Հիշել նախագիծը

ՀՈՂԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

_____  ­_____________2022 թվականի    N ________ Լ

 

ՀՈՂԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
  2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝
  • սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ընդունել որոշման 1-ին կետով հաստատվող ծրագրից բխող իրավական ակտերը,
  • սույն որոշմամբ հաստատված ծրագրի արդյունքների վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                          ՎԱՐՉԱՊԵՏ՝                                                             Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    04.08.2022 - 19.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2880

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ