Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԱԴԱՊՏԻՎ ՍՊՈՐՏԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունը 2010 թ. վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան` ստանձնելով պարտավորություն ՀՀ օրենսդրությունը և պետական քաղաքականությունը համապատասխանեցնել կոնվենցիայի պահանջներին: Ներկայումս հաշվանդամություն ունեցող անձանց համար Հայաստանի Հանրապետությունում պետական ադապտիվ սպորտի կառույց չի գործում, սակայն հաշվի առնելով վերջին ռազմական իրադարձությունները Հայաստանի Հանրապետությունում և դրա հևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց քանակի ավելացումը և նրանց շրջանում սպորտի և հոգեբանական աջակցության միջոցով վերականգնողական աշխատանքներ տանելու անհրաժեշտությունը և հետագայում նրանց ադապտիվ սպորտ ընդգրկելու հնարավորությունը՝ խիստ կարևոր ենք համարում ադապտիվ սպորտի կենտրոնի ստեղծումը։ 

  • Քննարկվել է

    08.07.2022 - 25.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2701

Տպել

Առաջարկներ`

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

23.07.2022

2․Առաջարկվում է նախագծի 3-րդ կետի 1-ին ենթակետի հոգեբանական բառը փոխարինել «սպորտային հոգեբանության» բառերով։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

23.07.2022

1․Առաջարկվում է նախագծի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «2. Սահմանել, որ «Ադապտիվ սպորտի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակն է՝ Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց ադապտիվ ֆիզիկական կուլտուրայով և ադապտիվ սպորտով զբաղվելու համար մատչելի պայմանների, ստեղծում, ներառյալ մատչելի սարքավորումների և սպորտային գույքի, կրթության և իրազեկման միջոցով հաշմանդամային սպորտի զարգացում և պարալիմպիկ մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերի համալրում»։

Տեսնել ավելին