի թողարկած արժեթղթերում կատարվող ներդրումները չպետք է գերազանցեն տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 10 տոկոսը: Սույն մասով սահմանված սահմանաչափը չի տարածվում սույն հոդվածի 24-րդ մասով սահմանված արժեթղթերի վրա, բացառությամբ այն դեպքի, երբ թողարկմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում դրանք չեն թույլատրվում կարգավորվող շուկայում առևտրին:»,
5) 16-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«16. Մեկ արտասահմանյան պետությունում կատարվող ներդրումները չեն կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 15 տոկոսը: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել կոնկրետ պետության մասնակցության աստիճանի որոշման կարգ, ինչպես նաև որոշ արտասահմանյան պետություններում ներդրումների համար ավելի բարձր սահմանաչափ (սակայն ոչ ավել, քան ֆոնդի ակտիվների 30 տոկոս)՝ հաշվի առնելով տվյալ պետության վարկանիշը և(կամ) ֆինանսական համակարգի զարգացվածության աստիճանը։»:
Հոդված 6․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյան
Քննարկվել է
16.08.2022 - 31.08.2022
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Ֆինանսական
Նախարարություն
ՀՀ կենտրոնական բանկ
Դիտումներ` 5492
Տպել16.08.2022
Առաջարկում եմ արտարժույթի կտրուկ տատանումներիը կարգավորող դրույթ նախատեսել նաև, օրինակ ապահովագրելու միջոցով, վերջին ամիսների բացասական փորձը