Հիշել նախագիծը

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 224-րդ հոդվածում նախատեսված են այն վարչական իրավախախտումները, որոնց վերաբերյալ գործերի քննությունը վերապահված է ՀՀ Ոստիկանությանը, մասնավորապես, հիշյալ հոդվածում ամրագրված կարգավորումներից պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության Ոստիկանությունը քննում է նույն օրենսգրքի 41.7-41.8-րդ43.1-ին հոդվածի 7-րդ մասով44.1-ին44.2-րդ47.14-րդ52.1-ին53-րդ53.2-53.6-րդ, 63.7-րդ, 88.1-ին95-րդ110.1-ին110.2-րդ111-րդ123-123.4-րդ (բացառությամբ 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.5-րդ ...(), 123.6-123.7-րդ124-124.4-րդ, (...) հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Նույն օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք) (..):

Վերոգրյալ կարգավորումների բովանդակությունից պարզ է դառնում, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) համապատասխան հոդվածներով սահմանված են այս կամ այն իրավախախտում կատարելու համար վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննություն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինները, որոնց վերապահված է նաև վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմելու իրավասությունը:

Оրենսգրքի 224-րդ հոդվածում ամրագրված կարգավորումներից պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության Ոստիկանությանը վերապահված է նաև նույն օրենսգրքի 124-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը, որոնք վերաբերվում են տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելուն:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված կարգավորման համաձայն՝ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

Այս առումով հարկ է նկատել, որ մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված, տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով  հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները սահմանված են «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով: Ընդ որում, օրենքում ամրագրված կարգավորումներից պարզ է դառնում, որ օրենքով նախատեսված դեպքերում որոշումը կայացնելու համար վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվում։

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 3-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածներում ամրագրված կարգավորումների վերլուծությունից պարզ է դառնում, որ վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից: Վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցը իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը, որը պարունակում է նաև տեխնիկական միջոցով արձանագրված տվյալները:

Վարչական իրավախախտման հայտնաբերումը և վարչական իրավախախտման համար տուգանքի նշանակումը բխում է ոչ թե միայն մեկ մարմնի շահերից, այլ՝ հասարակության և պետության ընդհանուր շահերից, քանի որ այն նպատակ է հետապնդում կանխարգելել իրավախախտում հանդիսացող արարքի կատարումը՝ այդպիսով զերծ պահելով բնակչությանը կամ իրավաբանական անձանց սահմանված հանրային վտանգավորություն ներկայացնող արարքների կատարումից:

Տվյալ պարագայում վերը նշված ընդհանուր նպատակին հասնելու համար  առաջարկվում է Օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ, 14-րդ, 15-րդ, 17-րդ, 18-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ և 27-րդ մասերով սահմանված վարչական իրավախախտումների դեպքերով իրավասություն տրամադրել նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մյուս մարմիններին նույնպես՝ իրենց կողմից հայտնաբերված վարչական իրավախախտման դեպքը հիմնավորող նյութերը ներկայացնելու գործը քննելու իրավասությամբ օժտված անձանց, ովքեր հիշյալ նյութերի հիման վրա կարող են նախաձեռնել վարչական վարույթը, կամ դրանք օգտագործել որպես ապացույց: Միևնույն ժամանակ, Նախագծով առաջարկվում է նախատեսել, որ նշված վարչական իրավախախտման դեպքը հիմնավորող նյութերը կարող են դրվել վարչական վարույթի հիմքում, եթե դրանք հնարավորություն են տալիս պարզելու վարչական իրավախախտման հատկանիշները, իրավախախտման գործիք հանդիսացող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, իրավախախտումը կատարելու վայրն ու ժամանակը: Գործը քննելու իրավասությամբ օժտված անձինք պարտավոր են վարչական վարույթի արդյունքների մասին գրավոր տեղեկացնել իրավախախտման մասին նյութեր ներկայացրած անձանց՝ վարչական ակտ ընդունելու համար նախատեսված ժամկետները լրանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում:

Տվյալ առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրինակ՝ Երևան համայնքը ունի բավականաչափ միջոցներ և ռեսուրսներ հայտնաբերելու նաև այլ մարմինների իրավասությանը վերապահված  իրավախախտումներ, մասնավորապես՝ Երևան քաղաքի շատ վայրերում տեղադրված են տեսախցիկներ, որոնք բացի օրենքով սահմանված տեղական վճարը չվճարելու դեպքում համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու իրավախախտումներից ֆիքսում են նաև այլ իրավախախտումներ, օրինակ՝ ոչ սահմանված վայրում մեքենա կայանելու, հաշմանդամների համար նախատեսված վայրերում մեքենա կայանելու, ճանապարհային նշանների կանոնների խախտումների և այլ իրավախախտումների կատարման համար:

Բացի այդ, Նախագծով առաջարկվում է նաև տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այդ մարմինների կողմից կայացված որոշումներով սահմանված պաշտոնատար անձանց կողմից՝ գործը քննելու իրավասությամբ օժտված անձանց՝ իրավախախտման դեպքի մասին համապատասխան նյութեր ներկայացնելու հիման վրա նշանակված տուգանքների դեպքում, Կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին մուտքագրված տուգանքների գումարից 70 տոկոսը վճարումից մեկ ամսվա ընթացքում փոխանցել այն համայնքի բյուջե, որի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձի կողմից ներկայացվել են համապատասխան նյութերը՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից միջոցների և ռեսուրսների փոխհատուցման անհրաժեշտությունը:

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.          

Նախագծերը մշակվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից:

Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման նպատակն է նպաստել վարչական մարմինների կողմից քննվող գործերի արդյունավետությանը, ներդնել գործուն մեխանիզմներ վարչական իրավախախտումների հայտնաբերման և բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննության համար:

Օրենքների ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.

Նախագծերի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

Օրենքների ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Նախագծերն առնչվում են Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 փաստաթղթի հետ: Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությամբ նախանշված են մի շարք նպատակներ, այդ թվում՝ որպես մեգանպատակ նշված է իրավական Հայաստանի ապահովումը:

 

  • Քննարկվել է

    22.07.2022 - 07.08.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ, Վարչական իրավախախտում

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2923

Տպել