Հիշել նախագիծը

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 224-րդ հոդվածում լրացնել նոր 3-րդ և 4-րդ մասեր.

«3. Սույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ, 14-րդ, 15-րդ, 17-րդ, 18-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ և 27-րդ մասերով սահմանված վարչական իրավախախտումների դեպքերով գործը քննելու իրավասությամբ օժտված անձինք վարչական վարույթ կարող են հարուցել (իրականացնել) նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այդ մարմինների կողմից կայացված որոշումներով սահմանված պաշտոնատար անձանց կողմից՝ գործը քննելու իրավասությամբ օժտված անձանց ներկայացված վարչական իրավախախտման դեպքի մասին նյութերի հիման վրա: Սույն մասում սահմանված վարչական իրավախախտումների դեպքերով գործը քննելու իրավասությամբ օժտված անձանց կողմից վարչական վարույթ հարուցված լինելու դեպքում սույն մասում նշված նյութերը կարող են օգտագործվել որպես վարչական իրավախախտման դեպքը հիմնավորող ապացույց: Նշված վարչական իրավախախտման դեպքը հիմնավորող նյութերը կարող են դրվել վարչական վարույթի հիմքում, եթե դրանք հնարավորություն են տալիս պարզելու իրավախախտման հատկանիշները, իրավախախտման գործիք հանդիսացող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, իրավախախտումը կատարելու վայրն ու ժամանակը:

  1. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում գործը քննելու իրավասությամբ օժտված անձինք պարտավոր են վարչական վարույթի արդյունքների մասին գրավոր տեղեկացնել իրավախախտման մասին նյութեր ներկայացրած անձանց՝ վարչական ակտ ընդունելու համար նախատեսված ժամկետները լրանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 305-րդ հոդվածի 7-րդ մասում լրացնել նոր նախադասություն. «Տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այդ մարմինների կողմից կայացված որոշումներով սահմանված պաշտոնատար անձանց կողմից՝ գործը քննելու իրավասությամբ օժտված անձանց՝ իրավախախտման դեպքի մասին համապատասխան նյութեր ներկայացնելու հիման վրա նշանակված տուգանքների դեպքում, Կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին մուտքագրված տուգանքների գումարից 70 տոկոսը վճարումից մեկ ամսվա ընթացքում փոխանցվում է այն համայնքի բյուջե, որի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձի կողմից ներկայացվել են համապատասխան նյութերը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-238-Ն օրենքում լրացնել նոր 7.7-րդ հոդված.

«Հոդված 7.7. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այդ մարմինների կողմից կայացված որոշումներով սահմանված պաշտոնատար անձանց կողմից ներկայացված նյութերի հիման վրա իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները

  1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 224-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթ կարող է իրականացվել նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այդ մարմինների կողմից կայացված որոշումներով սահմանված պաշտոնատար անձանց կողմից՝ վարչական մարմնին ներկայացված վարչական իրավախախտման դեպքի մասին նյութերի հիման վրա: Սույն մասում նշված նյութերը վարչական մարմնի կողմից կարող են օգտագործվել որպես վարչական իրավախախտման դեպքը հիմնավորող ապացույց: Նշված վարչական իրավախախտման դեպքը հիմնավորող նյութերը կարող են դրվել վարչական վարույթի հիմքում, եթե դրանք հնարավորություն են տալիս պարզելու վարչական իրավախախտման հատկանիշները, իրավախախտման գործիք հանդիսացող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, իրավախախտումը կատարելու վայրն ու ժամանակը:

 

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այդ մարմինների կողմից կայացված որոշումներով սահմանված պաշտոնատար անձանց կողմից վարչական մարմնին հնարավոր իրավախախտման դեպքի մասին նյութեր ներկայացնելու պարագայում սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը հաշվարկվում է համապատասխան նյութերի ստացման պահից:
  2. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում վարչական մարմինը պարտավոր է վարչական վարույթի արդյունքների մասին գրավոր տեղեկացնել իրավախախտման մասին նյութեր ներկայացրած անձանց՝ վարչական ակտ ընդունելու համար օրենքով նախատեսված ժամկետները լրանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հետո լրացնել նոր 5.1-ին կետ՝

«5.1) պետական բյուջեին ամրագրվող վարչական իրավախախտումների համար նշանակվող տուգանքների գումարից օրենքով նախատեսված դեպքերում և չափերով կատարվող մասհանումներ.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «դ.» ենթակետից հետո լրացնել նոր «դ.1.» ենթակետ.

«դ.1. պետական բյուջեին ամրագրվող վարչական իրավախախտումների համար նշանակվող տուգանքների գումարից օրենքով նախատեսված դեպքերում և չափերով կատարվող մասհանումներ,»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի 28.1-ին հոդվածի 1.4-րդ մասի «դ» պարբերությունից հետո լրացնել նոր «դ.1)» պարբերություն.

«դ.1) պետական բյուջեին ամրագրվող վարչական իրավախախտումների համար նշանակվող տուգանքների գումարից օրենքով նախատեսված դեպքերում և չափերով կատարվող մասհանումները.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    22.07.2022 - 07.08.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ, Վարչական իրավախախտում

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2984

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ