Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԱԴԱՊՏԻՎ ՍՊՈՐՏԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 23.07.2022 20:06:11 1․Առաջարկվում է նախագծի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «2. Սահմանել, որ «Ադապտիվ սպորտի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակն է՝ Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց ադապտիվ ֆիզիկական կուլտուրայով և ադապտիվ սպորտով զբաղվելու համար մատչելի պայմանների, ստեղծում, ներառյալ մատչելի սարքավորումների և սպորտային գույքի, կրթության և իրազեկման միջոցով հաշմանդամային սպորտի զարգացում և պարալիմպիկ մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերի համալրում»։ Չի ընդունվել: «Ադապտիվ սպորտի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակը հստակ արտացոլված է նախագծում:
2 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 23.07.2022 20:06:51 2․Առաջարկվում է նախագծի 3-րդ կետի 1-ին ենթակետի հոգեբանական բառը փոխարինել «սպորտային հոգեբանության» բառերով։ Չի ընդունվել: Ադապտիվ սպորտի կենտրոն ՊՈԱԿ-ում նախատեսվում է մատուցել հոգեբանական ծառայությունների ավելի լայն սպեկտոր, քան սպորտային հոգեբանությունը: