Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԱԴԱՊՏԻՎ ՍՊՈՐՏԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

--------   ------------------- 2022 թ. № ----------- -Ն

 

«ԱԴԱՊՏԻՎ ՍՊՈՐՏԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Ադապտիվ սպորտի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
  2. Սահմանել, որ «Ադապտիվ սպորտի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակն է՝ Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց ադապտիվ ֆիզիկական կուլտուրայով և ադապտիվ սպորտով զբաղվելու համար համապատասխան պայմանների ստեղծում, հաշմանդամային սպորտի զարգացում և պարալիմպիկ մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերի համալրում:
  3. Թույլատրել «Ադապտիվ սպորտի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործնեության հետևյալ տեսակները.

1) լրացուցիչ մանկավարժական, հոգեբանական և ֆիզկուլտուրային-առողջարարական ծրագրերի իրականացում,

2) հաշմանդամային-ադապտիվ սպորտի բնագավառի՝ կազմակերպության հիմնական գործունեության մեջ չներառված գործունեություն:

  1. «Ադապտիվ սպորտի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե», և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
  2. «Երևանի Համո Սահյանի անվան հ. 70 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով ամրացված շենքի 1-ին մասնաշենքի 2-րդ հարկի 150քմ տարածքը վերցնել և անհատույց օգտագործման հանձնել «Ադապտիվ սպորտի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
  3. Թույլատրել «Երևանի Համո Սահյանի անվան հ. 70 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 3-րդ մասնաշենքը համատեղ օգտագործել «Ադապտիվ սպորտի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ:
  4. «Ադապտիվ սպորտի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ եռամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Ադապտիվ սպորտի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը,

բ ապահովել «Ադապտիվ սպորտի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը,

գ) հաստատել «Ադապտիվ սպորտի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը:

  1. «Ադապտիվ սպորտի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2022 թվականի գործնեության հետ կապված անհրաժեշտ պետական ֆինանսական հատկացումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Քննարկվել է

    08.07.2022 - 25.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2760

Տպել

Առաջարկներ`

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

23.07.2022

2․Առաջարկվում է նախագծի 3-րդ կետի 1-ին ենթակետի հոգեբանական բառը փոխարինել «սպորտային հոգեբանության» բառերով։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

23.07.2022

1․Առաջարկվում է նախագծի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «2. Սահմանել, որ «Ադապտիվ սպորտի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակն է՝ Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց ադապտիվ ֆիզիկական կուլտուրայով և ադապտիվ սպորտով զբաղվելու համար մատչելի պայմանների, ստեղծում, ներառյալ մատչելի սարքավորումների և սպորտային գույքի, կրթության և իրազեկման միջոցով հաշմանդամային սպորտի զարգացում և պարալիմպիկ մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերի համալրում»։

Տեսնել ավելին